mormon.org Հայաստան
Մեր մարդիկ
Մեր արժեքները
Մեր հավատալիքները
Այցելեք մեզ
.

Ողջույն, ես Christian-ն եմ

  • Christian Vuissa
  • Christian Vuissa
  • Christian Vuissa
  • Christian Vuissa
  • Christian Vuissa
  • Christian Vuissa
  • Christian Vuissa
  • Christian Vuissa

Իմ մասին

Ես մեծամասամբ հետաքրքրված եմ ստեղծագործական արվեստներով: Միգուցե, դա է պատճառը, որ ես դարձել եմ ֆիլմի ռեժիսոր: Պատմությունը, երաժշտությունը, լուսանկարչությունը` այս ամենը միասին պատմում են պատմություններ ֆիլմի միջոցով: Վերջին տարիներին իմ ազատ ժամանակը շատ սահմանափակ է դարձել: Սարերում մոտոցիկլետ վարելը, հեծանիվ քշելը և զբոսանքները օգնում են ինձ լիցքաթափվել և վերականգնել իմ էներգիան: Ես հաճախ վայելում եմ երեք երեխաների հետ ժամադրվելը: Հաճախ մենք գնում ենք կինո կամ ճաշում ենք տանից դուրս: Կրթությունը մեր ժամանակների հրաշալի պարգևն է: Ես շատ երախտապարտ եմ, որ հնարավորություն եմ ունեցել սովորելու ԱՄՆ-ում և ստանալու բակալավրի և մագիստրոսի աստիճան: Եթե կարողանայի իմ ուզածով անել, ես ապագայում ինչ-որ ժամանակ կվերադառնայի ուսման:

Ինչո՞ւ եմ ես Մորմոն:

Ես շատ գեղեցկություն, ճշմարտություն և լույս եմ գտնում Քրիստոսի ուսմունքներում, ինչպես դրանք ուսուցանվում են իմ Եկեղեցում, որ Աստված մեր Երկնային Հայրն է, ով անձամբ հետաքրքրված է մեր առաջընթացով, որ մենք կարող ենք առաջնորդվել անձամբ Աստծո կողմից հոգևոր փորձառությունների միջոցով, որ մենք հասկանում ենք այս երկրային կյանքի նպատակը և կարող ենք դիտել այն հավերժական հեռանկարով, և որ մենք ստացել ենք պարգև և հրավեր Հիսուս Քրիստոսի կողմից` մի օր վերադառնալու մեր երկնային տուն: Իմ կրոնի խորությունը գրավում և ոգեշնչում է ինձ:

Ինչպե՞ս եմ ես ապրում իմ հավատով

Ես միացա Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցուն 22 տարեկան հասակում` ունենալով մեծ ցանկություն ծառայելու Աստծուն և իմ մերձավորներին: 24 տարեկանում ես կամավոր ծառայեցի լիաժամկետ միսիա Գերմանիայում` օգնելով ուրիշներին ավելի մոտենալ Քրիստոսի ուսմունքներին և խորհել այս կյանքի նպատակի մասին: Այս հատուկ ուշադրությունը հոգևոր բաների հանդեպ հրաշալի փորձառություն է եղել ինձ համար: Ես սովորել եմ, որ ամեն օր աղոթելը և սուրբ գրություններն ուսումնասիրելը խաղաղություն կբերեն մեզ, մի բան, ինչը շատ դժվար է գտնել մեր հախուռն աշխարհում այսօր: Մինչև այսօր ես գտնում եմ ներքին խաղաղություն, երբ եռանդուն կերպով ուսումնասիրում եմ Իմ Արարչի հոգևոր ուղերձները: Բացի դրանից, ես փորձում եմ լուսաբանել և արտացոլոլ ամենօրյա կյանքի հոգևոր բաները իմ ֆիլմերում: Այսպիսի աշխատանքը հաճախ շատ խորը հոգևոր փորձառություն է: