mormon.org Հայաստան
Մեր մարդիկ
Մեր արժեքները
Մեր հավատալիքները
Այցելեք մեզ
.

Ողջույն, ես Helmut-ն եմ

  • Helmut Wondra
  • Helmut Wondra
  • Helmut Wondra
  • Helmut Wondra
  • Helmut Wondra
  • Helmut Wondra
  • Helmut Wondra
  • Helmut Wondra

Իմ մասին

Մեծանալով Վիեննայում և իմ հոր հետ աշխատելով թատրոնում, վաղ տարիքից ես շփվել եմ մշակույթի և արվեստի հետ: Ես միշտ հետաքրքրվել եմ գրականությամբ և թատրոնով, գեղանկարչությամբ և բոլոր տեսակի լավ երաժշտությամբ: Ես սիրում եմ ճամփորդել և իմ աշխատանքը, իրոք, երաժշտության և ճամփորդության հրաշալի համադրություն է, քանի որ ես համերգներ եմ կազմակերպում ճամփորդող​համույթների համար Ավստրիայում և հարևան երկրներում: Ինձ համար մեծ բավականություն է՝ միջոցառումներ կազմակերպել, որոնք իմաստալից փորձառություն են հաղորդում մարդկանց: Երբ ազատ ժամանակ եմ ունենում, ես սիրում եմ վազել և սար բարձրանալ–ես սիրում եմ բնությունը և լավ սնունդը: Ինձ համար չկա ավելի լավ բան, քան լավ ժամանակ անցկացնել ընկերների և ընտանիքի հետ Վիեննական սրճարանում կամ պանդոկում: Կյանքիս ամենակարևոր մասն իմ ընտանիքն է: Իմ հրաշալի կինը նախքան կողակիցս դառնալը պատանեկության տարիներից եղել է լավագույն ընկերս: Մենք միշտ ցանկանում էինք երեխաներ ունենալ, բայց մի որոշ ժամանակ թվում էր, թե մեր այդ երազանքը կարող է չիրականանալ: Ահա թե ինչու մենք շատ օրհնված ենք զգում, որ 2 հիանալի որդի ունենք, որոնք շա՜տ շարժում և ուրախություն են բերում մեր կյանք:

Ինչո՞ւ եմ ես Մորմոն:

Ես մեծացել եմ ուժեղ հավատք ունեցող ընտանիքում: Մայրս ծնվել է մորմոնական ընտանիքում, իսկ հայրս միացել էր Եկեղեցուն, երբ փիլիսոփայության և թատերագիտության երիտասարդ ուսանող էր: Մեր կրոնը միշտ էլ կարևոր դեր է ունեցել մեր ընտանիքում, և ես շատ բան եմ սովորել իմ ծնողների օրինակից: Ես միշտ զգացել եմ մեր Երկնային Հոր ազդեցությունը իմ կյանքում և միշտ հավատացել եմ Նրան և Նրա Որդի Հիսուս Քրիստոսին: Անշուշտ, դեռահաս տարիքում ես էլ իմ թերահավատության և կասկածների ժամանակն եմ ունեցել, սակայն ուսումնասիրելով սուրբ գրությունները և պարբերաբար աղոթելով, իմ հավատքն ավելացավ, և ես որոշեցի ծառայել միսիայում՝ օգնել ուրիշներին զարգացնել անձնական հարաբերությունները Աստծո հետ: Այդ երկու տարիների ընթացքում ես առանձնակի փորձառություններ ունեցա, որոնք ամրապնդեցին իմ հավատքն առ Հիսուս Քրիստոսի ավետարանը, բայց նաև իմ հարգանքն ու երախտագիտությունը այլ համոզմունքների տեր մարդկանց հանդեպ: Կարծում եմ, որ որոշ հարցեր կարող է միշտ անպատասխան մնան, սակայն ես գիտեմ, որ կա Աստված, ով մեր սիրառատ Երկնային Հայրն է և որ Հիսուս Քրիստոսը մեր Քավիչն է: Այդ հոգևոր հավաստիացումը, որը հաճախ զգացել եմ և ապրել, ուրախության, ուժի և հանգստության մեծ աղբյուր է եղել անձամբ ինձ համար դժվարին ժամանակներում:

Ինչպե՞ս եմ ես ապրում իմ հավատով

Ես ապրում եմ իմ հավատքով` փորձելով հետևել Հիսուս ուսմունքներին, հատկապես Նրա պատվիրանին՝ սիրել մեր մերձավորին ինչպես նա է սիրում մեզ: Իմ հավատքն ինձ սովորեցնում է, որ բոլոր մարդիկ Աստծո թանկարժեք դուստրերն ու որդիներն են, անկախ նրանց էթնիկական ծագումից, հավատքից կամ համոզմունքներից և, հետևաբար, ես փորձում եմ բոլորին վերաբերվել հարգանքով ու համակրանքով: Աստված դեռ խոսում է մարգարեների հետ մեր օրերում, որոնք առաջնորդում են եկեղեցին և ես իմ լավագույն ջանքերն են գործադրում, որ հետևեմ իրենց խորհրդին: Ես աղոթում եմ և կարդում եմ սուրբ գրությունները հաճախ, քանի որ այն օգնում է ինձ կենտրոնացած մնալ կյանքի կարևոր բաների վրա և կապված մնալ ինքս ինձ և իմ Երկնային Հոր հետ: Ես շատ շնորհակալ եմ, որ կինս՝ Ջուլիան, կիսում է իմ համոզմունքները: Միասին մենք փորձում ենք մեծացնել մեր որդիներին այնպես, որ նրանց համար հեշտ է հավատալ Աստծուն և զգալ նրա ազդեցությունը: Մենք հավատում ենք, որ Հիսուսը ոչ միայն փրկագնել է մեզ որպես անհատներ, այլ որ ճանապարհ է պատրաստել, որ ընտանիքները հավերժ միասին լինեն: Այդ հավատամքը, կարծում եմ, շատ թանկ է մեզ համար և խորապես ազդում է մեր ամուսնական և ընտանեկան կյանքի վրա: Ներկայումս ես ծառայում եմ որպես իմ ծխի եպիսկոպոս և անում եմ ամեն ինչ, որպեսզի առաջնորդեմ համայնքը այն ուղղությամբ, որ կարծում եմ Աստված ցանկանում է, որ ես առաջնորդեմ: Երբեմն դժվար է գտնել լավ հավասարակշռություն իմ ընտանիքի, աշխատանքի և եկեղեցու կամավորական ծառայության միջև, բայց նաև զգում եմ, որ իմ ընտանիքը և ես առատորեն օրհնվել ենք՝ մոտենալով Տիրոջը: