mormon.org Հայաստան
Մեր մարդիկ
Մեր արժեքները
Մեր հավատալիքները
Այցելեք մեզ
.

Ողջույն, ես Elizabeth-ն եմ

  • Elizabeth Barkley
  • Elizabeth Barkley
  • Elizabeth Barkley
  • Elizabeth Barkley
  • Elizabeth Barkley
  • Elizabeth Barkley
  • Elizabeth Barkley
  • Elizabeth Barkley

Իմ մասին

Ես միայնակ մայր եմ, տատիկ եմ, տատուն մայր եմ, որդեգրած մայր եմ և հոգեմայր եմ: Ես միշտ սիրել եմ մայր լինելու գաղափարը: Իմ առաջին փափագը եղել է մայր լինելը, հատկապես փոքր մանուկներին: Ես սիրում եմ ժամանակ ծախսել իմ երեխաների հետ և նրանց տեղեր տանել: Ես զգում եմ, որ երիտասարդ եմ մնում ապրելով իմ երեխաների կյանքով: Երբ ազատ ժամանակ եմ ունենում, ես սիրում եմ գնալ օգտագործված ապրանքների տոնավաճառ, պիտանի իր գտնել և իրերին նոր կյանք տալ: Ես սիրում եմ վերանորոգել իրերը և նրանց գեղեցիկ դարձնել, և ես սիրում եմ լավ գներով իրեր գտնել:

Ինչո՞ւ եմ ես Մորմոն:

Ողջ իմ կյանքում ես ձգտել եմ ընտանիք ունենալ իմ եկեղեցում: Բայց որ եկեղեցի էլ, որ գնացել եմ, ինձ բավարարված չեմ զգացել: Հետո ես հանդիպեցի միսիոներներին և եկա Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցի: Ես սեր զգացի մարդկանց կողմից և, վերջապես, գտա իմ «ընտանիքը», որը փնտրում էի: Ես եկեղեցու ժողովրդի կողմից ավելի սիրված զգացի, քան իմ սեփական ընտանիքում: Ողջ իմ կյանքում, ես ուզում էի իմանալ, թե ինչպես պետք է ապրեմ իմ կյանքում և ոչ ոք ինձ չսովորեցրեց այդ, մինչև որ ես դարձա մորմոնական: Ես հնարավոր է տարբերվում եմ ինձ շրջապատող մարդկանցից, բայց եկեղեցու իմ ընտանիքն ինձ սիրում է ինչպիսին որ կամ իմ էությամբ: Ահա այդպիսի սեր եմ ես զգում նրանց շրջապատում:

Անձնական պատմություններ

Ինչպե՞ս են ձեր աղոթքները պատասխանվել:

Մի օր, նախքան Եկեղեցուն միանալը, ես դժվար իրավիճակում էի իմ որդեգրված երեխաներից մեկի հետ: Ես ետ ու առաջ էի գնում, մտածելով, թե գուցե այս երեխան պետք է մեկ ուրիշ ընտանիքում մեծանար, որտեղ երկու ծնող կլինեին: Ինչ-որ բան ինձ հուշեց դուրս գալ և խանութ գնալ: Գնումներ կատարելուց հետո ես քայլում էի խանութից դուրս և շատ վատ էի զգում: Ես չէի ուզում դադարել այս երեխայի հետ իմ ջանքերը: Ես ուզում էի պահել նրան, սակայն մտահոգված էի, որ այդ միտքը եսասիրական զգացում է և գուցե ավելի լավ է, որ նա լինի մեկ այլ ընտանիքում: Ես հիշում եմ, որ աղոթում էի, օգնություն խնդրելով, լաց էի լինում և մտահոգված էի, որ պետք է հրաժարվեմ այդ երեխայից: Ես նայեցի ու տեսա երկու միսիոներների, կարծես երկու հրեշտակ լինեին՝ ի պատասխան իմ աղոթքի: Երբ նրանք խոսեցին ինձ հետ, ես զգացի խաղաղություն, և հասկացա, որ Երկնային Հայրը պատասխանում էր իմ աղոթքին նրանց միջոցով: Միսիոներները մի ամբողջ տարի ու կես ուսուցանեցին ինձ և երբեք չլքեցին ինձ: Գնալով մեկ եկեղեցուց մյուսը, ի վերջո, ես միացա այս Եկեղեցուն: Ես չէի ուզում մկրտվել մինչև որ չիմանայի, որ դա ճիշտ քայլ է: Ես աղոթում էի այդ մասին, և այդպես իմացա, որ այն նախատեսված է, որ լինի, և որ ինձ համար ճիշտ քայլ էր այդ ժամանակ իմ կյանքում:

Ինչպե՞ս եմ ես ապրում իմ հավատով

Ես ապրում եմ իմ հավատքով` ուսուցանելով իմ երեխաներին: Ես նրանց ուսուցանում եմ հավատքի, երախտագիտություն, ծառայության, աղոթքի և այն մասին, թե ինչպես կարելի է վերաբերվել մարդկանց հետ: Ես նաև փորձում է ուսուցանել օրինակով: Ես ունեմ հինգ որդեգրած երեխա, և մենք միշտ գնում ենք եկեղեցի կիրակի օրը: Մենք մասնակցում ենք բոլոր եկեղեցական միջոցառումներին, նույնիսկ շաբաթվա ընթացքում: Ես փորձում եմ ուսուցանել իմ երեխաներին՝ հետևելով «Ընտանիք. հայտարարություն աշխարհին» հռչակագրի ցուցումներին: