mormon.org Հայաստան
Մեր մարդիկ
Մեր արժեքները
Մեր հավատալիքները
Այցելեք մեզ
.

Ողջույն, ես Karina-ն եմ

  • Karina Navas
  • Karina Navas
  • Karina Navas
  • Karina Navas
  • Karina Navas
  • Karina Navas
  • Karina Navas
  • Karina Navas

Իմ մասին

Իմ անունը Կարինա Տապիա Նավաս է. ես սիրում եմ տարբեր սպորտաձևեր, հատկապես ձյուդո: Ծովափ գնալը իմ սիրած սովորություններից մեկն է: Ես մեր ընտանիքի չորս երեխաներց երկրորդն եմ: Ես ուսումնասիրում եմ ֆիզիկական թերապիա և ներկայումս ապրում եմ իմ մեծ քրոջ, նրա ամուսնու և իմ երկու փոքր զարմիկների` Նոելիայի ու Կամիլայի հետ: Ամենաշատը ես սիրում եմ ժամանակ անցկացնել իմ ընկերների և ընտանիքի հետ: Ես սիրում եմ աղանդեր պատրաստել նրանց հետ:

Ինչո՞ւ եմ ես Մորմոն:

Ես մորմոն եմ, քանի որ դա է այն ապրելակերպը, որը ես որոշել եմ ունենալ. դա ճիշտ ուղին է և ճանապարհը, որով ես կարող եմ օգնել իմ շրջապատի մարդկանց և լինել դրական օրինակ նրանց համար: Ես գիտեմ, որ իմ ծնողները կայացրել են լավագույն որոշումը, երբ նրանք դարձի են եկել դեպի ավետարանը, քանի որ դա մեզ` իմ եղբայրներին և ինձ, հնարավորություն է տվել զգալու Երկնային Հոր սերն իր զավակների հանդեպ այստեղ երկրի վրա: Ես գիտեմ, որ ճիշտ ուղու վրա եմ, քանի որ դա այն է, ինչ ես զգում եմ իմ սրտում:

Ինչպե՞ս եմ ես ապրում իմ հավատով

Ես մշտապես փորձում եմ կիսվել ավետարանով իմ ընկերների և այն մարդկանց հետ, ում ճանաչում եմ: Ես կցանկանայի, որ յուրաքանչյուրն իր կյանքում վայելեր այն օրհնությունները, որոնք ես ստացել եմ իմ կյանքում, որն ուղղորդվել է ավետարանով: