mormon.org Հայաստան
Մեր մարդիկ
Մեր արժեքները
Մեր հավատալիքները
Այցելեք մեզ
.

Ողջույն, ես Jacqui Gordon-Lawrence-ն եմ

  • Jacqui Gordon Lawrence
  • Jacqui Gordon Lawrence
  • Jacqui Gordon Lawrence
  • Jacqui Gordon Lawrence
  • Jacqui Gordon Lawrence
  • Jacqui Gordon Lawrence
  • Jacqui Gordon Lawrence
  • Jacqui Gordon Lawrence

Իմ մասին

Ես փորձել եմ կարիերայի մի քանի ուղիներ: Իմ առաջին կարիերան դերասանուհին էր: Ես խաղացել եմ շատ դերերում՝ թատրոնում, հեռուստաֆիլմաշարերում և մեծ էկրանի ֆիլմերում: Դա դժվար աշխատանք էր, բայց դա շատ լավ ժամանակ էր: Ես առնչվել եմ շատ հետաքրքիր մարդկանց հետ և խաղացել եմ շատ հետաքրքիր կերպարներում: Երկու տարի շարունակ ես խաղացել եմ «EastEnders» (Իստ Էնդրզ) բրիտանական հայտնի հեռուստաֆիլմաշարում: Երբ ավարտեցի աշխատանքս «Իստ Էնդրզ» ֆիլմաշարում, ես կանգնեցի շատ կարևոր որոշման առաջ. արդյոք պետք է շարունակեի աշխատել որպես դերասանուհի, թե՞ մեկ ուրիշ աշխատանքով զբաղվեի, հիմա, երբ ես կին և մայր էի: Ես մտահոգված էի, որ եթե շարունակեի դերասանական կարիերան, ապա կլինեին ժամանակներ, երբ պետք է ստիպված բացակայեի տնից` հեռու լինելով ամուսնուցս և դստերս թողնելով դայակի խնամքին: Որոշումը կայացվեց: Ես որոշեցի աշխատել մի մասնագիտությամբ, որն ինձ հնարավորություն կտար հոգ տանել իմ երեխայի/երեխաների մասին: Որպես տարեց ուսանող՝ ես սկսեցի սովորել հոգեբանության և խորհրդատվական ոլորտում գիտական աստիճանի համար: Ավարտելով ուսուցումս՝ ես հավատարմագրվեցի որպես ոստիկանության բաժանմունքի ներկայացուցիչ: 20 տարի ես աշխատեցի իրավաբանության ոլորտում: Իմ հաջորդ մարտահրավերն է` դառնալ ներքնաբույժ: Ես շատ ոգևորված եմ ապագայի համար: Ես օրհնվել եմ երկու գեղեցիկ դուստրերով և ամուսնով, ով սիրում է և աջակցում է մեզ: Մենք սիրում ենք ճամփորդել Ամերիկա և ժամանակ անցկացնել մեր ազգականների հետ: Մենք յուրաքանչյուրս շատ անհատական ​​ենք և յուրաքանչյուրս սիրում ենք կյանքը և հնարավորությունները, որ մենք ունեցել ենք ուսումնասիրելու և լինելու այս աշխարհի մի մասը: Մենք ջանք ենք թափում մնալ դրական մի աշխարհում, որը լի է բացասականով: Մեր դիրքորոշումն է բաժակը տեսնել կիսով չափ լիքը, ոչ թե կիսով չափ դատարկ:

Ինչո՞ւ եմ ես Մորմոն:

Ես անմիջապես ինքս չեմ հանդիպել Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցուն. առաջինն իմ քույրն է հանդիպել: Նա Դոնի Օսմոնդի երկրպագուն էր: Քույրս առաջինն էր, որ հետաքրքրվեց մորմոնական կրոնով. ես պարզապես հետևում էի նրան: Իմ ծնողները չէին առարկում նոր կրոնով հետաքքրքրվելուն: Մենք մեծացել էինք որպես կաթոլիկներ. կիրակի օրը մենք գնում էինք եկեղեցի, և դա կարծես բավարար էր: Միսիոներները մի քանի շաբաթ հաճախում էին մեր տուն՝ ուսուցանելով մեզ եկեղեցու մասին: Ի վերջո, մենք մկրտվեցինք: Մենք մի փոքր մասնաճյուղի մաս էինք: Անդամները ողջունում էին մեզ և դա իմ եկեղեցական կյանքի սկիզբն էր: Դեռահաս տարիքում Եկեղեցուն միանալն ինձ հնարավորություն չտվեց լիովին մասնակցել երիտասարդական ծրագրերին: Ես կխրախուսեի բոլոր երիտասարդներին, որ մասնակցեին: Ես Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու անդամ եմ: Դա կենսաձև է, ոչ թե պարզապես կիրակնօրյա կրոն: Իմ կյանքի յուրաքանչյուր երևույթ ընդգրկված է իմ հավատքում: Անդամ լինելն ունի իր մարտահրավերները: Դեռ 1970-ականներին ինձ անընդհատ հարցնում էին, թե ինչու եմ ուզում պատկանել մի կրոնի, որը հավատում է, որ սևամորթները հավասար չեն սպիտակամորթներին: Ես չէի կարողանում պատասխանել: Ես կարդում էի Աստվածաշունչը և կարդում էի Մորմոնի Գիրքը, և ես հավատում էի նրան, ինչ ասվում էր: Յուրաքանչյուր մարդ պետք է իր համար պարզի, թե ինչ է զգում եկեղեցու մասին: Ես չեմ սիրում պարտադրել իմ համոզմունքներն ուրիշներին: Փորձում եմ ապրել իմ կյանքն ըստ իմ համոզմունքների: Մի օր ես զանգ ստացա իմ ընկերոջից: Նա հեռուստացույցով դիտում էր Գլադիս Նայթի կենսագրությունը: Նա ինձ զանգահարել էր, քանի որ հիշել էր, որ ես մորմոնական եմ և ցանկանում էր կապ հաստատել եկեղեցու հետ: Ես այնքան շնորհակալ եմ, որ նա անհարմար չզգաց զանգահարելու ինձ, և ես տվեցի նրան անհրաժեշտ տեղեկությունը, որպեսզի նա կապ հաստատեր միսիոներների հետ: Ինձ համար բախտավորություն է պատկերացնել, թե քանի մարդ է հետևում ինձ: Հուսով եմ, ինձ չեն դատում: Ես հրավիրում եմ բոլոր նրանց, ովքեր կարդում են իմ խոսքերը՝ պարզեք ձեզ համար Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի այս Եկեղեցու մասին:

Անձնական պատմություններ

Ի՞նչն է օգնել ավելի մեծ ներդաշնակություն զարգացնել ձեր տանը:

Ներդաշնակությունը տանը կարևոր է իմ և ամուսնուս համար, քանի որ մենք չենք կիսում միևնույն կրոնական համոզմունքները: Այնուամենայնիվ, մենք կիսում ենք սերը Աստվածաշնչի հանդեպ, որը երկուսիս հավատալիքների հիմքն է: Մենք փոխադարձ հարգանք ունենք միմյանց պաշտամունքի ընտրության համար, սակայն երկուսս էլ ամուր ենք մեր առանձին կրոնական համոզմունքներում:

Ինչպե՞ս եմ ես ապրում իմ հավատով

Ես սիրում եմ մարդկանց, հատկապես այսօրվա երիտասարդներին: Նրանք պահանջկոտ են, հետաքրքրասեր և չեն վախենում առարկել մեծերին, եթե համաձայն չեն նրանց խոսքին: Ես սիրում եմ երիտասարդությանը, քանի որ նրանք օգնում են ինձ ավելի լավ մարդ դառնալ. նրանք ինձ օգնում են խորհել նախքան մի բան ասելը, մտածելը և անելը: Եկեղեցու իմ կոչումն է աշխատել երիտասարդների հետ: Ես այժմ աշխատում եմ Երիտասարդ Կանանց ծրագրում (աղջիկների խմբի հետ): Հրաշալի է հետևել, թե ինչպես են երիտասարդ աղջիկները զարգանում և դառնում երիտասարդ կանայք: Ինչ սքանչելի է լսել նրանց և զրուցել նրանց հետ, երբ նրանք խոսում են իրենց ֆիզիկական, հասարակական և հոգևոր կյանքի փոփոխությունների մասին: Երիտասարդական ծրագիրը հաճախ ներառում է համայնքային ծառայության նախագծեր. նրանք խնամում են ծերերի այգիները, մաքրում տները, աղբ են հավաքում տեղական համայնքում, դայակություն են անում, թխվածքաբլիթ թխում և օգնում ինչով որ պատշաճ է: Միշտ չէ, որ դա հարթ է լինում. կան բազմաթիվ դեպքեր, երբ նրանք չեն ցանկանում մասնակցել: Սակայն որոշակի համոզումից հետո, նրանք մասնակցում են, իսկ գործից հետո նրանց արտահայտած բավարարվածությունը ջերմացնում է սիրտը: Ոստիկանությունում ինձ հանդիպած շատ երիտասարդներ իրենց դրսևորում են վստահ, առճակատվող և փողոցագետ կերպարով: Երբ դեմ առ դեմ անհատապես խոսում ես, հասկանալի է դառնում, որ երիտասարդներից շատերին պետք է ավելին, քան իրավաբանական խորհրդատվությունը. նրանք սիրո պակաս ունեն: Շատ երիտասարդներ ինձ անուղղակիորեն հաճոյախոսում են, խնդրելով լինել իմ ընտանիքի մասը: Ես բացատրում եմ, որ ես խիստ եմ, և որ ես կանոններ ունեմ, որոնցով փորձում եմ ապրել իմ կյանքը: Դրանից հետո շատերը հրաժարվում են իմ ընտանիքին միանալու խնդրանքից՝ մյուսները դեռ ցանկություն են հայտնում լինել իմ կյանքում: Նրանք անվերապահ սիրո կարիք ունեն: Ես սիրում եմ իմ կյանքը: Ամեն ինչ հեշտ չէ. ես հաղթահարում եմ բազմաթիվ մարտահրավերներ, բայց դա ավելի լավ մարդ դառնալու անբաժանելի մասն է: Ես փորձում եմ մարդկանց հետ վարվել այնպես, ինչպես կուզենայի, որ ինձ հետ վարվեն: Ես բոլորի մեջ և բոլոր իրավիճակներում փորձում եմ տեսնել դրականը: