mormon.org Հայաստան
Մեր մարդիկ
Մեր արժեքները
Մեր հավատալիքները
Այցելեք մեզ
.

Ողջույն, ես Carlos Alberto Galvão-ն եմ

  • Carlos Galvão
  • Carlos Galvão
  • Carlos Galvão
  • Carlos Galvão
  • Carlos Galvão
  • Carlos Galvão
  • Carlos Galvão
  • Carlos Galvão

Իմ մասին

Ես ամուսնացած եմ, չորս զավակների հայր եմ և չորս թոռների պապ: Ես շատ եմ սիրում ֆուտբոլ խաղալ ընկերներիս հետ շաբաթ օրը: Իմ ընտանիքը շատ է սիրում շաբաթ և կիրակի օրերին հավաքվել և միասին ճաշել: Մենք սիրում ենք նավակով գնալ կղզի և խխունջներ հայթայթել: Մենք շատ ենք գնահատում մեր ժամանակը ընտանիքի հետ և անում ենք ամեն ինչ, որ այդ պահերը շարունակական լինեն:

Ինչո՞ւ եմ ես Մորմոն:

Եկեղեցու անդամ դառնալու հարցում ինձ ամենից շատ ոգևորեց ընտանիքիս հետ հավերժ ապրելու հնարավորությունը: Դրա համար պետք է հավատարիմ և հնազանդ լինել ավետարանի պատվիրաններին: Իմ վկայությունը թանկարժեք ձեռբերում է ինձ համար և ես գիտեմ, որ Աստված և Քրիստոսն ապրում և ղեկավարում են իրենց Եկեղեցին հայտնության միջոցով: Ես գիտեմ, որ մինչև վերջ հնազանդ, հավատարիմ, արժանի և հաստատակամ լինելու արդյունքում ես կստանամ խոստացված օրհնությունները: Ես ինձ ապահով և երջանիկ եմ զգում, ապրելով ավետարանով՝ երեկ, այսօր և ընդմիշտ:

Ինչպե՞ս եմ ես ապրում իմ հավատով

Ես ծխի ակտիվ անդամ եմ և աշխատում եմ Երեցների (միսիոներների) հետ, կատարելով միսիոներական աշխատանք: Ես դաս եմ տալիս նրանց, ովքեր ծանոթանում են Եկեղեցու հետ: Մենք անընդմեջ աշխատում ենք անցկացնել մերձեցման միջոցառումներ, հիմնականում, որ այցելուները և նոր անդամները իրենց լավ և ներգրավված զգան՝ մեր ծխի մյուս անդամների հետ: