mormon.org Հայաստան
Մեր մարդիկ
Մեր արժեքները
Մեր հավատալիքները
Այցելեք մեզ
.

Ողջույն, ես Butch Horsford-ն եմ

  • Butch Horsford
  • Butch Horsford
  • Butch Horsford
  • Butch Horsford
  • Butch Horsford
  • Butch Horsford
  • Butch Horsford
  • Butch Horsford

Իմ մասին

Ես ութ երեխաներից մեկն եմ և ունեմ զույգ եղբայր: Ես 4 տարեկանից խաղում եմ ռեգբի և սպորտային խաղերի մեծ մասի սիրահար եմ: 4 տարի սովորել եմ գիշերօթիկ դպրոցում: 2 տարի ծառայել եմ լիաժամկետ միսիայում: 30 տարի երջանիկ ամուսնացած եմ իմ սրտակցի հետ: Մենք ունենք 6 երեխա՝ 2 որդի և 4 դուստր: Միշտ աշխատել եմ դրսում: Իմ նախասիրությունն է զբաղվել փայտամշակմամբ և կահույք պատրաստել: Հանգստանալու համար ես սիրում եմ լսել երաժշտություն:

Ինչո՞ւ եմ ես Մորմոն:

Ես դաստիարակվել եմ լավ հավատարիմ ծնողների կողմից: Մայրս եկեղեցու 3-րդ սերնդի անդամ է եղել: Հայրս եկեղեցու նորադարձ է եղել 2-րդ աշխարհամարտից հետո: Ինձ սովորեցրել են օրինակով լավ տանը և ես ընտրել եմ շարունակել հետևել այդ ուսմունքներին: Հիսուս Քրիստոսի ավետարանը բերում է ներքին խաղաղություն և ուղղություն իմ կյանքում, անկախ նրանից, թե ինչ մարտահրավերների և հիասթափության առաջ եմ կանգնած ես և իմ ընտանիքը: Մեր ընտանիքում, մեծամասամբ, երջանկություն և հաճելի մթնոլորտ է տիրում: Սա մեզ օգնում է մեր համայնքի ավելի լավ անդամներ լինել և վայելել շփումը շատ լավ մարդկանց հետ: Եկեղեցին իմ ամենօրյա կյանքի մասն է, և մինչ ես շարունակում եմ ամեն օր ինչ-որ կերպ կատարելագործվել, ես կարողանում եմ ավելի լավ հասկանալ, թե ով եմ ես և ավելի շատ եմ գնահատում և հասկանում ուրիշներին: Ես գիտեմ, որ ունեմ Երկնային Հայր, որը սիրում է և ոչ միայն ինձ, այլ մեզ բոլորիս:

Ինչպե՞ս եմ ես ապրում իմ հավատով

Ես սիրում եմ գավառական կյանքն ու մեր համայնքը և փորձում եմ այն ավելի լավ վայր դարձնել: Ես ծառայում եմ դպրոցական խորհրդում, օգնելով, որ մեր երեխաները ստանան հնարավոր լավագույն կրթությունը: Ես նաև համայնքի հանգստավայրերի ու արգելոցների վարչության անդամ եմ: 2 տարի եկեղեցու համար միսիայում ծառայելուց հետո, ես ամուսնացա: Կինս և ես երբեք 10 կիլոմետրից ավելի հեռու չենք տեղափոխվել, այնպես որ երկար տարիների շատ ընկերներ ունենք: Մենք փորձում ենք աջակցել մեր համայնքին և լինել լավ քաղաքացիներ և լավ օրինակներ: Մենք երկար տարիների ծառայություն ենք մատուցել երիտասարդությանը և օգնում ենք չափահասներին ամրապնդել իրենց անձնական կյանքը, ամուսնությունն ու ընտանիքը: