mormon.org Հայաստան
Մեր մարդիկ
Մեր արժեքները
Մեր հավատալիքները
Այցելեք մեզ
.

Ողջույն, ես Deon Davis-ն եմ

  • Deon Davis
  • Deon Davis
  • Deon Davis
  • Deon Davis
  • Deon Davis
  • Deon Davis
  • Deon Davis
  • Deon Davis

Իմ մասին

Ես ծնվել եմ Մաունթ Իսայում, Քուինսլանդում, որը հանքարդյունաբերական քաղաք է կենտրոնական Ավստրալիայում: Եղել եմ Եկեղեցու անդամ 4 տարեկան հասակից, երբ միսիոներները մկրտեցին իմ ծնողներին: Ես ունեմ 8 եղբայր և երկու քույր: Ես խտրականության զոհ եմ դարձել իմ մաշկի գույնի պատճառով և նաև իմ կրոնի պատճառով` դպրոցում և աշխատավայրում: Ես շատ եմ զբաղվել սպորտով`լող, ռեգբի, ռեգբիի առաջնությունում, սոֆտբոլ և բասկետբոլ, հիմնականում խաղացել և զբաղվել եմ ամեն ինչով: Ծառայել եմ Նոր Զելանդիայի, Օկլենդ միսիայում 1988-1990թթ. մայիս ամիսը: Շուրջ 18 տարի է ամուսնացած եմ, ունեմ 5 հրաշալի դուստր, և այժմ ավարտում եմ հանրային առողջապահության մագիստրատուրան: Աշխատել եմ առողջապահության համակարգում, աշխատելով`Բնիկ և Տորես Ստրեյթ կղզեբնակների բանտարկյալների հետ, Արդարադատության խորհրդատվական` համայնքում, Կրտսեր արդարադատության խորհրդում, եղել եմ Երեխաների պաշտպանության աշխատակից, ստեղծել եմ Վիկտորիայի առաջին անգործունակների ուղեցույցը, ես Սպիտակ ժապավենի դեսպան եմ, Տարածաշրջանի ընտանեկան բռնության խմբի նախագահն եմ, ներկայումս աշխատում եմ Մելբուռնի Տեղաբնիկների առողջության և հիմնական առողջապահական համակարգում:

Ինչո՞ւ եմ ես Մորմոն:

Եկեղեցու անդամ լինելը ֆիզիկական, էմոցիոնալ և հոգևոր ճամփորդություն է: 4 տարեկան հասակից Եկեղեցի հաճախելը շատ բարենպաստ է եղել: Ես ինձ հարց էի տալիս, թե ինչու եմ հաճախում եկեղեցի, հաճախում միջոցառումների, արթնանում առավոտ կանուխ սեմինարիա հաճախելու համար: Իմ ընտանիքի ուժն ու գիտելիքը օգնեցին ինձ մնալ այդ ճանապարհին: Այս հիանալի եկեղեցու միսիոներները ոգեշնչել և մեծ ազդեցություն են թողել եկեղեցում իմ ակտիվ մնալու հարցում: Նրանք մեր մեջ տեսնում էին իրենց զարգացող քույրերին ու եղբայրներին: Ես դա հասկացա Նոր Զելանդիայի միսիայում ծառայելու ժամանակ, երբ ես պետք է ինքս ինձ համար որոշեի, թե արդյոք եկեղեցին ճշմարիտ է: Ես ստացա դրա պատասխանը, երբ որ ժամանեցի Նոր Զելանդիա: Ես պարտական եմ երեք հոգու, որոնք այդ ժամանակ ծառայում էին Մաունթ Իզայում, նրանց օրինակը և ազդեցությունը պատճառ հանդիսացան ծառայել մորմոնների միսիայում: Իմ կյանքի ընթացքում, ես երախտապարտ եմ եղել շատ հիանալի կանանց և տղամարդկանց, ովքեր ոգեշնչել են ինձ եկեղեցու իրենց պատմություններով և ճամփորդություններով: Իմ կարծիքով Եկեղեցին ինձ ավելի լավ մարդ է դարձրել, ես պատվում եմ այն հարաբերությունները, որ ունեմ կնոջս և աղջկաս հետ և հարգում եմ ինձ շրջապատող մարդկանց, անկախ նրանց ազգությունից, մաշկի գույնից կամ խեղությունից: Իմ կյանքի նպատակը միայն այս կյանքի համար չէ այլ ամբողջ հավերժության: Եկեղեցու վարդապետությունը կարգուկանոն և ուրախություն է խորհրդանշում: Ես հավատում եմ, որ ամեն ոք պետք է հասկանա և գնահատի այս վարդապետությունը, որը իմ կյանքում բազմաթիվ անգամներ ինձ ուժ է տվել որոշումներ կայացնելու: Ես կորցրել եմ եղբայր մանկան մահվան հանկարծակի սինդրոմի (ՄՄՀՍ) պատճառով, և այժմ այս ուսմունքների շնորհիվ ունեմ հրաշալի հնարավորություն լինել նրա հետ:

Ինչպե՞ս եմ ես ապրում իմ հավատով

Տարիներ շարունակ ես զբաղեցրել եմ ղեկավար կոչումներ, աշխատելով երիտասարդ տղաների հետ, աջակցելով ընտանիքներին, այցելելով և մարդկանց խորհուրդ տալով: Համայնքի մեջ ներգրաված լինելու առումով, ես անում եմ այն ինչ որ արդեն անում եմ Եկեղեցում, շատ ջանասիրաբար աջակցում եմ իմ մարդկանց կարիքները, իմ ծնողների կողմից ցուցաբերած արժեքները թանկ են ինձ համար, այդ իսկ պատճառով ես հավատարիմ եմ այդ արժեքների կիրառմանը իմ համայնքում: Այն ծուխը, որտեղ ես և իմ ընտանիքը հաճախում ենք, կարծես մի մեծ ընտանիք լինի, որտեղ մենք աջակցում ենք միմյանց կյանքում պատահող լավ և էմոցիոնալ տատանումների ժամանակ: Իմ կյանքը եղել է այն որակի, որը ես ստացել եմ իմ մորից և հորից: