mormon.org Հայաստան
Մեր մարդիկ
Մեր արժեքները
Մեր հավատալիքները
Այցելեք մեզ
.

Ողջույն, ես Julie Hillyard-ն եմ

  • Julie Hillyard
  • Julie Hillyard
  • Julie Hillyard
  • Julie Hillyard
  • Julie Hillyard
  • Julie Hillyard
  • Julie Hillyard
  • Julie Hillyard

Իմ մասին

Ես օրհնություն եմ ունեցել՝ ճանապարհորդել աշխարհով մեկ բժիշկ Սթեֆեն Ռ. Քովեյի հետ մի քանի տարի (երազելի աշխատանք), բայց հրաժարվեցի այդ աշխատանքից, երբ հանդիպեցի իմ երազանքների մարդուն և մենք ընտանիք կազմեցինք: Մենք սիրում ենք վազել, հեծանիվ վարել, արշավների գնալ և ճանապարհորդել միասին: Ունենք երեք հրաշալի փոքրիկներ, իսկ մեր միջնեկ փոքրիկը սաստիկ աուտիզմով է տառապում, զգայական ընթացող խանգարումով և մի շարք զարգացման դանդաղումներով: Ես սովորում եմ սիրել կյանքը, որի մասին երբեք չէի մտածի, որ ամեն օր լի է լինելու եզակի մարտահրավերներով:

Ինչո՞ւ եմ ես Մորմոն:

Ես մեծացել եմ որպես վերջին օրերի սուրբ և միշտ զգացել եմ, որ այն, ինչին ես հավատացել եմ և ինչ սովորել եմ եկեղեցում, տրամաբանական է: Ընդունում եմ, որ սիրում եմ տրամաբանել, դա ինձ օգնում է: Երբ ես 20 տարեկան էի, ծառայեցի միսիայում եկեղեցու համար, ինչը իմ հավատքն անչափ ուժեղացրեց և աշխատում էի բժիշկ Սթեֆեն Քովեյի հետ՝ ով աներևակայելի օրինակ է մի մարդու, ով ապրում և շնչում է իր հավատքով: Ես լսեցի, որ նա դասախոսություններ է կարդում մարգարե Ջոզեֆ Սմիթի մասին և Հայր Աստծո ու Նրա Որդի՝ Հիսուս Քրիստոսի մասին մեր անհատական դասերը մենք վերցրեցինք հենց նրա փորձից: Այս դասերից մեկը յուրաքանչյուրիս ունեցած Աստվածային ներուժի մասին է՝ գիտելիք, որ մեզանից յուրաքանչյուրը տառացիորեն ունի աստվածայնության ԴՆԹ-ն, որը տալիս է ինչպես Ո՞Վ ենք մենք, այնպես էլ Ու՞ՄՆ ենք մենք ըմբռնումը: Սակայն, ինչևիցե, այն հիմնականում խոսում էր իմ մտքին: Արագ առաջ անցնենք մի քանի տարի ևս...Այժմ ես ամուսնացած եմ իմ երազանքների մարդու հետ և երեխա ունեմ, ով ախտորոշվել է մի հիվանդությամբ, որն ինձ մահու չափ վախեցրել է՝ աուտիզմով: Այդ ամենի հետ կապված, ես գիտակցեցի, որ իր ներուժի նկատմամբ իմ հավատքը կփոխի իմ փոքրիկ տղայի կյանքը: Քանի որ մտքումս գիտեի՝ և սիրտս բացելով Աստծո առաջ, անառարկելիորեն սրտիս խորքում նույնպես վստահ եղա, որ Մեթյուն սքանչելի հոգի ունի: Ոչ մի պիտակ չի փոխի նրա ներուժը և, որպես մայր, ես պատասխանատվություն եմ կրում այնպես հաղորդել իր արժանիքը և ներուժը իրեն, որ դա նրան ևս ոգեշնչի տեսնելու այն: Այդ անսասան գիտելիքը, թե Ո՞Վ եմ ես, միավորվելով Ու՞ՄՆ ենք մենք գիտելիքի հետ, առաջնորդող ուժ է դարձել իմ կյանքում, որն ինձ հեռանկար է տալիս որոշ մարտահրավերների հետ պայքարելու համար, որոնք առաջանում են իմ քաղցր որդուն Մեթյուին մեծացնելիս:

Ինչպե՞ս եմ ես ապրում իմ հավատով

Ես մեծ հավատք ունեմ, որ Աստված հաճախ մեզ փորձառություններ է տալիս, որպեսզի փոխի մեզ և սովորեցնի, որ մենք էլ ուրիշներին կարողանանք օգնել և բարձրացնել: Ամուսինս մանկական ատամնաբույժ է, ով ձգտում է օգնել հատուկ կարիքներ ունեցող երեխաներին, և քանի որ մենք ինքներս հատուկ կարիքներով երեխայի սեփական փորձն ունենք, ես նույնպես մեծ ցանկություն ունեմ օգնելու ուրիշ ծնողներին, ովքեր նմանատիպ դժվարությունների մեջ են: Վերջերս մենք մասնակցեցինք ծնողների համար կազմակերպված մի շարք միջոցառումների, այդ ծրագիրը կոչվում էր Ներուժի Զորությունը, որը նպատակ ուներ օգնել մեզ կենտրոնանալ մեր երեխաների ներուժի վրա, ոչ թե տարվել նրանց վարքագծով և այլ դժվարություններով, որոնք երբեմն շեղում են մեր ուշադրությունը իմանալուց, թե ինչպիսին մեր երեխաները կարող են դառնալ. մենք կգտնենք այն, ինչ փնտրում ենք, ուստի, եթե մենք մեր երեխաների մեջ փնտրենք լավագույնը՝ կգտնենք և արդյունքում նրանց կվերաբերվենք այլ կերպ: Ես նաև բացել եմ «Փոքր հաղթանակներ՝ մեծ հրաշքներ» անվանումով բլոգը, որպեսզի այն ինձ հիշեցնի կենտրոնանալ փոքր բաների վրա, որոնք այլապես կարող էի աչքաթող անել, և որոնք իրենցից ներկայացնում են հրաշքներ, որոնց համար ես պետք է երախտապարտ լինեմ: Այն եղավ ինձ համար խոցելիության ստուգարք, որովհետև դա «զգացմունքներն արտահայտելու» բլոգ է և ես գերադասում եմ օգտագործել «կատարյալ կնոջ» կերպարը, որն օգնում է ինձ հաղթահարել նեղությունը: