mormon.org Հայաստան
Մեր մարդիկ
Մեր արժեքները
Մեր հավատալիքները
Այցելեք մեզ
.

Ողջույն, ես Stella-ն եմ

  • Stella Chu
  • Stella Chu
  • Stella Chu
  • Stella Chu
  • Stella Chu
  • Stella Chu
  • Stella Chu
  • Stella Chu

Իմ մասին

Ողջո՜ւյն Ես Հոնգկոնգից եմ: Ծնվել եմ Չինաստանում, մեծացել Հոնգկոնգում, սովորել Միացյալ Նահանգներում, այժմ վերադարձել եմ Հոնգկոնգ,աշխատում և ապրում եմ իմ հիանալի ընտանիքի հետ: Սիրում եմ կյանքս, ընտանիքիս և ընկերներիս-- Յուրաքանչյուր օր օրհնություն է, և ես երախտապարտ եմ, որ կենդանի եմ: Սիրում եմ երաժշտություն, կինոնկարներ, լավ ուտելիք, զբոսանք, աստղերին նայել, ուղղակի բնության գրկում լինել և ժամանակ անցկացնել իմ ընտանիքի և ընկերներիս հետ:

Ինչո՞ւ եմ ես Մորմոն:

Քանի որ գտել եմ ճշմարտությունը և երջանկությունը, որոնք չգիտեի, որ փնտրում եմ: Վերականգնված ավետարանը և նրա ուսմունքն օգնել է ինձ գտնել նպատակ կյանքում, ներդաշնակություն տանը և Աստծո սերը: Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցուն միանալն օգնեց ինձ հասկանալ իմ ինքնությունը և Աստծո հետ իմ անձնական հարաբերությունը, որ մենք բոլորս էլ սիրառատ Երկնային Հոր երեխաներն ենք և նա մեզ բոլորիս համար երջանկության ծրագիր ունի: Իմ վկայությունը և մեր Փրկիչ Հիսուս Քրիստոսի սուրբ դերի և առաքելության ըմբռնումն աճեց, երբ Աստվածաշունչն ու Մորմոնի Գիրքը երկուսն էլ կարդացի:

Ինչպե՞ս եմ ես ապրում իմ հավատով

Աշխատում եմ հետևել Հիսուս Քրիստոսի կատարյալ օրինակին և Նրա ուսմունքներին իմ ամենօրյա կյանքում: Ես կատարյալ չեմ, դեռևս կատարելագործվելու շատ տեղ ունեմ, Քրիստոսի Քավությունը ինձ հույս է տալիս և ուժ՝ վատ սովորույթները փոխելու համար: Ամենօրյա աղոթքը, սուրբ գրությունների ուսումնասիրությունը և կանոնավոր այցելությունը ՎՕՍ տաճար իմ կյանքի կենսական մասերն են: Ի հավելումն կիրակնօրյա պաշտամունքի հաճախումներին, ես նաև օգնում եմ շաբաթվա ընթացքում վաղ առավոտյան ուսուցանել ավետարանի վարդապետությունները՝ իմ տարածքի երիտասարդներին: Երբեմն օգնում եմ կազմակերպել միջոցառումներ իմ տարածքի միայնակ անդամների համար և նաև օգնում եմ ուրիշ ծառայողական ծրագրեր իրականացնել: Ես ջանք չեմ խնայում՝ կիրառելու ավետարանի սկզբունքները տանը և աշխատանքի վայրում: