mormon.org Հայաստան
Մեր մարդիկ
Մեր արժեքները
Մեր հավատալիքները
Այցելեք մեզ
.

Ողջույն, ես Jenny -ն եմ

  • Jenny Hess
  • Jenny Hess
  • Jenny Hess
  • Jenny Hess
  • Jenny Hess
  • Jenny Hess
  • Jenny Hess
  • Jenny Hess

Իմ մասին

Ես սիրում եմ գնալ ճամբար, արշավել, հեծանվորդել, հետազոտություն անել, ժայռ բարձրանալ, լողալ կամ ընտանիքիս հետ դրսում խաղալ: Երբ դրսում չեմ, սիրում եմ թափկարել: Ես հատկապես սիրում եմ թափկարել իմ երեխաների արվեստի գործերը` լինեն դրանք կտորի գրիչով նկարված կամ ասեղնագործված իմ կողմից: Սա ինձ օգնում է մի պահ սթափվել, մինչ իմ երեխաները փոքր են:

Ինչո՞ւ եմ ես Մորմոն:

Իմ ծնողները մորմոններ են, այսպիսով, մեծացել եմ Եկեղեցում: Դեռահասության տարիներին սկսեցի առարկել և հարցականի տակ դնել այս հավատքի մասին շատ բաներ, որովհետև չէի ուզում պատկանել մի Եկեղեցու պարզապես նրա համար, որ ծնողներս պատկանում էին: Ես կարդացի Աստվածաշունչը և Մորմոնի Գիրքը ու աղոթեցի: Քանի որ իմ կապը Աստծո հետ աճեց, ես հասկացա, որ կարող եմ ասել, թե երբ էր Նա ինձ առաջնորդում իմ մտքերի և զգացմունքների միջով: Ես փորձում էի լինել իրազեկ իմ զգացմունքների մեջ, որ կարողանայի հասկանալ Աստծո առաջնորդումը իմ կյանքում: Ես հասկացա, որ ես նույնպես հավատում եմ Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցուն: Ես հասկացա, որ սուրբ գրությունները Աստծո խոսքն են, և դեռ զգում եմ, որ երբ սուզվում եմ դրանց մեջ, ավելի լավ եմ զգում ինձ և ավելի լավ որոշումներ եմ կայացնում: Ինչո՞ւ եմ ես այսօր անդամ: Որովհետև արարողությունների միջոցով, ինչպիսին մկրտությունն է, ես կապել եմ ուխտեր Աստծո հետ, որոնք ես շատ լուրջ եմ ընդունում: Աստված պահել է Իր խոստումը ինձ համար, և ես մտադրված եմ պահել իմ խոստումը Նրա հետ: Ես սիրում եմ Տիրոջը` Հիսուս Քրիստոսին, և իմ Երկնային Հորը: Ես գիտեմ, որ նրանք ծրագիր են կազմել իինձ և իմ ընտանիքի համար: Ես ցնցված եմ, որ Հիսուսը եկավ երկիր ինձ համար մեռնելու, որ իրականացնի այդ ծրագրի Իր մասը: Նրա զոհաբերությունը հնարավոր է դարձնում իմ ընտանիքի և ինձ համար վերադառնալ և ապրել Նրա հետ կրկին, վարագույրի այն կողմում, իմ բոլոր սիրելիների հետ, և դրա համար ես իսկապես երախտապարտ եմ: Ինչո՞ւ եմ ես մորմոն: Մի կողմից երախտագիտության շնորհիվ: Մյուս կողմից` սիրո: Մեկ այլ կողմից այն ուրախության և ներքին խաղաղության շնորհիվ, որ զգում եմ`հետևելով այն ամենին, ինչ սովորել եմ որպես ճշմարտություն:

Անձնական պատմություններ

Կարո՞ղ եք հիշել մի հատուկ խնդիր ձեր ընտանիքում, որ հաղթահարել եք Ավետարանի Սկզբունքների օգնությամբ:

Ես ամուսնացած եմ եղել տասնվեց տարի մի հրաշալի մարդու հետ, ում խորապես սիրում եմ: Մենք ունենք հինգ խենթ երեխաներ, որոնց հետ սիրում ենք խաղալ: Մեր մեծ երեխան աղջիկ է, ում հաջորդում են չորս վայրագ տղաներ: Մենք շատ զվարճալի ժամանակ ենք անցկացնում միասին և հաճույք ենք ստանում միմյանց ներկայությունից: 2008 թվականի հունվարի 1-ին մենք արձակուրդ էինք գնացել, երբ մեր չորս տարեկան տղան` Ռասելը, մահացավ սահնակի դժբախտ պատահարից: Մենք քարացել էինք: Դա մեր հավատքից և ապրումներից վեր էր: Մի պահ մենք ծրագրում էինք մեր ճամփորդությունը դեպի տուն, մի րոպե անց փորձում էինք հասկանալ ինչպես ծրագրել թաղումը: Երբ իմ ամուսինը`Քըրքը, և ես շտապ օգնության սենյակում հրաժեշտ էինք տալիս մեր որդուն, զգում էինք մեր Երկնային Հոր մխիթարող ներկայությունը: Չնայած մենք հյուծվել էինք վշտից, մենք երկուսս էլ ունեինք այն ուժեղ հաստատումը, որ դա մեր Երկնային Հոր ծրագրի մի մասն է մեր ընտանիքի համար: Շատ դժվար է նկարագրել, թե որքան շատ ցավ մենք ապրեցինք, մինչդեռ զգում էինք մեր Երկնային Հոր սիրո հավաստիացումը մեզ համար: Մենք կարող էինք զգալ Նրա հոգատարությունը և հոգացողությունը մեր թույլ զգայարաններով: Այն տպավորությունն էր, կարծես, Նա գրկել էր մեզ և սգում էր մեզ հետ: Դա սուրբ պահ էր մեզ համար, մինչ մենք թողնում էինք մեր փոքրիկ տղային և բառացիորեն դնում նրան Տիրոջ Ձեռքում: Ես ունեցել եմ շատ ելևէջներ այդ օրից սկսած: Անկեղծ ասած, ավելի շատ վայրէջքներ եմ ունեցել, քան վերելքներ: Ինձ համար չափազանց դժվար է եղել համակերպվել այդ կորստի հետ: Ես պայքարել եմ վհատության դեմ, որ երբևէ չէի զգացել նախկինում: Շատ օրեր են եղել, երբ պայքարում էի վեր կենալ անկողնուց, և շատ օրեր, երբ հրաժարվում էի և մնում այնտեղ: Ես գնահատում եմ բժիշկներին, ովքեր ջանասիրաբար աշխատում էին փրկելու որդուս կյանքը, իմ որդու մահվան ականատեսը լինելու պատճառովհետտրավմատիկ ճնշվածության խանգարում ունեի: Ես ունենում էի խուճապի նոպաներ , մեծ անհանգստություն, քնի խանգարում և կյանքին դիմակայելու դժվարություն: Դժվար էր լինել լավ մայր երեխաներիս համար, բայց ես անում էի լավագույնը, որ կարող էի: Այդ առաջին սարսափելի տարվա ընթացքում ես շատ ժամանակ էի անցկացնում իմ Երկնային Հոր հետ անկեղծ զրույցներում: Ես Նրան ասացի, թե այդ ժամանակ որքան զայրացած էի Նրա վրա, և զարմացա` դեռ ուժգնորեն զգալով Նրա սերը իմ նկատմամբ: Ես ասացի Նրան, թե որքան տխուր էի, որքան մենակ առանց Ռասելի: Ես ասացի Երկնային Հորը` որքան մեծ ցավ է այն պատճառում, որքան դժվար էր ինձ համար կրկին ժպտալ: Հետո դադարեցի և լսեցի: Ես զարմացել էի հոգատարության և մտահոգության համար, որ զգում էի Նրա կողմից: Ես ստացա ավելի խորը հասկացողություն այն ցավի, որ իմ Փրկիչը կրել է Գեթսեմանի Այգում: Ես հասկացա, գեթ մի քիչ, թե որքան է իմ Երկնային Հայրը սգացել, երբ Նա տեսել է Իր Որդուն խաչի վրա մահանալիս: Հետո ինձ համակեց այն սերը, որ իմ Երկնային Հայրը և Փրկիչը` Հիսուս Քրիստոսը, ունեն մեզ բոլորիս համար, որ անցել են այս սուր ցավի և տառապանքի միջով, որ մեզ համար վերադառնալու և նրանց հետ ապրելու դուռ բացեն: Թվում է, սուրբ գրությունները ինձ կենդանացրին: Նոր տեղեկություն հայտնի պատմություններից ցատկում են դեպի իմ սիրտը: Խորաթափանցություններ, որ երբևիցէ չէի մտածել, գալիս են իմ միտք և ուսուցանում հիանալի բաներ: Եսայիայի 61.1-ում Տերը խոստանում է, որ Նա գալիս է «կոտրած սիրտ ունեցողներին բժշկելու», և Եսայիայի 61.3-ում Նա մեզ խոստանում է «փառք տրվի մոխրի տեղ», և «ուրախություն` սուգի տեղ»: Հիսուս Քրիստոսի ավետարանի շնորհիվ և իմ Երկնային Հոր հետ կապի շնորհիվ ես բժշկվեցի, ինձ տրվեց այդ փառքը և սկսում եմ զգալ այդ ուրախությունը:

Ինչպե՞ս եմ ես ապրում իմ հավատով

Իմ ընտանիքը և ես շատ նվիրված ենք Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցուն: Մենք ամեն կիրակի հաճախում ենք Եկեղեցի և ծառայում ենք այնտեղ, որտեղ կա մեր կարիքը: Ներկայումս ես դաշնամուր եմ նվագում կանանց խմբի համար և մեր 8-11 տարեկան «գործունեության օրվա աղջիկների» ղեկավարն եմ: Մենք հանդիպում ենք երկու շաբաթը մեկ և ունենում զվարճալի միջոցառումներ, որ ուսուցանում են աղջիկներին նոր հմտություններ և օգնում նրանց արմատավորել արժեքներ իրենց ամենօրյա կյանքում: Ես նաև փորձում եմ ծառայել համայնքում այնքան հաճախ, որքան ի վիճակի եմ: Ես աշխատում եմ իմ երեխաների դասարանում և ամեն տարի պատրաստում եմ մգդակած ծածկոցներ իմ յուրաքանչյուր երեխայի ուսուցչի համար: Մասնակցում եմ ծառայողական նախագծերին իմ տարածքում` լինի դա աղբի հավաքում ծովափում, թե տեղական պուրակի գեղեցկացում: Ես նկատում եմ, որ իմ երեխաները նույնպես հաճույք են ստանում ծառայելով նման աշխատանքներում, և միասին ծառայելը օգնում է ամրացնել մեր ընտանիքը: Ես գտել եմ մգդակելու նկատմամբ իմ սերը և ուրիշներին ծառայելը իրար միացնելու ճանապարհ: Մի քանի տարի առաջ իմ ընկերներից մեկի երեխան մահացավ ավտովթարից: Մենք բոլորս ցնցված և տխուր էինք նրա համար և չգիտեինք ինչպես մեղմել նրա ցավը: Երբ իմ ընկերուհին որոշում էր, թե ինչ աներ իր դստեր հագուստների հետ, ես առաջարկեցի դրանցից մգդակած վերմակներ կարել: Սա օգտակար էր և՛ ինձ, և՛ ընկերուհուս համար: Մենք ծրագրում և աշխատում էինք միասին վերմակի վրա, և իմ ընկերուհին կարողանում էր ինձ հետ կիսվել իր դստեր մասին պատմություններով: Ես սովորեցի, որ կարող եմ խոսել ինչ-որ մեկի հետ, ով ունեցել է մեծ կորուստ, և եթե նա լաց էր լինում, դա նորմալ էր: Մեր զրույցները բուժում էին իմ ընկերուհուն, և դրանք ինձ օգնեցին հանգիստ զգալ նման զրույցների ժամանակ: Ծառայելու ուղիներ փնտրելը օգնում է ինձ երջանիկ լինել: Ես հաճույք եմ ստանում, երբ անում եմ այն, ինչ կարող եմ անել շրջապատս բարելավելու համար: Ես մոտ եմ զգում իմ Փրկչին, որովհետև ապրում եմ այնպես, ինչպես Նա ապրեց, երբ ապրում էր երկրի վրա, և կարծում եմ, որ դա հավատքով ապրելու լավագույն ձևն է: