mormon.org Հայաստան
Մեր մարդիկ
Մեր արժեքները
Մեր հավատալիքները
Այցելեք մեզ
.

Ողջույն, ես Chris-ն եմ

  • Chris Carlson
  • Chris Carlson
  • Chris Carlson
  • Chris Carlson
  • Chris Carlson
  • Chris Carlson
  • Chris Carlson
  • Chris Carlson

Իմ մասին

Հիանալի կնոջ ամուսին եմ: Երկու աշխույժ տղաների հայր եմ: Ես աշխատում եմ Կոնգրեսի գրադարանում: Ես սիրում եմ հեծանիվ վարել և լուսանկարչություն:

Ինչո՞ւ եմ ես Մորմոն:

Ես մորմոն եմ, որովհետև ես հավատում եմ, որ եկեղեցում ուսուցանած սկզբունքները ճշմարիտ են: Ես հավատում եմ Հիսուս Քրիստոսին և հավատում եմ, որ մորմոնների Եկեղեցին Իր Եկեղեցին է Երկրի վրա:

Անձնական պատմություններ

Ինչպե՞ս է Եկեղեցու ծառայություններին այցելելն օգնել ձեզ:

Ես ամեն շաբաթ հաճախում եմ Եկեղեցի: Ամենակարևոր ժողովը, որին մասնակցում եմ, դա հաղորդության ժողովն է: Սա այն ժողովն է, որտեղ մենք ընդունում ենք հացն ու ջուրը ի հիշատակ Հիսուս Քրիստոսի և մենք թարմացնում ենք Աստծո հետ կապած մեր սուրբ ուխտերը: Նաև, տարբեր ելույթ ունեցողներ կիսվում են ավետարանի մասին իրենց ուղերձներով: Հաղորդության ժողովը հնարավորություն է տալիս մտածել ինձ համար կարևոր բաների մասին, ինչպիսիք են` իմ հարաբերությունները Աստծո հետ, և իմ դերը որպես հայր և ամուսին: Ամեն այցելությունից հետո կարծես իմ հոգևոր մարտկոցները լիցքավորվում են: Ես միշտ զգում եմ Սուրբ Հոգին հաղորդության ժողովների ժամանակ: Երբեմն, երբ ընդունում եմ հաղորդություն, Աստծո կողմից մտքերը գալիս են այն բաների շուրջ, որոնք ես պետք է անեմ իմ կյանքում:

Ինչպե՞ս եմ ես ապրում իմ հավատով

Ձգտում եմ ապրել իմ հավատքով, լինելով բարի, առատաձեռն և ծառայել ուրիշներին: Ես փորձում եմ մաքուր ապրելակերպի և բարոյական բարձր չափանիշների օրինակ ծառայել: Երբեմն այդ առումով թերանում եմ, բայց ես միշտ փորձում եմ: Լավ ամուսին և հայր լինելը իմ կնոջ և երեխաների համար ամենակարևոր բանն է: Ես գիտեմ, որ ամենակարևոր գործը, որ ես երբևէ կանեմ, դա իմ տան պատերի ներսում է: Հույսով եմ, որ կսերմանեմ իմ տղաների մեջ այն նույն բնավորությունը, որը իմ ծնողները սերմանել են իմ մեջ: Իմ հավատքը խարիսխ է իմ կյանքի բոլոր ասպեկտների համար: Միշտ մտածում եմ, թե ինչ կլիներ իմ կյանքը, եթե ես չունենայի իմ հավատքը առ Աստված և նրա ծրագիրը: