mormon.org Հայաստան
Մեր մարդիկ
Մեր արժեքները
Մեր հավատալիքները
Այցելեք մեզ
.

Ողջույն, ես Chance-ն եմ

  • Chance Clarkson
  • Chance Clarkson
  • Chance Clarkson
  • Chance Clarkson
  • Chance Clarkson
  • Chance Clarkson
  • Chance Clarkson
  • Chance Clarkson

Իմ մասին

Ես հայր եմ և ամուսին: 8 եղբայրներով և քույրերով շատ մեծ ընտանիքից եմ: Իմ վերջին կիսամյակն է քոլեջում և ես ավարտում եմ փոքր բիզնեսի և հաղորդակցությունների բաժինը: Ես բնապատկեր ձևավորող եմ և ես սիրում եմ նոր ետնաբակեր ձևավորելու մարտահրավերը: Ես տարված եմ բնությամբ, որսորդությունը և ձկնորսությունը իմ սիրելի գործերն են: Ես բավականություն եմ ստանում սպորտից, ուեյքբորդինգից և սնոուբորդինգից: Ես երջանիկ եմ ամուսնացած լինելու և հայր լինելու համար:

Ինչո՞ւ եմ ես Մորմոն:

Ես ողջ կյանքս մեծացել եմ Եկեղեցում, այնուամենայնիվ ես ունեմ իմ սեփական դարձի պատմությունը: Հիսուս Քրիստոսի ավետարանը այնպիսի մի բան է, որ յուրաքանչյուր մարդ պետք է ինքնուրույն իմանա: Ես միշտ ունեցել եմ համոզմունք և հավատք Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու հանդեպ, բայց դա տեղի չունեցավ մինչև չդարձա մոտ 18 տարեկան և ես որոշեցի, որ պետք է աղոթեմ Տիրոջը՝ իմանալու թե արդյոք սա էր Նրա ճշմարիտ Եկեղեցին: Ես պատասխան ստացա, որ դա այնքան իրական էր, ինչպես ինքը կյանքը և մի հաստատում, որ սա է Նրա միակ ճշմարիտ և կենդանի Եկեղեցին: Այդ պահին ես իմացա, որ ես երբեք միայնակ չեմ լինի: Իմ մտքում կասկած չկա, որ Աստված սիրում է մեզ և որ Հիսուս Քրիստոսը զոհաբերեց Իր կյանքը մեզ համար, որպեսզի մենք կարողանանք փրկագնվել Նրա միջոցով: Եթե ես այս ավետարանի անդամը չլինեի, ես կկորչեի և չէի ունենա համոզվածություն, որ ընտանիքները կարող են միասին լինել հավերժ: Չկա ավելի մեծ ուրախություն քան ընտանիքը: Աստված դեռ հաղորդակցվում է Իր զավակների հետ այսօր, այն ամենը, ինչ մենք բոլորս պետք է հոժար լինենք անել՝ հարցնելն է ու լսելը:

Ինչպե՞ս եմ ես ապրում իմ հավատով

Կարծում եմ հավատքով ապրելու լավագույն ուղին օրինակ լինելն է և ծառայություն մատուցելը: Կարևոր է ազնիվ լինել այն մարդկանց հետ իմ փոխհարաբերություններում, ում հետ ես շփվում եմ: Իմ աշխատանքային ասպարեզում միշտ չէ, որ այն ամենամաքուր շրջապատն է, այսպիսով ես աշխատում եմ խոսել մաքուր խոսելաձևով՝ կառչած մնալով իմ բարոյական սկզբունքներին և համոզմունքներին: Ես զգացել եմ, որ մարդիկ նկատում են, որ ես չեմ օգտագործում գռեհիկ խոսելաձև և դա ինձ հնարավորություն է տվել կիսվել նրանց հետ իմ համոզմունքներով, կրոնով և թե ինչու ես չեմ անում որոշ բաներ: Իմ հավատքում ուժեղ համոզմունքի պատճառով՝ օրինակով առաջնորդելը իմ հավատքով ապրելու մի ձև է: