mormon.org Հայաստան
Մեր մարդիկ
Մեր արժեքները
Մեր հավատալիքները
Այցելեք մեզ
.

Ողջույն, ես takara-ն եմ

  • Kazuta Takara
  • Kazuta Takara
  • Kazuta Takara
  • Kazuta Takara
  • Kazuta Takara
  • Kazuta Takara
  • Kazuta Takara
  • Kazuta Takara

Իմ մասին

Ես ապրում եմ Չիբա պրեֆեկտուրայում և ունեմ հինգ զավակ: Ճապոնիայում ծնելիության մակարդակն ընկնում է, և շատերին է զարմացնում այն փաստը, որ ես հինգ զավակ ունեմ, բայց ես վայելում եմ կյանքը իմ սիրասուն երեխաներով շրջապատված: Լինելով գործարար ես մշտազբաղ կյանքով եմ ապրում, բայց տեղ եմ տալիս զվարճություններին՝ հավասարաչափ ժամանակ հատկացնելով աշխատանքին, ընտանիքին և անձնական կյանքին: Հանգստյան օրերին ես սերֆինգով եմ զբաղվում օվկիանոսում, լարվածությունից ազատվում եմ վարելով իմ Հարլի Դեյվիդսոն մոտոցիկլը, դա գնելու համար վեց տարի պահանջվեց, որ համոզեի կնոջս: Նաև կարողանում եմ իմ սիրած բաներով զբաղվել, որովհետև հասկացող կին ունեմ: Շնորհակալություն:

Ինչո՞ւ եմ ես Մորմոն:

Իմ դեպքում ծնողներս մորմոններ էին, և ես եկեղեցի եմ հաճախել դեռ մանկուց: Երբ այնքան մեծ էի, որ իմ տեսակետն ու կարծիքներն ունեի, սկսեցի կասկածել, թե արդյոք իմ կամքով էի ապրում որպես մորմոն: Կար ժամանակ, երբ մտածում էի, որ տարբեր տեսակի պատվիրաններին (օրենքներին) հետևելով իմ ազատությունը նվազում է, նույնիսկ զգում էի, որ բաց եմ թողնում կյանքի զվարճությունները: Բայց երբ հասկացա, որ այս կյանքը հավերժական երջանկություն ձեռք բերելու մի ընթացք է, եկեղեցում սովորած Հիսուս Քրիստոսի ուսմունքները ինձ համար դարձան անփոխարինելի: Ես ուզում եմ կարևոր ուսմունքները և ավանդույթները փոխանցել իմ զավակերին, ինչպես իմ ծնողներն են փոխանցել ինձ:

Ինչպե՞ս եմ ես ապրում իմ հավատով

Իմ նշանաբանն է՝ «Եթե կյանքն ուրախ չես ապրում, ուրեմն վատնում ես այն»: Ես աշխատանք ունեմ կատարելու որպես հայր, հասարակության անդամ և մորմոն: Կարծում եմ կյանքիս առաքելությունն է՝ ուսուցանել և մեծացնել իմ երեխաներին որպես հայր, աշխատել իմ ողջ կարողությամբ և իմ ավանդը ներդնել հասարակության մեջ որպես հասարակության անդամ, և այնպես ապրել, որ կարողանամ որպես մորմոն ուրախություն բերել մյուսներին: Այդ ամենն ուրախությամբ կատարելու համար, զգում եմ, որ պետք է նախ ինքս վայելեմ կյանքը և ուստի գնում եմ օվկիանոս, որը սիրում եմ, վարում եմ իմ մոտոցիկլը և տարբեր վայրեր եմ գնում ընտանիքիս հետ: Չեմ կարծում, որ որպես մորմոն ինչ-որ յուրահատուկ, տարօրինակ կյանքով եմ ապրում: Փոխարենը ես ապրում եմ նպատակասլաց և իմաստալից կյանքով, որպեսզի իմ սիրելի ընտանիքի հետ լինենք հավերժ երջանիկ: Իմ զվարճալի կյանքի մի կարևոր կանոնն այն է, որ եթե անգամ երկինը պարզ է կիրակի օրերին, ես օվկիանոս գնալու փոխարեն գնում եմ եկեղեցի: