mormon.org Հայաստան
Մեր մարդիկ
Մեր արժեքները
Մեր հավատալիքները
Այցելեք մեզ
.

Ողջույն, ես Christian-ն եմ

  • Christian Bolt
  • Christian Bolt
  • Christian Bolt
  • Christian Bolt
  • Christian Bolt
  • Christian Bolt
  • Christian Bolt
  • Christian Bolt

Իմ մասին

Ես սովորել եմ տեսողական արվեստներ Իտալիայում և աշխատում եմ համաշխարհային արվեստի վաճառքի ասպարեզում: Արտոնություն է, որ ես կարող եմ իմ անձնական հետաքրքրությունները դարձնել իմ բիզնեսը: Կյանքը սարերում ոգեշնչող է, և Աստծո ստեղծածները ազդեցիկ ուսուցիչներ են: Իմ թանկագին կնոջ հետ ես ունեմ երեք երեխա, ովքեր իմ կյանքի առանձնակի կարևորություն ունեցող մասն են:

Ինչո՞ւ եմ ես Մորմոն:

Իմ կյանքի ընթացքում ես հասկացել եմ, թե որքան օրհնված եմ ես եղել վայելելու այն արտոնությունը, որ մեծացել եմ մի ընտանիքում, որտեղ Հիսուս Քրիստոսի ավետարանի սկզբունքները ուսուցանվել են իմ մանկության տարիներից: Սիրող ծնողները սովորեցրել են ինձ իմ կյանքի վաղ տարիներին ունենալ Աստծուն իմ կյանքում: Սակայն ես պետք է ինքս սովորեի, թե ինչպես անել դա: Ես Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու անդամ եմ, քանի որ ես զգում եմ իմ սրտում, որ գտնվում եմ այն արահետի վրա, որը հնարավոր կդարձնի, որ ես վերադառնամ իմ Երկնային Հոր մոտ: Հիսուս Քրիստոսի ուսմունքները ինձ ազատ են դարձնում: Դրանք ամրացնում են իմ անհատականությունը և իմ ինքնագնահատումը:

Ինչպե՞ս եմ ես ապրում իմ հավատով

Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու անդամ լինելը մեծ ուրախություն է բերում ինձ: Այս կյանքի դժվարություններով հանդերձ` ուրիշների հետ Քրիստոնյա ապրելակերպով կիսվելը զորության մեծ աղբյուր է: Որքան երկար եմ ես ապրում, այնքան ավելի շատ եմ հասկանում, որ Աստծո հետ իմ հարաբերությունները կախված են իմ մերձավորների հետ ունեցած իմ հարաբերություններից: Եվ ուստի, ես ուրախ եմ ծառայելու իմ մերձավորներին և շատ բան հասկանալու ինքս իմ մասին: Առ Հիսուս Քրիստոս հավատքով կյանքը մի կյանք է, որը լի է հույսով և ուրախությամբ: