mormon.org Հայաստան
Մեր մարդիկ
Մեր արժեքները
Մեր հավատալիքները
Այցելեք մեզ
.

Ողջույն, ես Freddy!-ն եմ

  • Freddy Marin
  • Freddy Marin
  • Freddy Marin
  • Freddy Marin
  • Freddy Marin

Իմ մասին

Ես հայր եմ և հանգստյան օրերին մենք խաղում ենք վիդեո խաղեր, ֆուտբոլ, բեյսբոլ և այլ խաղեր, այսպիսով, ես սպորտ շատ եմ սիրում: Մենք նաև հաճախ գնում ենք ծովափ, որտեղ մենք վայելում ենք ավազի վրա միասին լինելու ամեն մի պահը: Ես սիրում եմ երաժշտություն, հատկապես 70,80, և 90-ականներինը: Ես ունեմ այդ ժամանակների երաժշտության մեծ հավաքածու: Իմ աշխատանքը պահանջում է շատ ճամփորդել. ահա թե ինչու եմ ես ծանոթ շատ մշակույթների և մարդկանց հետ: Ինձ դուր է գալիս իմ աշխատանքը և ես միշտ փորձում եմ մի նոր բան սովորել իմ կատարած յուրաքանչյուր աշխատանքային գործուղման ժամանակ: Ես սիրում եմ դրսում ճաշել իմ կնոջ և ընկերներիս հետ: Մենք միշտ շաբաթվա ընթացքում ժամանակ ենք անցկացնում մեր ամենամտերիմ ընկերների հետ: Ես նաև սիրում եմ պիցա պատրաստել աղյուսե վառարանում և խորոված անել: Մենք միշտ միասին զվարճանում ենք:

Ինչո՞ւ եմ ես Մորմոն:

Ես գիտեմ, որ սկզբունքները, որոնք սովորել եմ մանկուց, օգնել են ինձ դառնալու այնպիսի անձնավորություն, ինչպիսին եմ ես այսօր, և ամրացրել են ընտանիքը, որի մի մասն եմ ես: Այս սկզբունքները երբեք չեն մոռացվել և դրանք ինձ թույլ են տալիս հասնելու իմ մասնագիտական և հոգևոր աճի հետ կապված նպատակներին: Այս սկզբունքները սովորեցնել են ինձ օրինակ լինել մյուսների համար: Մորմոն լինելն օգնել է ինձ հասկանալ, որ Աստված ծրագիր ունի ինձ համար, իմ ընտանիքի համար և յուրաքանչյուր անձնավորության համար այս աշխարհում: Եթե դուք ձգտեք պահել Աստծո օրենքը, Նա կանի Իր մասը և կիրականացնի Իր խոստումները, քանի որ դուք պահել եք Նրա պատվիրանները:

Անձնական պատմություններ

Ինչպե՞ս են ձեր աղոթքները պատասխանվել:

Իմ աղոթքները պատասխանվել են դժվարության պահերին և երբ ես առաջնորդություն եմ փնտրել, նաև երբ ես որոշակի մխիթարության կարիք եմ ունեցել իմ կյանքում: Այս պատասխանները ես ստանում եմ իմ զգացմունքների միջոցով, որոնք ունենում եմ աղոթքից հետո, հանգստության, խաղաղության, երբեմն երջանկության և ուրախության զգացումներ, որոնք ինձ ցույց են տալիս, որ ես պատասխան եմ ստացել իմ աղոթքներին: Աստված լսում և նաև պատասպանում է, պարտադիր չէ այնպես, ինչպես մենք ենք ուզում, սակայն Իր ձևով` ամենապարզ և հասարակ ձևով:

Ինչպե՞ս եմ ես ապրում իմ հավատով

Ես հասկացել եմ, որ արդար ապրելով դուք կարող եք ստանալ մեծ օրհնություններ, ճիշտ ինչպես բազմաթիվ աշխատանքները, որոնք ես ձեռք եմ բերել: Շնորհակալ եմ իմ հավատքին, շատ մարդիկ տեսել են, որ իմ չափանիշներն այլ են, և դա ինձ թույլ է տվել ավելի տպավորիչ լինել և աչքի ընկնել շատ գործերում, որոնք կատարում եմ իմ ամենօրյա կյանքում: Երկու տարի որպես միսիոներ ծառայելը օգնել է ինձ հասկանալու, որ մենք բոլորս էլ նույն Աստծո զավակներն ենք և որ մենք հավասար ենք որպես անձնավորություններ: Այդ ժամանակահատվածը նախապատրաստել է ինձ այն աշխատանքի համար, որը ես ներկայումս ունեմ, որն ինձ թույլ է տալիս համապատասխանել իմ գործին և աշխատել բազմաթիվ մարդկանց հետ` անկախ նրանց հասարակական դիրքից, արտաքին տեսքից կամ անձնական իրավիճակից: