mormon.org Հայաստան
Մեր մարդիկ
Մեր արժեքները
Մեր հավատալիքները
Այցելեք մեզ
.

Ողջույն, ես Cécile-ն եմ

  • Cécile Pelous
  • Cécile Pelous
  • Cécile Pelous
  • Cécile Pelous
  • Cécile Pelous
  • Cécile Pelous
  • Cécile Pelous
  • Cécile Pelous

Իմ մասին

Ես մեծացել եմ մեծ ընտանիքնում Փարիզից դուրս: Միակ աղջիկը ութ եղբայրներով: Ընտանիքում էր, որ ես սովորեցի տալու և կիսվելու կարևորությունը: Լինելով ինը երեխա մեկ բնակարանում, մենք սովորել են օգնել միմյանց: Ես հագուստի մոդելավորող եմ և աշխատել եմ Փարիզի նորաձևության բարձրակարգ տներում, սակայն իմ կարիերայի մեծ մասն անց եմ կացրել Քրիսթիան Դիորում: Ես սիրում եմ փոքր երեխաներին և մեծ բավարարվածություն եմ ստանում, աշխատելով Նեպալի և Մորոքոյի նման զարգացող երկրների ծնողազուրկ երեխաների հետ:

Ինչո՞ւ եմ ես Մորմոն:

Ինձ մեծացրել են հիանալի ծնողներ՝ մեկ այլ կրոնի ներքո: Երբ ես քոլեջի ուսանող էի, այցելեցի Միացյալ Նահանգներ և մի քանի օր անցկացրեցի Յուտայում: Ինձ տպավորեցին մորմոնները և ես ինչ- որ խաղաղության զգացի: Ապա երեք տարի անց, մորմոնական միսիոներները թակեցին իմ դուռը: Ես ողջունեցի նրանց և սկսեցի լսել իրենց ուղերձը: Բայց ես ասացի նրանց, որ մինչև հաստատ չիմանամ, որ այն, ինչ նրանք սովորեցնում են ինձ, ճշմարիտ է, չեմ միանա նրանց եկեղեցուն: Նրանք տվեցին ինձ Մորմոնի Գիրքը, բայց ես թողեցի այն սեղանի վրա և անգամ չբացեցի: Ապա մի օր ես տեսա այն և մտածեցի. «Ես պետք է կարդամ այն»: Եվ ես սկսեցի ուսումնասիրել այն: Այդպես սկսվեց իմ ճանապարհորդությունը դեպի ինքնուրույն իմանալը, թե արդյոք Հիսուս Քրիստոսն ապրում էր: Մի երեկո ես ծնկի իջա աղոթելու՝ այդ հարցի պատասխանի համար: Ես ասացի ինքս ինձ, որ չեմ դադարի աղոթելը մինչև չստանամ պատասխանը: Ես աղոթեցի ողջ գիշեր, ինչը երբեք նախկինում չէի արել: Ապա եկավ պատասխանը: Դա դժվար է նկարագրել: Դա խաղաղության և լույսի խորը զգացում էր: Ամեն-ինչ պարզ էր: Եվ ես գիտեի, որ Հիսուսն ապրում էր և որ սա Նրա եկեղեցին էր, և ես չէի կարող մերժել դա: Հաջորդ օրը ես ասացի միսիոներներին, որ գիտեմ, որ Հիսուսն ապրում էր և որ իրենց ուսուցանածը ճշմարտություն էր: Ոչ շատ անց ես մկրտվեցի: Ես մորմոնական եմ, որովհետև իմացել եմ, որ սա իսկապես Հիսուս Քրիստոսի եկեղեցին է: Դա ավելի քան 37 տարի առաջ էր և այդ ժամանակից ի վեր ես միշտ աշխատել եմ ապրել իմ կյանքն այնպես, ինչպես Հիսուսը կուզենար, որ ապրեի:

Ինչպե՞ս եմ ես ապրում իմ հավատով

Ես ապրում եմ իմ հավատքով՝ աշխատելով անել այն, ինչ ուսուցանել է Հիսուսը: Նա խնդրել է մեզ ծառայել մյուսներին, հասնել աղքատներին և կարիքավորներին, մխիթարել հիվանդներին և ընկճվածներին: Ես նվիրեցի իմ կյանքն այս ամենին: