mormon.org Հայաստան
Մեր մարդիկ
Մեր արժեքները
Մեր հավատալիքները
Այցելեք մեզ
.

Ողջույն, ես Jarem-ն եմ

  • Jarem Frye
  • Jarem Frye
  • Jarem Frye
  • Jarem Frye
  • Jarem Frye
  • Jarem Frye
  • Jarem Frye
  • Jarem Frye

Իմ մասին

Աշխատանքը. Ես հիմնադիրն ու նախագահն եմ ԱՄՆ-ի Բիոտեխնոլոգիաների, նախագծող և արտադրական ընկերության: Ես քաղցքեղից փրկված և ծնկից վեր անդամահատված եմ: Ես նախագծում և արտադրում եմ ապրանքներ, որոնք թույլ են տալիս զբաղվել ձնատախտակային սպորտով, լեռնագնացությամբ, դահուկներով սահել և այլ միջոցառումների մասնակցել, որոնք նախապես անհնարին էին համարվում ծնկից վեր անդամալուծվածների համար: Քաղցկեղ ունենալու ամենադժվար մասն ինձ համար «նորմալ»-ի կորուստն էր, այն ունակության, որ թույլ էր տալիս անել բաներ, որոնք դարձել էին կյանքի անհրաշեշտ մաս ինձ համար: Նորմալ կյանքով կրկին ապրելու ունակությունը իմ խնդրի լուծումն էր քաղցկեղի ամենադժվար պահերին: Ես ուզում եմ մտածել, որ այն նույնքան կարևոր է նաև բուժվող հիվանդների համար, ովքեր ասում են մեզ, որ մենք վերադարձրել ենք նրանց իրենց կյանքը: Այս բուժվող հիվանդների մեջ կան այլ քաղցկեղից փրկվածներ, զինվորներ, ովքեր վիրավորվել են իրենց պարտականությունները կատարելիս, բացառիկ մարզիկներ, ովքեր անդամահատման են ենթարկվել և այլոք աշխարհով մեկ: Անձնական նվաճումներ. Իմ նախագծերը օգտագործելու միջոցով ես ինքս դարձել եմ աշխարհի առաջին ծնկից վեր անդամալուծված դահուկորդը, լեռնագնացը և Ինձ համար ամենաուրախալին այն է, որ ես ստեղծել եմ մի կազմակերպություն, որը օրհնում է կյանքեր աշխարհով մեկ: Ես հնարավոր դարձրեցի բաներ, որոնք ինձ ասել էին, որ ես երբեք չէի կարողանա անել որպես անդամահատված անձնավորություն, և այժմ այլ անդամահատվածներ աշխարհով մեկ ինձ հետ միասին անում են անհնարինը: Այս նվաճումները հրաշալի օրհնություններ են եղել իմ կյանքում, որոնց ես երբեք չէի կարող հասնել առանց Աստծո ձեռքի իմ կյանքում: Ընտանիք. Ես չեմ կարող արժանվույնս փոխհատուցել իմ ծնողներին այն ամենի համար, ինչ նրանք տվել են ինձ: Նրանք երկուսն էլ այնքան շատ ժամանակ են ծախսել ինձ հետ ուսուցանելով, ոգեշնչելով և ինձ ու իմ քույրերին ու եղբայրներին պարզապես սիրելով մեր կյանքի ընթացքում: Իմ կինը ամենահրաշալի կինն է, ում ես ճանաչում եմ: Ես սիրահարվեցի նրան «նախքան» առաջին անգամ տեսնելը: Նրա ընկերը կտրում էր իմ մազերը, երբ նա եկավ նրան այցելելու: Երբ երկրորդ անգամ լսեցի նրա ձայնը, իմ սիրտը թրթռաց և հաջորդ մի քանի վայրկյանները դարեր թվացին, մինչ ես սպասում էի, որ տեսնեի նրա դեմքը: Նա մոտեցավ իմ աթոռին բարևելու համար և իմ բոլոր կասկածները հաստատվեցին: Ես սկսեցի հետամուտ լինել նրան այդ երեկո: Միասին մենք ունեցանք երկու հրաշալի տղաներ, և մենք սպասում ենք երրորդին: Իմ ընտանիքը իմ կյանքի ամենամեծ ուրախությունն է և իսկապես երկնքի օրհնությունն է: Ապագա. Ես կշարունակեմ ստեղծել սարքավորումներ, որոնք ավելի շատ հնարավորություններ կստեղծեն անդամահատվածների համար, որ լիարժեք ձևով մասնակցեն և ակտիվ կյանք վարեն աշխատելիս, խաղալիս և ընտանեկան կյանքում: Ես աշխատում եմ ստեղծել կազմակերպություն, որը ոչ միայն ապահովում է ապրանքները, որ անհնարինը իրականություն դարձվի, այլ որ նաև ոգեշնչում է մարդկանց հավատալ իրենց սեփական հնրավորություններին: Ես նաև աշխատում եմ նախագծել և պատրաստել սարքեր զարգացող երկրների հատուկ կարիքների համար, մինչդեռ մենք զարգացնում ենք առաջավոր սարքեր ավելի ժամանակակից երկրների համար: Փիլիսոփայություն. Երբեք մի ամաչեք հաճոյախոսությունից կամ հրաժարվեք դրանցից` փորձելով լինել համեստ: Ձեր վերաբերյալ ցանկացած հաճոյախոսական բան պարգև է Աստծո կողմից: Հրաժարվելը, որ դուք արժանի եք հաճոյախոսության, նշանակում է հրաժարվել Աստծո պարգևներից: Ընդունեք գովասանքը, երբ այն գալիս է, սակայն միշտ գովաբանեք Աստծուն և երախտագիտություն հայտնեք նրան բոլոր բաների համար:

Ինչո՞ւ եմ ես Մորմոն:

Ես ՎՕՍ եմ (Մորմոն), քանի որ ես հավատում եմ, որ Աստված շարունակում է սիրել իր զավակներին և որ այսօրվա աշխարհում, ավելի քան երբևէ, մենք ունենք Նրա կարիքը մեր կյանքում: Ես գիտեմ, որ Աստված, ով միշտ հետևել է Իր ճշմարտությունները հայտնի դարձնելու և այս դժվար կյանքում Իր զավակներին առաջնորդելու օրինաչափությանը, մեզ անօգնական չի թողնի այս կյանքում մեր ճանապարհը գտնելում, հուսալով գտնել ճիշտ «մոտեցում» Իր խոսքին բազմահազար համոզմունքների և բացատրությունների մեջ: Ես գիտեմ, որ Հիսուս Քրիստոսը իմ Փրկիչն է և որ Նա կանչել է մարգարեներ մեր ժամանակներում ճիշտ ինչպես Նա արել է աստվածաշնչյան ժամանակներում: Ինչու՞ Նա պետք է չկանչեր: Մենք ունենք Նրա ուղղակի առաջնորդության կարիքն այսօր ավելի շատ, քան այս աշխարհը երբևէ ունեցել է: Ես հավատում եմ, որ Ջոզեֆ Սմիթը մարգարե է եղել ճիշտ ինչպես Մովսեսն է եղել, և որ մեր ներկայիս մարգարե Թոմաս Ս. Մոնսոնն է, նույնպես: Ես ձեռք եմ բերել այս համոզմունքները Մորմոնի Գիրքը և Աստվածաշունչը ուշադիր ուսումնասիրելու և մեր Երկնային Հորը անկեղծորեն աղոթելու շնորհիվ:

Անձնական պատմություններ

Ինչո՞ւ են Մորմոնները միսիա գնում:

Իմ միսիայի վերջում ես հանդիպեցի մի կնոջ, ով հետաքրքրվում էր Եկեղեցով ինը տարուց ավելի: Նա ջանասիրաբար ուսումնասիրել էր մի շարք կրոններ այդ ընթացքում: Երբ նա ասաց մեզ, որ նա ուզում էր մկրտվել, նա ասաց, որ կան ընդամենը մի քանի հարցեր, որոնք նա նախ ուզում էր հարցնել ինձ: Նրա առաջին հարցը զարմացրեց ինձ: «Ձեր հայրը փայտագործությա՞մբ է զբաղվում», հարցրեց նա: «Այո», պատասխանեցի ես, մտածելով, որ դա տարօրինակ հարց էր: «Դուք երբևէ աշխատե՞լ եք խանությում նրա հետ, երբ դուք ավելի երիտասարդ էիք», եղավ նրա հաջորդ հարցը: Ես կրկին պատասխանեցի, որ այո, դեռևս շփոթված լինելով, թե ինչու է նա տալիս հարցեր, որոնց պատասխանները թվում է, թե նա նույնպես գիտեր: Նրա հաջորդ հարցը ապշեցրեց ինձ: «Դուք կրու՞մ էիք կարմիր և սպիտակ բամբակե վերնաշապիկ, երբ դուք խանությում աշխատում էիք ձեր հոր հետ»: Նա նկատեց, որ այդ հարցը խլեց ինձանից իմ զգոնությունը: Մոտավորապես 10 տարի առաջ իմ պապիկը մհացել էր: Ես պահել էի նրա վերնաշապիկներից մեկը, որ օգտագործեի նրա փայտի խանութում, որտեղ հայրս ու ես միասին կառուցեցինք փոքրիկ առագաստանավ այն երկու շաբաթների ընթացում, երբ հոգ էինք տանում նրա կալվածքին: Ես սկսեցի մտածել, որ նա միջուցե երկար փնտրելուց հետո գտել էր իմ ընտանիքին օվկիանոսներ այն կողմ, և ինչ-որ ձևով իմացել էր իմ անցյալի մասին: Տեսնելով, որ ինձ շփոթեցրել էին նրա հարցերը, նա շարունակեց: «Ես պիտի ասեմ, թե ինչու եմ սա հարցնում», ասաց նա: «Ինը տարի առաջ, երբ ես առաջին անգամ հանդիպեցի ՎՕՍ միսիոներներին և կարդացի Մորմոնի Գրքից, ես աղոթեցի Աստծուն և հարցրեցի, թե արդյոք ես պետք է միանայի այս եկեղեցուն: Իմ աղոթքից հետո ես լուռ պառկեցի իմ մահճակալի վրա: Ես փակեցի իմ աչքերը և մի պատկեր սահեց իմ մտքում: Ես տեսա փայտի խանութում աշխատող մի հայր ու որդի: Տղան երիտասարդ էր և կրում էր կարմիր ու սպիտակ բամբակյա վերնաշապիկ: Ես ոչ մի ձայն չլսեցի, սակայն լավ զգացողություն էր ինձ պատել և մի այնպիսի զգացողություն, որ այդ տղան էր միսիոները, ով կմկրտեր ինձ: Ես գաղափար իսկ չունեի, որ դա կպահանջեր ինը տարի, սակայն երբ դուք առաջին անգամ մոտեցաք իմ դռանը, ես գիտեի, որ դուք էիք այդ տղան: Մենք միասին մտանք մկրտության ջրերը Անգլիայում իմ երկու տարվա միսիայի ամենավերջին օրը: Տեսնելը, որ մարդիկ նույնպես զգաում էին այն երջանկությունը, որը ես էի զգում, մեծ երախտագիտություն էր առաջացնում իմ մեջ: Ես չեմ կարող մտածել ուրիշներին ծառայելու համար ավելի լավ պատճառի մասին, քան նրանց ուրախությունը կիսելը և իմանալը, որ մեր Փրկիչը ուրախանում է յուրաքանչյուր հոգու համար, ով բերվում է Նրա մոտ, ինչպես այս լավ քույրը: Մենք միսիա ենք ծառայում, քանի որ մենք սիրում ենք մեր Փրկիչ Հիսուս Քրիստոսին և քանի որ մենք սիրում ենք մեր հոգևոր եղբայրներին և քույրերին:

Ինչպե՞ս եմ ես ապրում իմ հավատով

Երբ ես 14 տարեկան էի, ինձ ախտորոշեցին ձախ ոտքի ոսկորի քաղցկեղով: Հաջորդ երկու տարիների ընթացքում ես հաճախակի հիվանդանոց եմ պառկել քիմիոթերապիա ստանալու համար և ունեցել եմ մոտավորապես ինը վիրաբուժական վիրահատություններ, որոնք ներառել են ծնկից վերև իմ ոտքի անդամահատելը: Որպես 14 ամյա ակտիվ պատանի, այն ամենը, ինչի վրա ես կարող էի կենտրոնանալ այդ ժամանակ այն էր, որ մնայի ակտիվ և լինեի «նորմալ»: Դպրոցում ինձ կոչում էին սափրած գլուխ և ծաղրում էին այլ երեխաներ, ովքեր չգիտեին, թե ինչու ես մազեր չունեի: Ինձանից խուսափում էին այն երեխաները, ովքեր կարծում էին, թե քաղցկեղը կարող է վարակիչ լինել, և ես շատ այլ արձագանքների փորձառությունն ունեցա: Ես միշտ փորձել եմ լավատես մնալ, ինքս ինձ հաճախ հիշեցնելով, որ եթե Աստված ճրագիր ունի ինձ համար, ես կարիք չունեմ անհանգստանալու որևէ բանի համար: Ես կարոտում եմ այդ մանկական հավատքը, որը շատ դժվար է դառնում պահպանելը, մինչ կյանքը ավելի բարդանում է: Քաղցկեղից հետո ինձ հաճախ տվել են նման հարցեր. «Դա սարսափելի չէ՞ր քեզ համար» և «Դու վհատված չէի՞ր, մինչ անցնում էիր այդ ամենի միջով»: Ես մտածել եմ հիվանդանոցի մահճակալում անցկացրած գիշերների մասին, երբ գիտեի, որ դա տանում է դեպի իմ անդամալուծությանը և հուսալով լոկ կենդանի մնալ, սակայն ես չէի ունենում այդ էմոցիոնալ բեռներից և ոչ մեկի փորձառությունը: Ես հասկացա,թե ինչու, երբ մի օր ես կարդում էի Մորմոնի Գիրքը: Խոսելով Քրիստոսի մասին, ով պետք է գար, Ալմա մարգարեն գրել էր. «Եվ նա պիտի գնա առաջ` տանելով ցավեր և չարչարանքներ, և փորձություններ ամեն տեսակի. և այս` որպեսզի խոսքը կարողանա իրագործվել, որն ասում է. նա վեր կառնի իր վրա իր ժողովրդի ցավերն ու հիվանդությունները»:(Ալմա 7.11): Ես հասկացա, որ իմ հասարակ վստահությունը առ Փրկիչը թույլ էին տվել, որ իմ հիվանդության բեռները ինձանից վերցվեին և հանգչեին Նրա Քավության մեջ: Նախկինում ես երբևիցե չէի գիտակցել, որ անսահման Քավությունը ոչ միայն կարող էր փրկել ինձ մեղքից, այլ նաև ազատել ինձ տխրությունից, հուսահատությունից, հիվանդությունից և ցավից: Սկսած այդ ժամանակվանից ես փորձել եմ հիշել այդ պարզ սկզբունքը և կիրառել Քրիստոսի Քավությունը իմ կյանքի ամեն մասում: Իմ կյանքի յուրաքանչյուր ոլորտը եղել է օրհնություն Աստծո կողմից: Ես հավատում եմ, որ Նա անվերջանալի օրհնություններ ունի բոլորիս համար: Որոշները քողարկված են որպես դժվարություններ և շատերն էլ դժվար է որպես օրհնություն ընդունելը, սակայն Նրա օգնությամբ և մեր կողմից մի փոքր հավատքի առկայությամբ, օրհնություններ, որոնք մենք երբեք չէինք կարող պատկերացնել, հնարավոր կլինեն մեզ համար: Ճիշտ ինչպես մեկը, ով կկիսվի մի բանով, ինչը շատ է օրհնել նրա կայնքը, ես փորձում եմ ուրիշների հետ կիսվել ուրախությամբ, որը մեր Փրկիչը տվել է ինձ այն հույսով, որ նրանք կգտնեն նույն ուրախությունը և փրկությունը, որը ես եմ գտել: