mormon.org Հայաստան
Մեր մարդիկ
Մեր արժեքները
Մեր հավատալիքները
Այցելեք մեզ
.

Ողջույն, ես Al-ն եմ

  • Al & Lisa Burns
  • Al & Lisa Burns
  • Al & Lisa Burns
  • Al & Lisa Burns
  • Al & Lisa Burns
  • Al & Lisa Burns
  • Al & Lisa Burns
  • Al & Lisa Burns

Իմ մասին

Ես մեծացել եմ հյուսիսային Յուտայում, ութ հոգուց բաղկացած ընտանիքում: 12 տարեկան հասակում ես հաղթեցի քաղցկեղի հետ կռվում, որը փոխեց իմ կյանքը: Ավելի ուշ ՎՕՍ Եկեղեցու համար ես երկու տարի ծառայեցի միսիա Փարիզում, Ֆրանսիա: Իմ վերադարձից հետո ես ամուսնացա իմ երազանքների կնոջ`Լիզայի հետ, ով մինչև հիմա իմ կյանքի սերն է: Նա երկար տարներ հանդուրժում էր իմ աշխատանքը որպես հրավառության մասնագետ և ուսանող, ավելի ստույգ 10 տարի: Այդ ընթացքում մենք ունեցանք չորս երեխա և որդեգրեցինք երկուսին, ապրեցինք այս մեծ երկրի տարբեր վայրերում և վայելեցինք մեր կյանքի արկածները: Հիմա մենք ապրում ենք Տեխասի փոքր քաղաքներից մեկում, որտեղ ես տեղի մանկական ատամնաբույժն եմ, իսկ կինս պարային ստուդիայի սեփականատեր է և իմ գործունեության միտքը տվողը: Ներկայումս մենք որդեգրում ենք յոթերորդ երեխային և փորձում ենք հասկանալ, թե ինչպես կարող էր մեր կյանքն ավելի լի լիներ խենթություններով: Ինձ դուր է գալիս Նեբրասկայի ֆուտբոլը, ձկնորսությունն ու հրավառությունները և իմ ընտանիքի ու կնոջ հետ ժամանակ անցկացնելը: Ես կատարյալ չեմ, բայց փորձում եմ լինել այն ամենը, ինչ կարող եմ: Տերը մեզ շատ է օրհնել:

Ինչո՞ւ եմ ես Մորմոն:

Ես մորմոն եմ առաջին հերթին այն պատճառով, որ ես ունեմ խորը համոզմունք, որ Հիսուս Քրիստոսն իմ Փրկիչն է: Նրա օրինակի և զոհաբերության միջոցով ես կարող եմ ավելի լավը դարձնել իմ և ուրիշների կյանքը, և դարձնել իմ կյանքը լի ուրախությամբ, նույնիսկ մեծագույն վշտի ժամանակ: Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու կապող խոստումների և ուսմունքների միջոցով է, որ ես ավելի մոտեցա Աստծուն և Նրա ուղիներին, և իմ կյանք բերեցի ամենամեծ երջանկության խոստումները: Ես մորմոն եմ նաև այն պատճառով, որ ես ունեմ խորը համոզմունք, որ Մորմոնի Գիրքն Ասծո խոսքն է: Ես կարդացել եմ այս գիրքը բազմիցս և գիտեմ, որ այն պարունակում է Հիսուս Քրիստոսի ավետարանը: Ես նաև գիտեմ, որ նրանք, ովքեր կարդում են այս գիրքը, կարող են հավատքով խնդրել Աստծուն, որ ցույց տա նրանց նույն պատասխանը, որը ես ունեմ դրա ճշմարտացիության մասին: Ես նաև ունեմ խորը համոզմունք Ջոզեֆ Սմիթի մասին, ով օգնել է վերականգնել Քրիստոսի ճշմարիտ Եկեղեցին, և օգնել է Աստծուն մեզ հասցնել Մորմոնի Գիրքը: Ես ստացել եմ զգացումեր Աստծուց, որոնք հաստատել են այն` առանց որևէ կասկած թողնելու իմ մտքում: Ես գիտեմ, որ Աստված մեզ մենակ չի թողել կյանքում, որպեսզի փորձենք և նավարկենք միայնակ: Ես հավատում եմ, որ Աստված ուղարկում է մարգարեներ, որպեսզի նրանք առաջնորդեն Իր ժողովրդին: Նա դա արել է հին ժամանակներում և շարունակում է անել այսօր: Ես գիտեմ, որ Աստված կանչել է մի մարդու ծառայելու որպես Իր մարգարե մեր ներկայիս օրերում: Ջոզեֆ Սմիթից մինչև մեր ներկայիս մարգարեն`Թոմաս Ս. Մոնսոնը, ես կասկած չունեմ, որ Աստված առաջնորդում է Իր Եկեղեցին մարգարեի և առաքյալների միջոցով: Ես ունեցել եմ խորը և հարատև վկայություն այս ճշմարտության մասին: Վերջապես, ես մորմոն եմ այն պատճառով, թե ինչպիսի կյանքով է այն ինձ ուսուցանում ապրել, և իմ ընտանիքի հետ ոչ միայն այս կյանքում, այլ հավերժ լինելու խոստումների պատճառով, որոնք գալիս են Աստծո պատվիրաններով ապրելու միջոցով: Միայն Եկեղեցում է, որ այս խոստումները կարող են իրականանալ: Ընտանիքները միասին հավերժորեն կապող զորությունն այստեղ է գտնվում և մեծ երջանկություն է բերում իմ կյանք: Ես մորմոն եմ`փորձառություններով լի կյանք ապրելուց հետո, որոնք ինձ անհերքելիորեն ասել են, որ ես ճիշտ վայրում եմ: Աստված ինձ ասել է , որ ունի հիանալի բաներ ինձ համար պահած, եթե ապրեմ այնպես, ինչպես Նա է կամենում, որ ապրեմ:

Ինչպե՞ս եմ ես ապրում իմ հավատով

Ես գործադրում եմ հավատքս շատ ձևերով: Ահա մի քանիսը: Քրիստոսը սիրում էր փոքր երեխաներին և խորհուրդ տվեց, որ մենք ավելի նմանվենք նրանց: Այդ պատճառով ես կյանքում, աշխատանքի և ընտանեկան կյանքի միջոցով, շրջապատված եմ երեխաներով: Նրանք հիանալի օրինակ են ինձ համար, և ես այնքան օրհնված եմ անցկացնել օրերս` տեսնելով աշխարհը նրանց աչքերով: Աշխատանքի վայրում, որտեղ ես ամեն օր տեսնում եմ հարյուրավոր երեխաներ, կամ տանը`իմ յոթ երեխաների հետ, իմ կյանքն այնքան երջանիկ է`լինելով շրջապատված երեխաներով: Ես հասկանում եմ, թե ինչու էր Քրիստոսը սիրում շրջապատված լինել երեխաներով: Իմ կյանքը երեխաներին օգնելուն նվիրելը բերել է նպատակի իրական զգացում դեպի իմ կյանք: Ես մանկական ատամնաբույժ եմ: Ես շատ բան չգիտեմ հաշվապահությունից, բայց Աստված ասել է, որ Նա կարող է թույլ բաներն ուժեղ դարձնել: Իմ տեղական Եկեղեցում ես ծառայում եմ որպես գործավար և հաշվապահ իմ ծխական համայնքի անդամների համար: Նա ինձ օգնում է և ուսուցանում է սովորել ինչ-որ նոր բան: Մեր Եկեղեցում բոլոր ծառայություններն արվում են առանց փոխհատուցման, և իմ ժամանակից Աստծուն տալն ու տեսնելը, թե ինչպես է Նա օգնում ինձ, իսկական օրհնություն է: Ես նաև հավատքս գործադրում եմ` թույլ տալով, որ այն ամենն, ինչ ուսուցանում է ինձ իմ կրոնը, լինի իմ կյանքի ամեն օրվա մասը: Այն ինձ ուսուցանում է լինել աշխատասեր: Այն ինձ ուսուցանում է լինել ազնիվ: Այն ինձ ուսուցանում է, որ Աստծո բոլոր զավակները հավասար են, և բոլորի հետ պետք է վարվել նույն կերպ: Այն ինձ ուսուցանում է միշտ սովորել: Այն ինձ ուսուցանում է փորձել և տարբերություն բերել մարդկանց կյանք: Այն ինձ ուսուցանում է կիսվել այն ամենով, ինչ Աստված տվել է ինձ: Այն ինձ ուսուցանում է, որ մարդը պետք է ձգտի ապրել լավ կյանք, եթե ուզում է երջանիկ լինել: Ես գործադրում եմ հավատքս փորձելով անել նույն բանը, ինչին մեզանից բոլորն են փորձում հասնել. երջանկություն: Ոմանք ընտրում են կարճաժամկետ բավարարման հայտնի մեթոդները կամ ընտրում են հեշտ ուղին ուրախության խոստումի կամ հատուցման պատճառով: Մյուսներն ընտրում են այն ուղին, որը թվում է ամենատրամաբանականը կամ ընդունվածը: Այնուամենայնիվ, ես գործադրում եմ հավատքս`փորձելով ընտրել այն ուղին, որն Աստված է ուզում`գիտենալով, որ Նա ուզում է, որ ես իսկապես երջանիկ լինեմ: Այդ պատճառով ես շատ եմ ժպտում ամեն օր, քանզի գիտեմ Աստծո ծրագիրը, որն ունի ինձ համար: