mormon.org Հայաստան
Մեր մարդիկ
Մեր արժեքները
Մեր հավատալիքները
Այցելեք մեզ
.

Ողջույն, ես Irene-ն եմ

  • Irene Monterroso
  • Irene Monterroso
  • Irene Monterroso
  • Irene Monterroso
  • Irene Monterroso
  • Irene Monterroso
  • Irene Monterroso
  • Irene Monterroso

Իմ մասին

Ես կին եմ և մայր: Կյանքում իմ ունեցած բոլոր դերերից այս երկուսը ես զգում եմ, որ ամենակարևորն են: Ես սիրում եմ կիսվել իմ ընտանիքի, իմ քույրերի ու եղբայրների և ծնողների հետ, ընտանեկան միջոցառումներ անել միասին և տանը լինել: Ես ուզում եմ իմանալ, որ իմ տունը մի վայր է, որտեղ ես կարող եմ զգալ ուրիշների և իմ Երկնային Հոր սերը: Երաժշտությունը նույնպես իմ կյանքի կարևորագույն մասն է: Ինձ համար դա պարզապես մասնագիտություն չէ. դա մի բան է, ինչով ես սիրում եմ զբաղվել: Ես ինձ շատ օրհնված եմ զգում, որ կարող եմ աշխատել մի ոլորտում, որն ինձ շատ մեծ բավականություն է պատճառում: Ամեն օր ես շատ գեղեցիկ երաժշտության փորձեր եմ կատարում Ազգային Սիմֆոնիկ Նվագախմբի հետ միասին: Ես զգում եմ շփումը շատ ավելի մեծ մի աշխարհի հետ, որը լի է զգացմունքներով, անցյալի պատմություններով և մարդկանցով, ովքեր ապրում են հիմա և ովքեր ապրել են վաղ անցյալում: Այժմ, երբ ես հղի եմ, ես կարող եմ կիսել այդ յուրահատուկ աշխարհն իմ փոքրիկի հետ: Ես շատ երախտապարտ եմ այնպիսի ամուսին ունենալու համար, ով աջակցում է ինձ իմ կյանքի բոլոր ոլորտներում: Ես նաև երջանիկ եմ ինձ զգում այն յուրահատուկ աղջնակի համար, ում Տերն ուղարկել է մեզ: Ես սիրում եմ սովորել նրա հետ, անել հետաքրքիր միջոցառումներ, սովորեցնել նրան ջութակ նվագել և տանել նրան դաշնամուրի դասերի: Այսպիսով, ունենալով այսպիսի գերակտիվ աղջիկ, իմ կարծիքով, ինձ մնում է միայն հետևել նրա եռանդուն տեմպին: Քանի որ ես ապրում եմ նման գեղեցիկ բնանկար և բնապատկեր ունեցող երկրում, ես ամուր կապ և հարգանք եմ զգում բնության հանդեպ: Կարդալը, մեր երկրի գեղեցիկ վայրերն այցելելը, մարզվելը և մեդիտացիայով զբաղվելը (մի քանի րոպեով, որ ես կարողանում եմ գտնել իմ այսքան զբաղված կյանքում),զբաղեցնում են իմ կյանքի մնացած մասը:

Ինչո՞ւ եմ ես Մորմոն:

Իմ համոզմունքները և Եկեղեցու շրջանակներում ապրած կյանքը շատ կարևոր են ինձ համար: Այժմ, երբ ես ունեմ իմ սեփական ընտանիքը, որի համար ես պատասխանատու եմ, ես ավելի շատ եմ գնահատում այն գիտելիքը, որը ես ունեմ իմ կյանքի մասին այստեղ երկրի վրա,այն ամենի մասին, թե որտեղից եմ ես եկել և թե ուր եմ ես գնում: Այս գիտակցության շնորհիվ ավելի լայն հեռանկար ունենալը կյանքի իմ նպատակի մասին օգնում է ինձ առաջ շարժվել լավ սահմանված առաջնահերթություններով: Ինձ մեծ ուրախությամբ է լցնում իմանալը, որ իմ ընտանիքը, ինչպես բոլոր ընտանիքները, ունի հավերժական դառնալու և հավիտյան Երկնային Հոր հետ ապրելու ներուժ: Դա այն դարձնում է ամենակարևոր բանը իմ կյանքում: Եթե իմ ընտանիքը չի կարող ինձ հետ լինել հավերժ, ոչ մի ուրիշ բան նշանակություն չի ունենա, ոչ համբավը, ոչ փողը, ոչ էլ մասնագիտական հաջողությունները: Մեր կյանքը երկրի վրա պետք է կենտրոնացած լինի ուրիշների հանդեպ մեր սերը մեծացնելու վրա: Ի՞նչ ավելի լավ եղանակ կարող է լինել, քան նրանցից սկսելը, ովքեր ամենամոտն են մեզ: Իմանալը, թե ինչ է Երկնային Հայրն արել մեզ համար, ցույց տալով մեզ Իր մեծ սերը Իր Որդու` Հիսուս Քրիստոսի միջոցով, լցնում է ինձ համեստության և երախտագիտության խորը զգացումներով: Դա մի պարգև է, որը ես չեմ կարող հատուցել: Այնուամենայնիվ, ես կարող եմ փորձել ապրել այնպիսի կյանքով, որը արժանի կլինի Նրան: Ես երախտապարտ եմ իմ կյանքում Նրա ավետարանն ունենալու համար և ամեն բանի համար, որ կարող եմ ամեն օր սովորել: Ինձ սփոփանք է բերում այն գիտելիքը, որ ես Աստծո զավակ եմ և որ ես կարող եմ լսել նրա իմաստուն խորհուրդը` իմ կյանքում և իմ ընտանիքում առաջնորդություն ունենալու համար, մինչ մենք անցնում ենք այս աշխարհիկ փորձառության միջով: Ես օրհնված եմ ինձ զգում իմանալով, որ կարող եմ շփվել մեր Հոր հետ աղոթքի միջոցով: Ես երախտապարտ եմ, որ Հիսուս Քրիստոսն իմ ընկերն է, չնայած, որ ես մեկն եմ, ով միշտ հիասթափեցնում է Նրան և հեռացնում եմ իմ անձը Նրանից: Ես գիտեմ, որ Նա համբերատար է իմ նկատմամբ և որ Նա սպասում է ինձ, որպեսզի մենք կարողանանք շարունակել միասին: Ես երախտապարտ եմ, որ Նա ինձ թույլ է տալիս քայլել Իր կողքով և որ Նա հաճախ տանում է ինձ Իր ձեքերի վրա:

Ինչպե՞ս եմ ես ապրում իմ հավատով

Կիրակի օրերին եկեղեցում ես մանուկների ուսուցիչ եմ: Այդ դասարանը նախատեսված է 18 ամսականից մինչև 3 տարեկան երեխաների համար: Իմ դուստրը նույնպես այս խմբում է: Մենք ունենք շատ յուրահատուկ և լավ դասեր: Նրանք ուշադիր լսում են, կարծես հիշում են բաներ, որոնց փորձառությունն ունեցել են երկնքում ոչ շատ վաղուց: Ես նաև սիրում եմ հաճախել այլ կանանց, ում մենք կոչում ենք քույրեր Եկեղեցում: Հրաշալի է տեսնելը, որ կան այսքան յուրահատուկ կանայք եկեղեցում, և մենք բոլորս էլ շատ բան ենք սովորում իրարից: Մենք ստանում և տալիս ենք սփոփանք: Ես սիրում եմ գնալ Եկեղեցու միջոցառումներին շաբաթվա ընթացքում: Ընտանիքով գնալը հիշեցնում է ինձ այն ժամանակների մասին, երբ ես փոքր աղջնակ էի և հաճախում էի իմ ծնողների և քույրեր ու եղբայրների հետ: Դրանք երջանիկ ժամանակներ էին: Մենք նաև գնում ենք տաճար, որը տարբերվում է աղոթատնից: Տաճարում մենք կապել ենք սրբազան և անձնական ուխտեր Աստծո հետ: Մենք մեծ խաղաղություն ենք զգում այդ սուրբ վայրում: Ես այցելում եմ բազմաթիվ մտահոգություններով և հեռանում մխիթարված: Ամենից առաջ ես մշտապես հիշում եմ, թե ով եմ ես, և ես աղոթում եմ ոգեշնչման համար, որպեսզի կարողանամ կյանքում գտնել ճիշտ ուղին և ուղղորդել իմ ընտանիքին: Ես ունեմ թանկագին հիշողություններ այն ժամանակներից, երբ ծառայել եմ որպես տաճարի աշխատող մինչև երեխաներ ունենալը: Վերջերս իմ երաժշտական գիտելիքներն օգնել են ինձ օժանդակել Եկեղեցուն: Ես նվագել եմ օրհներգեր կիրակնօրյա ծառայության ժամանակ իմ քույրիկի հետ, ով կլարնետ է նվագում: Ես նաև ղեկավարել եմ երգչախումբը, որտեղ կան շատ յուրահատուկ և նվիրված եղբայրներ և քույրեր: Մեր երգչախումբը կազմված չէ պրոֆեսիոնալ երգիչներից, ոչ էլ ես եմ պրոֆեսիոնալ երգչախմբի ղեկավար: Ես շատ լավ եմ վիոլա նվագում, սակայն խմբավարելը միանգամայն այլ բան է: Սա երգչախումբ է` լի հիանալի մարդկանցով, ովքեր ցանկանում են դուրս թափել իրենց սրտերը և երկրպագել Տիրոջը: Մենք ջանասիրաբար աշխատում ենք, և ես միշտ տպավորվում եմ այն փաստից, թե որքան լավ է ամեն բան ստացվում, երբ մեր երգչախումբը երգում է եկեղեցու ծառայությունների ժամանակ: Թվում է, թե Տերն Իր շունչն է ուղարկում և ամեն բան հնչում է շատ գեղեցիկ: Որպես պրոֆեսիոնալ երաժիշտ, լինում են ժամանակներ, երբ ես չեմ հասկանում դա: Որպես Աստծո զավակ ես գիտեմ, որ դրանք փոքր հրաշքներ են, որ պատահում են մեր կյանքում: