mormon.org Հայաստան
Մեր մարդիկ
Մեր արժեքները
Մեր հավատալիքները
Այցելեք մեզ
.

Ողջույն, ես Henriette-ն եմ

  • Henriette Lersch
  • Henriette Lersch
  • Henriette Lersch
  • Henriette Lersch
  • Henriette Lersch
  • Henriette Lersch
  • Henriette Lersch
  • Henriette Lersch

Իմ մասին

Ես ծնվել եմ Գերմանիայում և մեծացել Վիեննայում, Ավստրիամ: Իմ ծնողները շատ են ներգրավված արվեստի ու երաժշտության մեջ, այնպես որ ես ծանոթացել եմ ջութակի պատրաստման եղանակին և այդ օրից ի վեր դա ինձ դուր է եկել և սկսել եմ զբաղվել դրանով, 20 տարեկանից: Ջութակի պատրաստման բերումով եղել եմ Իտալիայում, Գերմանիայում, Նիդեռլանդներում ու Նյու Յորք Սիթիում: Ես մի քանի ուրախ զարմիկներ ու հմայիչ զարմուհիներ ունեմ, և սիրում եմ աշխատել որպես մորաքույր իմ հեղինակության վրա... Սիրում եմ լսել համերգներ, մասնակցել արշավների, Վիեննայում հեծանիվ վարել, ժամանակ անցկացնել ընտանիքիս և ընկերներիս հետ: Սիրում եմ ժամանակ անցկացնել Վինես սրճարաններում, հանգստանալ կամ ժամերով փիլիսոփայել:

Ինչո՞ւ եմ ես Մորմոն:

Ես ծնվել եմ այնպիսի ծնողներից, ովքեր մկրտվելիս տպավորված էին իրենց հավատքին համաձայն ապրող անդամների փորձերից: Այդպես վարվեցին նաև իմ ծնողները: Ավետարանը մեծ դեր է ունեցել իմ ընտանիքի կյանքում, այն իրականությունն էր և մեզ մեծ ուժ էր տալիս: Երբ հայրս իմ 8-րդ տարեդարձի ժամանակ հարցրեց, թե արդյոք ես չեմ ցանկանում մկրտվել, ես զարմացա: Ես միշտ մտածել եմ, որ մկրտվելը լավ բան է և զգացել եմ Երկնային Հոր ազդեցությունը ու նաև, թե ինչպես է ավետարանը գործել իմ կյանքում, այնպես որ, անշուշտ, ես ցանկանում էի մկրտվել: Վաղ պատանեկության տարիներից հետո հետևեց մեծ հոգևոր ապրումների ու քննադատական և ինչ-որ տեղ թերահավատ փորձությունների ժամանակաշրջան: Ես 20 տարեկան էի, երբ հերթական անգամ որոշեցի, որ ավետարանական կյանքը իմ նախընտրած կյանքն է: Ես հավատում եմ Հիսուս Քրիստոսի Քավությանը: Ավետարանն օգնում է ինձ կրկին ու կրկին կենտրոնանալ կենտրոնանալ կյանքի կարևորագույն բաների վրա:

Ինչպե՞ս եմ ես ապրում իմ հավատով

Ես ծառայում եմ իմ ծխի երեխաների միությունում: Մյուս անդամների օգնությամբ մենք երեխաների համար կազմակերպում ենք կիրակնօրյա միջոցառումներ: Մենք փորձում ենք ստեղծել մի միջավայր, որտեղ երեխաները կարող են սովորել Աստծո հետ իրենց հարաբերությունների մասին: Երեխաները նաև կատարում են փոքրիկ հանձնարարություններ, որոնք նպաստում են նրանց ունակությունների ու ինքնագնահատականի աճին: Փորձում եմ երեխաներին օգնել զգալ, որ Երկնային Հայրը և Հիսուս Քրիստոսը ապրում են և գոյություն ունեն և հետաքրքրված են նրանցով ու սիրում են նրանց: Աշխատանքիս ընթացքում կազմակերպում եմ համերգներ ու ցուցահանդեսներ, հարևաններն ու ընկերները հնարավորություն են ստանում տարածելու և վայելելու իրենց տաղանդները ընկերական ու ազատ միջավայրում: Ցանկանում եմ որոշ երանգ ու ոգի ներդնել հարևանության մեջ, ինչպես նաև իմ տարածքում ապրող մարդկանց հնարավորություն ընձեռել ծանոթանալու միմյանց հետ: