mormon.org Հայաստան
Մեր մարդիկ
Մեր արժեքները
Մեր հավատալիքները
Այցելեք մեզ
.

Ողջույն, ես Jeremy-ն եմ

  • Jeremy Dick
  • Jeremy Dick
  • Jeremy Dick
  • Jeremy Dick
  • Jeremy Dick
  • Jeremy Dick
  • Jeremy Dick
  • Jeremy Dick

Իմ մասին

Ես ծրագրավորմամբ եմ զբաղվում 13 տարեկանից, և փոքր տարիքից գիտեի, թե ինչ էի ցանկանում անել կյանքում: Թեև մեքենաները փոխվել են հնարավոր բոլոր ուղիներով, ծրագրերի սկզբունքները չեն փոխվել 45 տարիների ընթացքում: Ավելի երկար ժամանակ ես նվագել եմ՝ դաշնամուր, թավջութակ և ակորդեոն: Իսկ թվային մեդիայի ստեղծումից հետո ես սկսեցի սիրել լուսանկարչությունը: Ես և կինս մեծացրել ենք 5 երեխա, և, կարծես, տվել ենք ինժեներներ, նկարիչներ և մի դայակ: Երեքն ամուսնացած են և մենք ունենք երկու թոռ: Մեր աճող և բազմասերունդ ընտանիքը մեր անսահման հաճույքի աղբյուրն է: Ես տարա իմ ընտանիքին Ֆրանսիա՝ մի քանի տարի ապրելու, և ընտանիքի մեծ մասը ֆրանսերեն է խոսում, և ես հետագայում ժամանակ էի անցկացնում ֆրանսիախոս երկրներում:

Ինչո՞ւ եմ ես Մորմոն:

Ես հանդիպել եմ մորմոնական միսիոներներին Լոնդոնում, երբ ուսանող էի: Ես սովորեցի նրանց համոզմունքների մասին և ունեցա մի շարք հոգևոր փորձառություններ, որոնք օգնեցին ինձ հասկանալ, որ Հիսուս Քրիստոսը շատ ավելին է, քան մեծ ուսուցիչ, որ Նա ինձ համար իսկապես հրաշալի մի բան է արել, ինչն այս կյանքում հավատքի, հույսի և սիրո կիրառումը իմաստալի է դարձնում: Ես զգացել եմ իմ հանդեպ Աստծո սերը Սուրբ Հոգու միջոցով: Խոր մտորումների շատ ամիսներ անց ես հասկացա, որ սիրում եմ նաև մարդկանց, նրանց անմիջականությունը և ընտանեկան հրաշալի արժեքները: Ես ցանկացա լինել այդ ամենի մասը: Եվ այդ ժամանակից ի վեր եղա: Ես ամուսնացել եմ Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու անդամի հետ, և մեծացրել եմ իմ երեխաներին Հիսուս Քրիստոսի հանդեպ նույն հավատքով:

Ինչպե՞ս եմ ես ապրում իմ հավատով

Ես փորձում եմ ամեն օր բաց լինել Աստծո Հոգու համար, կարդալով ոգեշնչված սուրբ գրքերը և աղոթելով: Այդ վարժությունները ինձ հոգևոր գիտելիք են տալիս, որն օգնում է ինձ նայել իմ անձից և համակարգչի, որով ես անդադար աշխատում եմ, փոքր աշխարհից դուրս: Կյանքը եկեղեցում ինձ շատ հնարավորություններ է տալիս՝ օգնելու և ծառայելու մյուսներին, և դա նույնպես օգնում է ինձ շարունակ գտնել իմ փոքր խնդիրների լուծումները: Ինձ դուր է գալիս մարդկանց օգնել գտնել խնդիրների լուծումներ՝ գործնական օգնության և Հիսուս Քրիստոսի հանդեպ հավատք գործադրելու համակցության միջովով: Նա հնարավոր և իմաստալի է դարձնում մեզ համար փոխվելը: Քանի որ եկեղեցում տղամարդկանց մեծ մասի նման ես քահանայության կոչում եմ կրում, ես կարող են լինել հոգևոր սպասավոր իմ սեփական ընտանիքի համար, և դա լրացուցիչ խորություն է հաղորդում ամուսին, հայր և պապ լինելու պարտականությանը: