mormon.org Հայաստան
Մեր մարդիկ
Մեր արժեքները
Մեր հավատալիքները
Այցելեք մեզ
.

Ողջույն, ես Jeremy Jones-ն եմ

  • Jeremy Jones
  • Jeremy Jones
  • Jeremy Jones
  • Jeremy Jones
  • Jeremy Jones
  • Jeremy Jones
  • Jeremy Jones
  • Jeremy Jones

Իմ մասին

Մեծանալով Ֆարմինգթոնում, տարիներ շարունակ գաղթել եմ դեպի հարավ և, ի վերջո, հայտնվել եմ Սենդիում: Կինս և երկու երեխաներս միակ կարևոր բաներն են, որոնք ինձ համար այս կյանքում արժեք են ներկայացնում: Ես տարված եմ սկեյթբորդինգով և դա ապրելակերպ է, սնոուբորդինգը իմ մասնագիտությունն է: ՍԼՍ-ին իմ արյան մեջ է, դա տուն է, դա կյանք է, դա այն տեղն է, որտեղ ես հավերժ կփակեմ աչքերս: Յուտան ներշնչում է իմ հավակնությունները, այն սնուցում է ավելի լավ կյանքով ապրելու իմ ցանկությունը, լինելու լավ հայր, ամուսին ու մարդ: Հիմա ես լիարժեք չեմ կարողանում հասկանալ, թե ինչպես հայտնվեցի այս գեղեցիկ տիկնոջ և, առավել ևս, մեր համատեղ երեխաների հետ: Դա սենսացիա է իմ ողջ սրտի ու հոգու համար, որը չի կարող բացատրվել և գերազանցում է իմ կյանքում ամեն ինչ, որ ես երբևէ զգացել եմ:

Ինչո՞ւ եմ ես Մորմոն:

Ինչո՞ւ ոչ: Ես իմ ընտանիքին հիվանդագին ձևով եմ սիրում, ես նրանց համար ավելի լավն եմ ցանկանում, քան աշխարհը կարող է տալ: Եկեղեցում նրանք կարող են սովորել բաներ, որոնք ես, հնարավոր է, բաց թողնեմ: Հիսուս Քրիստոսի ավետարանը լի է լավատեսությամբ և դրդում է անել բարիք՝ դա ինձ համար ամենակարևոր բանն է... Ինչո՞ւ ոչ:

Ինչպե՞ս եմ ես ապրում իմ հավատով

Լինելով հավատարիմ իմ համոզմունքներին, իմ սրտին, իմ իղձերին: Իմ կնոջ ու երեխաների համար ամեն ինչ կանեմ, ես նրանց և նրանց կարիքները չեմ զոհաբերի այս աշխարհի որևէ բանի հետ, դա իմ կյանքի իղձն ու պարտականությունն է: Դա է իմ հավատքը: