Ողջույն, ես Beatta-ն եմ
Իմ մասին
Ես լրիվ դրույքով մայրիկ եմ երկու շատ գեղեցիկ երեխաների համար: Ես լուսանկարչության մասնագետ եմ և շարունակում եմ լուսանկարել աշխարհը, երբ մայրիկի և կնոջ իմ պարտականությունները թույլ են տալիս: Ես ֆինլանդացի եմ, ամուսնացած եմ ամերիկացու հետ, և մենք տանը խոսում ենք ֆիներեն: Ես սիրում եմ ժամանակ անցկացնել ընկերների հետ, ստեղծել գեղեցիկ բաներ, պաղպաղակ ուտել չափից հաճախ, ամուսնուս հետ զվարճապատումներ դիտել չափից հազվադեպ, երաժշտություն լսել և մաքուր օդում ժամանակ անցկացնել:
Ինչո՞ւ եմ ես Մորմոն:
Հիսուս Քրիստոսն իմ Փրկիչն է, և ես գիտեմ, որ նա սիրում է ինձ և յուրաքանչյուրիս: Ես մորմոն եմ, քանի որ սիրում եմ հավերժական ընտանիքների մասին վարդապետությունը՝ այն, որ ես կարող եմ ընդմիշտ լինել իմ հարազատների հետ: Ես ունեցել եմ դժվար ժամանակներ իմ կյանքում, սակայն գիտելիքը, թե որտեղից եմ եկել, այն, որ ես սիրող Երկնային Հոր դուստր եմ, և այն, թե ինչ է լինելու այս կյանքից հետո, ինձ օգնել է ապավինել Տիրոջը և ստանալ խաղաղություն, որը գալիս է Քրիստոսի Քավության միջոցով: Ես գիտեմ, որ կա ավելի մեծ ծրագիր յուրաքանչյուրիս համար, և Տերը ցանկանում է մեզ օգնել ու առաջնորդել մեզ, որ ոչ միայն այս կյանքում երջանկություն ունենանք, այլ նաև հասնենք մեր ներուժին և լինենք լավագույն մարդը, որ կարող ենք լինել: Ես նաև սիրում եմ, որ Տերը դեռ խոսում է մեզ հետ՝ կենդանի մարգարեի միջոցով, որը մեզ օգնում է հավատքի այս ճամփորդության մեջ՝ որպես դիտարանի վրա հսկող դետ:
Անձնական պատմություններ
Ինչպե՞ս է Մորմոնի Գիրքն օգնել ձեզ հասկանալ կյանքի նպատակը:
Մորմոնի գիրքն ինձ սովորեցրել է, որ մենք ապրում ենք, որ ունենանք ուրախություն, տևական ուրախություն, ոչ թե այնպիսի ուրախություն, որը թոշնում է առավոտյան: Այն ինձ սովորեցրել է նաև, որ պետք է լինի հակադրություն բոլոր բաներում, որովհետև առանց վշտի, մենք չէինք իմանա, թե ինչ է ուրախությունը: Մորմոնի Գիրքն ինձ օգնել է հասկանալ, որ մեզ տրված է ընտրելու և ինքնուրույն գործելու ազատություն, որ գիտելիք ու փորձ ձեռք բերենք և գտնենք մեր ճանապարհը դեպի տուն՝ մեր Երկնային Հոր մոտ: Մորմոնի Գրքի օգնությամբ ես հասկացել եմ, որ ընտրելով Քրիստոսին և Նրա ուսմունքներին հետևելը, ես երջանիկ եմ, և որ կկարողանամ երջանիկ մնալ և հույս ունենալ անգամ զրկանքների ժամանակ, և որ Քրիստոսի Քավությունը տուն տանող միակ ճանապարհն է:
Ինչպե՞ս եմ ես ապրում իմ հավատով
Ես սիրում եմ ծառայել Եկեղեցում: Ես ծխի պատմաբանն եմ և արձանագրում եմ եկեղեցու միջոցառումները, նոր ծնունդները և այլ բնույթի փոփոխություններ: Ես լուսանկարում եմ պատմության համար և գրում եմ նոր անդամների մասին, որպեսզի անդամներն ավելի լավ ճանաչեն միմյանց: Ես նաև օգնում եմ կանանց կազմակերպությունում, ծրագրում և կազմակերպում եմ միջոցառումներ՝ մեր ծխի կանանց հետաքրքրությունների համաձայն: