mormon.org Հայաստան
Մեր մարդիկ
Մեր արժեքները
Մեր հավատալիքները
Այցելեք մեզ
.

Ողջույն, ես Christopher-ն եմ

  • Christopher Fairbank
  • Christopher Fairbank
  • Christopher Fairbank
  • Christopher Fairbank
  • Christopher Fairbank
  • Christopher Fairbank
  • Christopher Fairbank
  • Christopher Fairbank

Իմ մասին

Ես պրոֆեսիոնալ բալետ պարող և բալետմեյստեր եմ: Ես ուսուցանում եմ բալետ երիտասարդ ձգտում ունեցող պարողներին: Որպես հմուտ պարող` ես այցելում եմ այլ պրոֆեսիոնալ բալետի խմբերին ողջ երկրով և աշխարհով մեկ: Ես ամուսնացած եմ մի գեղեցիկ, ուժեղ կնոջ հետ, այստեղ մեզ հետ ունենք երկու գեղեցիկ երեխա և մեկը, ով արդեն գնացել է տուն մեր Երկնային Հոր մոտ: Իսկապես օրհնություն է ունենալ Հիսուս Քրիստոսի ավետարանն իմ կյանքում, հատկապես, երբ կորցրել ես երեխա: Ես գիտեմ, որ կրկին տեսնելու եմ նրան:

Ինչո՞ւ եմ ես Մորմոն:

Ես դաստիարակվել եմ Եկեղեցում հիանալի և հավատարիմ ծնողների կողմից: Որոշ ժամանակ ես հեռացա Եկեղեցուց: Իմ վկայությունը դեռ թույլ էր, և ես կարծում էի, որ իմ կյանքն ավելի լավ կընթանար առանց կրոնի: Շուտով ես հասկացա, որ իմ կյանքն առանց Աստծո ներկայության դատարկ էր, և ես ուզում էի և խնդրում էի ավելին: Ես մի կիրակի իմ կամքով վերադարձա Եկեղեցի, և ինձ գրկաբաց, սիրով դիմավորեցին ոչ միայն իմ ծնողները, այլ բառացիորեն ողջ ծուխը: Ինչպիսի հիանալի վերադարձ: Ես կարողացա ծառայել միսիայում, որտեղ իսկապես ձեռք բերեցի նույնիսկ ավելի ամուր վկայություն: Հիմա ես ունեմ անսասան վկայություն: Ես գիտեմ, որ ավետարանն օրհնել է իմ կյանքը: Ես ունեմ ամուր վկայություն, որ Հիսուս Քրիստոսի ավետարանը բոլորի համար է, ովքեր ցանկանում են իրենց վրա վերցնել Քրիստոսի անունը որպես իրենց անձնական Փրկիչ: Ավետարանը ճշմարիտ է, և ես գիտեմ դա առանց կասկածի որևէ նշույլ ունենալու:

Ինչպե՞ս եմ ես ապրում իմ հավատով

Ամեն օր իմ ուսանողներն ու ես ներկայացում ենք կատարում համայնքի մանկական հիվանդանոցներում և մանկատներում ողջ տարվա ընթացքում: Ես իսկապես հաճույք եմ ստանում, երբ կիսվում եմ պարի պարգևով նրանց հետ, ովքեր այլ կերպ հնարավորություն չէին ունենա վայելել այն: Ես հիանալի հնարավորություն եմ ունեցել երկար տարիներ աշխատելու 12-18 կամ 19 տարեկան երիտասարդ տղաների հետ: Ես սիրում եմ այցելել ընտանիքներին և մեր ծխի այրիներից մեկին ամիսը երկու անգամ: Ներկայումս ես ունեմ մեր սիրելի եպիսկոպոսի հետ ծառայելու հնարավորությունն ու օրհնությունը: Ամեն օր ես փորձում եմ իմ գործողություններով և իմ շրջապատի մարդկանց հետ իմ փոխազդեցություններով նմանվել Քրիստոսին: