mormon.org Հայաստան
Մեր մարդիկ
Մեր արժեքները
Մեր հավատալիքները
Այցելեք մեզ
.

Ողջույն, ես Julie-ն եմ

  • Julie McGurk
  • Julie McGurk
  • Julie McGurk
  • Julie McGurk
  • Julie McGurk
  • Julie McGurk
  • Julie McGurk
  • Julie McGurk

Իմ մասին

Ես 51 տարեկան եմ և 19 տարեկանից աշխատել եմ ռադիոյում: Ես դա արել եմ 18 տարեկանում գնալով ուսումնարան: Ուսումնարանը ինը ամսով էր և ինձ տվեց մի մասնագիտություն, որը տևեց 30 տարուց ավել: Ես ամուսնացած եմ և ունեմ երկու երեխա: Ես կուզենայի ավելի շատ երեխաներ ունենալ, բայց ամուսինս և ես մի քիչ ուշ սկսեցինք և զգացինք, որ էլի երեխաներ ունենալու համար արդեն ուշ է: Բայց ես սիրում եմ երեխաներին: Ես սիրում եմ հետևել նրանց, խոսել նրանց հետ և տեսնել, թե ինչպես են նրանք վերաբերվում իրենց խնդիրներին: Կարծում եմ, մենք շատ բան կարող ենք սովորել, եթե ուշադիր հետևենք նրանց:

Ինչո՞ւ եմ ես Մորմոն:

Ես մորմոն եմ, որովհետև դա հիանալի ապրելու ուղի է: Դե, դա շատ պարզ է, բայց պատկերացրեք, որ մեծանալու հետ ես չեմ ստացել կանոնավոր կրոնական կրթություն: Իմ ծնողները սիրել են մեզ երեխաներիս, բայց չէին ուզում լիներ կրոնական կյանքին բնորոշ խստապահանջությունը: Որպես արդյունք, նրանք սայթակեցին որոշ շատ վատ սովորությունների մեջ և ինձ սկսեց հետաքրքրել, թե արդյոք բոլոր ընտանիքներն էին այդքան քաոսային: Երբ հետաքրքրվեցի, թե ինչու է ընկերս ամեն չորեքշաբթի հաճախում վարդապետարան, մայրս ինձ բացատրեց, որ դա իր կրոնն է: Ես հարցրեցի, իսկ որն է իմ կրոնը: Նա ասաց. «Դու մորմոն ես»: Ես չգիտեի դա ինչ է: Ես երբեք ժողովների չէի հաճախել, ուղղակի մկրտվել էի Եկեղեցում: Շատ հարցեր տալուց հետո, մայրս որոշեց, որ ինձ կծանոթացնի միսիոներների հետ, որ նրանք ինձ սովորցնեն այն, ինչին ես հավատում էի: Սկսած այն պահից, երբ այդ երկու երիտասարդները մտան սենյակ, ես իմացա, որ ապրելու այլ ուղի էլ գոյություն ունի: Նրանց ուղերձը նման էր հաճախակի փոթորկվող ծով գցված փրկապարանի: Ես իմացա, որ իմ Երկնային Հայրը սիրում է ինձ, որ Նա ծրագիր ունի իմ և իմ ինտանիքի համար: Դա մի բան էր, որի մասին ես երբեք չէի մտածել, մինչև որ լսեցի միսիոներների ուղերձը: Հետաքրքիրն այն է, որ իմ ծնողները նույնպես գտան այդ փրկապարանը: Մեր ամբողջ ընտանիքը փոխվեց: Ամեն ինչ դարձավ ավելի խաղաղ և նպատակային: Քաոսը մնաց անցյալում: Ես հասկացա, որ այս կրոնը կյանքի ուղի է, և ոչ թե պարզապես մի բան, որ անում ես կիրակի օրը: Դա ուղեկցում է քեզ երկուշաբթի առավոտից մինչև շաբաթ երեկո ավելի լավ, քան որևէ այլ բան, որ ես տեսել եմ մինչ այդ կամ դրանից հետո:

Ինչպե՞ս եմ ես ապրում իմ հավատով

Ես եղել եմ երիտասարդների ուսուցիչ իմ ամբողջ հասուն կյանքում: Ես սիրում եմ այն: Ես սիրում եմ երեխաներին, և ամենագոհացնողն այն է, որ ես հնարավորություն ունեմ նրանց հետ կիսվել մեր Երկնային Հոր ծրագրի մասին բարի լուրով: