mormon.org Հայաստան
Մեր մարդիկ
Մեր արժեքները
Մեր հավատալիքները
Այցելեք մեզ
.

Ողջույն, ես Emily-ն եմ

  • Aaron and Emily Sherinian
  • Aaron and Emily Sherinian
  • Aaron and Emily Sherinian
  • Aaron and Emily Sherinian
  • Aaron and Emily Sherinian
  • Aaron and Emily Sherinian
  • Aaron and Emily Sherinian
  • Aaron and Emily Sherinian

Իմ մասին

Ես բազմազբաղ կին եմ, ինչպես կանանց մեծամասնությունը: Այս պահի իմ հիմնական դերերն են կինը, մայրը և լրիվ դրույքով հասարակության առողջապահական հարցերի մասնագետ ուրիշների մեջ: Երբ ես աշխատավայրում չեմ, ինձ սովորաբար կարելի է գտնել իմ երեք փոքր երեխաների հետ (սպորտեր, դպրոց, մանկապարտեզ, նախադպրոց, երաժշտության դասեր և այսպես շարունակ), փորձելով պահել իմ տունը մաքուր, իմ օգնությունը առաջարկելով եկեղեցում կամ պահ գտնելով իմ ամուսնու համար: Ես սիրում եմ կարդալ, եփել, վազել և հավաքվել ընկերների հետ: Մեր տանը երբեք ձանձրալի պահ չի լինում, հատկապես որովհետև իմ ամուսինն ու ես աշխատում ենք միջազգային կազմակերպություններում և հաճախ ճամփորդում ենք: Մեր ընտանիքը ապրել է արտասահմանում վերջին տասնամյակի մեծամասնությունը և դա եղել է հետաքրքիր, ոգևորիչ և յուրահատուկ փորձառություն մեզ համար, մինչ մենք սկսել ենք ճանաչել և սիրել բազմաթիվ այլ երկրներ և մշակույթներ: Աշխարհի ավելի քիչ հաջողակ բնակչության կյանքի բարելավումը անձնական և մասնագիտական առաքելություն է մեր երկուսի համար էլ, և մենք փորձում ենք օգնել մեր երեխաներին հասկանալ, որ աշխարհի բոլոր մարդիկ շատ առումներով նման են մեզ և հիմնականում ունեն նույն կարիքներն ու ցանկությունները, ինչպես մենք ունենք: Կյանքի «պահանջած» բոլոր միջոցառումների հետ մեկտեղ (որոնք երբեմն անհաղթահարելի են թվում) մենք փորձում ենք ժամանակ գտնել որոշ զվարճալի բաների համար, որոնք մենք սիրում ենք անել միասին. նրբաբլիթներ շաբաթ առավոտները, մեր սիրած թանգարանը այցելելը, մետրոպոլիտենը, տան հետևի բակում խնջույքները, ծովափում մի օր անցկացնելը կամ պաղպաղակ ուտելը:

Ինչո՞ւ եմ ես Մորմոն:

Ոմանք կարող են ասել, որ ես մորմոն եմ, քանի որ ես մեծացել եմ որպես մորմոն, սակայն դա իրականում չի պատմում ամբողջ պատմությունը; Ես կարծում եմ, որ գալիս է պահ յուրաքանչյուր անձնավորության կյանքում, երբ նրանք պետք է իրենք իրենց համար որոշեն, թե ինչին են իրենք հավատում և ինչպիսի կյանք են վարելու և ինչպես են հոգ տանելու իրենց սեփական ընտանիքի համար: Ես կասեի, որ այդ պահը ինձ համար լոկ մի պահ չէր, այլ փուլերով ընթացող գործընթաց ավագ դպրոցի, քոլեջի և վաղ չափահասության ընթացքում: Իմ ծնողները միշտ քաջայերել են մեզ Երկնային Հոր և Նրա ուսմունքների վերաբերյալ ունենալ մեր սեփական գիտելիքները և հասկացողությունը, և մեզ սովորեցրել են, թե ինչպես անել դա: Այդ միջոցները, որ իմ ծնողներն ու Եկեղեցու ուսուցիչները ուսուցանել են մեզ, ներառում են. աղոթք (հարցնել Աստծուն, եթե այն, ինչ դուք անում եք լավ է և ճիշտ), սուրբ գրությունների ուսումնասիրություն (որպեսզի դուք իմանաք, թե ինչի մասին եք խնդրում) և իրականում ավետարանի սկզբունքները կիրառելը, որոնք մեզ ուսուցանվել են (ցույց տալ Երկնային Հորը, որ դուք կամենում եք անել ձեր մասը): Երբ մենք անում ենք այն, ինչ ճիշտ է, Երկնային Հայրը մեզ ասում է դա: Կիրառող մորմոն լինելը պարտավորություն է, որին ես լրջորեն եմ մոտենում, և մի բան է, որը պահանջում է ժամանակ և ջանքեր: Ես այս կյանքում առանց մեծ ջանքերի չէ, որ հաջողության եմ հասնում այն բանի շնորհիվ, ինչ իմ ծնողներն «ասել» են ինձ, երբ ես երեխա էի: Ես մորմոն եմ, քանի որ ես հավատում եմ, որ ավետարանի այս սկզբունքները ճշմարիտ են: Այս առաջնորդող սկզբունքները ջանքեր են պահանջում, սակայն դրանք բերում են ուրախություն և երջանկություն, ոչ միայն այդ պահին, այլ երկար ժամանակով:

Անձնական պատմություններ

Ի՞նչն է օգնել ավելի մեծ ներդաշնակություն զարգացնել ձեր տանը:

Երկու ծնողներից և մեր երեք փոքր երեխաներից բաղկացած մեր ընտանիքը կարող է օգտվել այն ամբողջ օգնությունից, որը մենք կարող ենք ստանալ մեր տանը ներդաշնակություն հաստատելու համար: Մեզ տրված լավագույն հուշումն այն է, որ մենք յուրաքանչյուր երկուշաբթի երեկո նախատեսում ենք ընտանեկան երեկո ունենալ և այն ամբողջությամբ փոխել է մեր կյանքը: Մորմոնները երբեմն կոչում են այս երեկոն «Ընտանեկան երեկո» և մեզ խրախուսել են ունենալ այն ամեն շաբաթ: Ընտանեկան երեկոյի ընթացքում մենք հաճախ մի քանի րոպե տրամադրում ենք շաբաթվա ցանկացած կազմակերպչական գործողություններին, ընտանեկան գործերին, օրակարգում եղած կետերին կամ հատուկ միջոցառումներին: Մենք այնուհետև ունենում ենք որոշակի կարճ դասի կամ միջոցառման բազմազան տարբերակներ: Երբեմն մենք պատմում ենք սուրբ գրություններից մեր սիրած պատմությունը (Դանիելը առյուծների գուբում պատմությունը միշտ հաղթում է, որը լրացվում է ձայնային էֆեկտներով և հուզիչ մեկնաբանություններով) և խոսում ենք այն մասին, թե ինչ կարող ենք սովորել պատմությունից: Այլ առիթներով մենք պատրաստում ենք թխվածքաբլիթներ մեր հարևանների համար, խաղ ենք խաղում, պատրաստում ենք պաղպաղակ կամ խոսում ենք մեթոդների մասին, որոնք մենք կարող ենք օգտագործել խնդիրները լուծելու, վիճաբանություններից խուսափելու կամ մեր խաղալիքներով սիրով կիսվելու համար (դա վերաբերվում է ինչպես փոքրերին, այնպես էլ մեծերին): Մենք հաճախ մի քանի երգ ենք երգում, զվարճալի խաղ ենք խաղում և փորձում ենք համատեղել այդ ամենը: Արդյունքները եղել են նշանակալի: Մինչ մենք ամեն շաբաթ անց ենք կացրել ընտանեկան երեխոներ, մենք տեսել ենք, որ մենք որպես ընտանիք ավելի ենք մոտեցել իրար, մեր իրար հետ շփվելու կարողությունը բարելավվել է, մենք տեսել ենք ավելի քիչ վիճաբանություններ և ավելի շատ սիրո արտահայտումներ, և մենք զգում ենք ավելի միասնական և ներդաշնակ մթնոլորտ մեր տանը: Մեր երեխաները սպասում են ընտանեկան երեկոներին ամեն շաբաթ, և մենք ներգրավում ենք նրանց այս միջոցառումների ծրագրման և իրականացման մեջ: Մեր տունը ավելի երջանիկ վայր է ընտանեկան երեկոյի շնորհիվ:

Ինչպե՞ս եմ ես ապրում իմ հավատով

Ես փորձում եմ ակտիվորեն ապրել իմ հավատքին համաձայն: Ելնելով իմ փորձից, որքան շատ եմ ես հանգամանքներին ընդառաջ գնացող և նվիրված եկեղեցու և իմ համայնքի մասնակցությանը և ծառայությանը, այնքան ավելի նվիրված և երջանիկ եմ ես զգում, և ավելի շատ եմ ես զգում, որ ես զարգանում եմ: Ծառայության և համաձայն իմ հավատքի գործելու շնորհիվ է, որ ես զգում եմ կարծես ես դառնում եմ ավելի լավ անձնավորություն և ավելի լավ քրիստոնյա, ավելի նման մեկին, ում Հիսուս Քրիստոսը ուզում է, որ ես նման լինեմ: Այժմ ես շատ ներգրավված եմ մեր եկեղեցու կանանց խմբում: Ես նվիրում եմ իմ ժամանակը այս խմբին ղեկավարելու համար (մեր խմբում կա 100 ավելի քան կին) իմ ծխի համայնքի երեք այլ կնանց հետ, և ես անչափ շատ եմ սիրում աշխատել նրանց հետ: Մենք եկեղեցում կազմակերպում և ուսուցանում ենք դասեր/քննարկումներ յուրաքանչյուր կիրակի, և մենք հետաքրքրվում ենք, որ համոզվենք, որ մեր ծխական համայնքի կանայք և ընտանիքները ֆիզիկական, էմոցիոնալ և հոգևոր տեսակետներում խնդիրներ չունեն: Մեր եկեղեցում կա մեծ ծրագիր, որտեղ կանայք զույգերով այցելում են մի քանի կանանց ամեն ամիս, կիսում են կարճ հոգևոր ուղերձ, և պարզապես տեղեկանում են մեկը մյուսի մասին: Քանի որ այս տարածքում շատ մարդիկ չունեն մոտակայքում ապրող ընտանիք, այս ծրագիրը ստեղծում է անհրաժեշտ կապեր և իսկական ամրություն է անձամբ ինձ համար: Ես օրհնվել եմ և իմ ընտանիքի կյանքը բարելավվել է այս կանանց հետ շփման միջոցով, որոնց ես այլ կերպ չէի կարող ճանաչել: Մեր կանանց խմբում մենք նաև ծրագրում և իրականացնում ենք բազմատեսակ միջոցառումներ և երեկույթներ, որպեսզի ավելի լավ ճանաչենք մեկս մյուսին, ներկայացնում և անդրադառնում ենք մեր ընտանիքների ու մեր համայնքների կարիքներին և սովորում ենք նոր տաղանդներ և հմտություններ: Որոշ թարմ օրինակներ. մենք կազմակերպեցինք ռացիոնալ սնման և մարմնամարզության թեմայով սեմինար մասնագետ դետոլոգի հետ, ծրագրեցինք հասարակական ծառայության միջոցառում, որտեղ մենք պատրաստեցինք մանկական վերմակներ և նոր մայրերի համար նախատեսված պարագաներ, որոնք նվիրեցինք տարածքի ծննդաբերական փոքր կենտրոնին, մենք նաև կազմակերպեցինք կիրակնօրյա դաս մեր կյանքում աղոթքի զորության վերաբերյալ: Աղոթքը իրականում ամենակարևոր եղանակներից մեկն է, որի օգնությամբ ես ապրում եմ իմ հավատքին համաձայն, դա պարզ սկզբունք է, սակայն աղոթքը մի բան է, որ ցանկացած անձ կարող է անել ցանկացած պահի: Ես հավատում եմ, որ Աստված լսում և պատասխանում է մեր աղոթքներին, և ես բացահայտել եմ, որ որքան ավելի շատ եմ ես հավատարիմ իմ հավատքի համաձայն ապրելուն, այնքան շատ եմ ես գտնում պատասխաններ իմ աղոթներին իմ ամենօրյա կյանքում: Աստված սովորաբար պատասխանում է իմ աղոթքներին այլ մարդկանց միջոցով, ովքեր ջանասիրաբար փորձում են ապրել համաձայն իրենց հավատքի: Ես կարծում եմ, որ դա պատահական չէ: