mormon.org Հայաստան
Մեր մարդիկ
Մեր արժեքները
Մեր հավատալիքները
Այցելեք մեզ
.

Ողջույն, ես Drew -ն եմ

  • Drew  Johnson
  • Drew  Johnson
  • Drew  Johnson
  • Drew  Johnson
  • Drew  Johnson
  • Drew  Johnson
  • Drew  Johnson
  • Drew  Johnson

Իմ մասին

Իմ երկրորդ հայրը արհեստավարժ ձիավարող էր և իմ վաղ մանկության հիշողությունները կապված են մեկ ռոդեոից մյուսը ճամփորդելու ձիավարության ներկայացումների շրջիկ կյանքի հետ: Ձիավարության հետ իմ կապվածությունը տեղի տվեց սպորտային այլ խաղերի, երբ հասա ավագ դպրոցի տարիքի, որտեղ կյանքը կարծես չափվում էր խաղից խաղ՝ խաղաշրջանից խաղաշրջան: Սպորտի հանդեպ իմ սերը տեղափոխվեց քոլեջային կյանք, որտեղ ես մեկ տարի ամերիկյան ֆուտբոլ խաղացի Կորեայում միսիոներական ծառայության կանչվելուց առաջ: 19 տարեկան շատ երիտասարդների պես ես կլանված էի ինքս իմ մեջ և կենտրոնացած էի իմ վրա և իմ ապագայի վրա: Միսիայի ծառայությունը փոխեց իմ կողմնորոշումը դեպի մերձավորների ծառայությունը և ընդլայնեց իմ տեսահորիզոնը: Այն ավելի խորացրեց իմ սերն ու վկայությունը Հիսուս Քրիստոսի ավետարանի հանդեպ: Ես սկսեցի սիրել կարդալ սուրբ գրությունները և կարդալու այդ սերն ի վերջո վերածվեց սովորելու հանդեպ սիրո: Սովորելու սերն ինձ օգտակար եղավ, երբ վերադարձա Կորեայից և ավարտեցի իմ համալսարանական ուսումը, որին հետևեց բիզնեսի կառավարման մագիստրոսի կոչումը: Ես օրհնվել եմ լինելով հինգ աղջիկների հայր, և ամուսնացած լինելով իմ լավագույն ընկերոջ հետ գրեթե 20 տարի:

Ինչո՞ւ եմ ես Մորմոն:

Իմ սիրած սուրբ գրություններից մեկն ասում է. «խորհեք նրանց օրհնված և երջանիկ վիճակի վրա, ովքեր պահում են պատվիրանները»: Որպես մեկը, ով ամբողջ օրը վերլուծում է ընկերություններ, փորձելով հասկանալ, թե ինչը ինչ հետևանք է բերում, ես անձամբ շատ եմ մտածել, թե ինչն է երջանկություն բերում: Ես ապրել եմ ավելի քան 10000 օր և հետևել եմ շատ ընտանիքների և ընկերների կյանքին: Հավաքաբար, դա տվյալների մեծ պաշար է: Պատճառահետևանքային մի կապ անսխալելի պարզ է այդ տվյալներից բոլորի մեջ. Աստծո պատվիրաններով ապրելը տանում է դեպի երջանկություն: Մորմոնական լինելն ինձ օգնում է ավելի լավ ապրել պատվիրաններով, և հետևաբար, ինձ բերում է երջանկություն:

Ինչպե՞ս եմ ես ապրում իմ հավատով

Երբեք այնքան լավը չեմ, որքան ուզում եմ, բայց շարունակում եմ փորձել մի քիչ ավելի լավը լինել: