mormon.org Հայաստան
Մեր մարդիկ
Մեր արժեքները
Մեր հավատալիքները
Այցելեք մեզ
.

Ողջույն, ես Grant-ն եմ

  • Grant Kohler
  • Grant Kohler
  • Grant Kohler
  • Grant Kohler
  • Grant Kohler
  • Grant Kohler
  • Grant Kohler
  • Grant Kohler

Իմ մասին

Արդեն երրորդ սերունդն է, որ մենք ունենք անասնապահական ֆերմա։ Երիտասարդ տարիքում ես սիրում էի ֆերման, ինչպես նաև իմ ծնողների և ընտանիքի մյուս 8 անդամների հետ աշխատել։ Ես ցանկանում էի մեծացնել իմ երեխաներին ճիշտ այնպես, ինչպես ինձ էին մեծացրել։ Ես ավարտեցի քոլեջը և վերադարձա ֆերմա։ Իմ սիրելիին ես հանդիպեցի քոլեջի երկրորդ կուրսում և ամուսնացա նրա հետ։ Շուտով մենք ունեցանք մեկ որդի, այնուհետև չորս դուստրեր: Մենք վայելեցին ծնող լինելու բերկրանքը, իսկ այժմ արդեն թոռնիկներ ունենք։ Ես կարծում եմ, որ ջանասիրաբար և միասին աշխատելը մեր երեխաներին, ինչպես նաև մեր թոռներին, տվել են հարգանք ընտանիքի և կյանքի հանդեպ։ Ես միացա որոնողափրկարարական կազմակերպությանը, ստացա իմ EMT հավաստագիրը և միացա շրջանի կամավոր շտապ օգնության կազմակերպությանը։ Ես շատ ուրախ էի ծառայելու իմ համայնքի մարդկանց և ինչ-որ բան փոխելու այլ մարդկանց կյանքում։

Ինչո՞ւ եմ ես Մորմոն:

Ես մեծացել եմ Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցում։ Ինձ միշտ դուր է եկել, որ Եկեղեցին մեծ շեշտ է դնում ընտանիքների վրա։ Մենք ընտանիքով հաճախել ենք եկեղեցի, ինչպես նաև տանը ընտանեկան երեկոներ ենք անցկացրել ամեն երկուշաբթի երեկոյան։ Սուրբ գրությունների միջոցով ավելի շատ բան ենք սովորել Հիսուս Քրիստոսի, նրա կյանքի և ուսմունքների մասին։ Անասնապահական ֆերմայում մեծանալը մեզ միասին աշխատելու հնարավորություն է տվել և օգնել է, որ մտերիմ լինենք։ Տանից հեռանալուց հետո ես ցանկանում էի միսիա ծառայել, սակայն պետք է համոզված լինեի, որ Եկեղեցին ճշմարիտ է։ Բազում ուսումնասիրությունների ու աղոթքների շնորհիվ ես իմացա, որ յուրաքանչյուր մարդ կարող է ինքնուրույն գիտելիք ձեռք բերել։ Ես գիտեմ, որ Հիսուս Քրիստոսն ապրում է, որ նա սիրում է ինձ, և որ մենք կարող ենք վերադառնալ ու կրկին ապրել նրա հետ մեր ընտանիքների հետ միասին։

Ինչպե՞ս եմ ես ապրում իմ հավատով

Իմ կյանքի ամենամեծ օրհնություններից մեկը եղել է ուրիշներին ծառայելը։ Ուրիշներին ծառայելը գոհունակության զգացում է առաջ բերում, որը մարդուն ավելի է մոտեցնում մեր Փրկիչ Հիսուս Քրիստոսին։ Կիրակի օրը եկեղեցի հաճախելով ես հնարավորություն եմ ունեցել որպես ուսուցիչ աշխատելու երիտասարդների, ինչպես նաև չափահասների հետ, նաև ունեցել եմ շատ այլ կոչումներ։ Ամենահրաշալին այն է, որ մենք բոլորս էլ փորձում ենք բարելավել մեր կյանքը և դա անում ենք միմյանց օգնելով։ Ամենահրաշալին այն է, որ մենք բոլորս էլ փորձում ենք բարելավել մեր կյանքը և դա անում ենք միմյանց օգնելով։