mormon.org Հայաստան
Մեր մարդիկ
Մեր արժեքները
Մեր հավատալիքները
Այցելեք մեզ
.

Ողջույն, ես Angie Pamela Wong Diaz-ն եմ

  • Angie Wong
  • Angie Wong
  • Angie Wong
  • Angie Wong
  • Angie Wong
  • Angie Wong
  • Angie Wong
  • Angie Wong

Իմ մասին

Ես շատ եմ սիրում պատրաստել և ուտել։ Իմ խոհարարական ծրագիրը տարբերվում է նրանով, որ ես ուսուցանում եմ ավետարանը և խոհարարություն իմ ընտանիքի հետ միասին, որը շատ կարևոր է։ Խոհանոցում մենք սովորում ենք միաբանություն, ստեղծում ենք ավանդույթները և սեր ենք ցուցաբերում, մենք օգնում ենք միմյանց, մենք շնորհակալություն ենք հայտնում և ժամանակ ենք անցկացնում մեր երեխաների հետ։ Դա այն է, ինչ ինձ սովորեցրել են իմ ծնողները և ինչը ես սովորեցրել եմ իմ երեխաներին, երբ նրանք դեռ փոքր էին։ Բաղադրատոմսեր օգտագործելու, դասընթացների և սեմինարների միջոցով ես ուսուցանում եմ քույրերին և կանանց, թե ինչպես ինքնավստահություն ձեռք բերել տանը։ Դա հեշտ չէ այն կանանց համար, ովքեր խնդիրներ ունեն կյանքում, տանը, աշխատանքի վայում և երեխաների հետ, սակայն դրան կարելի է հասնել։ Ամեն առավոտ ես արթնանում եմ և աղոթում, որ սկսեմ մի նոր, գեղեցիկ օր։ Ես ժպտում եմ և երջանիկ եմ, ուստի, դա հեշտ կլինի։ Ես շատ զբաղված եմ իմ աշխատանքում՝ լինելով երեք փոքր երեխաների մայր։ Նրանք կյանքում իմ առաջնահերթությունն են։ Իմ հրաշալի ամուսինն իմ հենարանն է։ Մենք ծրագիրը ներկայացնում ենք որպես զույգեր և օգնում ենք միմյանց որպես ընտանիք։ Ես փորձում եմ կյանքում իրականացնել իմ նպատակները և լավագույնս հանդես գալ որպես հեռուստատեսային այդ ծրագրում աշխատող միակ կին, ով արդար է և Եկեղեցու միակ անդամ, և ես միշտ փորձում եմ օգնել ուրիշներին։ Սակայն ես գիտեմ, որ սովորեցնում եմ ավետարանը և օրինակ եմ հանդիսանում ինձ համար և ուրիշների համար։

Ինչո՞ւ եմ ես Մորմոն:

Իմ ծնողները մեծացրել են ինձ Եկեղեցում։ Ես մորմոն եմ: Այս կյանքում ես սովորել եմ իմ պատանեկության տարիներին, հասունացել եմ և սահմանել եմ իմ սեփական չափանիշները։ Իմ սեփական փորձառությունների միջոցով ես հասկացել եմ, որ Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցին ճշմարիտ Եկեղեցի է։ Ես աղոթել եմ դա հասկանալու համար, և ես ստացել եմ իմ պատասխանը։ Ամեն օր ես հաստատում եմ այն իմ օրհնությունների և զարգանալու հնարավորությունների միջոցով։ Ես գիտեմ, որ Աստծո դուստր եմ, որ Նա գոյություն ունի, որ Նա Հիսուսին տվել է ինձ որպես Փրկիչ, և որ միայն ես եմ որոշում՝ կհետևեմ նրան, թե ոչ։ Նա պատասխանել է իմ աղոթքներին։ Իմ կյանքի ընթացքում ես սկսել եմ հասկանալ, որ մեր փորձությունների մեջ մենք պետք է փնտրենք դրականը, որպեսզի կարողանանք զարգանալ որպես անհատներ։ Այսպիսով, ավետարանն ունենալով նույնիսկ ավելի հեշտ է հաղթահարել կյանքի դժվարությունները։ Դա հենց այն է, ինչ ավետարանն ուսուցանել է ինձ ամեն օր։ Ես տեսնում եմ դա իմ երեխաների մեջ, երբ ուսուցանում եմ նրանց ավետարանը, և երբ նրանք պարզապես աղոթք են ասում և շնորհակալություն հայտնում և ինչ-որ բան խնդրում իրենց նման երեխաների համար։ Ահա, թե ինչու ես առանց կասկածի գիտեմ, որ այն ճիշտ է, քանի որ ես տեսնում եմ դա իմ անձնական կյանքում և իմ ընտանիքում։ Այն մեզ ավելի ուժեղ է դարձնում։

Ինչպե՞ս եմ ես ապրում իմ հավատով

Ես ապրում եմ իմ հավատքով՝ ծառայության միջոցով․ դա այն է, ինչ ուսուցանեց Վարդապետը։ Ես հիշում եմ, թե ինչպես տարիներ առաջ նպատակ դրեցի իմ առջև ծառայելու տեղի ծերանոցում։ Ես առաջարկեցի նրանց Սուրբ Ծննդյան ընթրիք, նվերներ բերեցի նրանց համար և տվեցի իմ ժամանակը՝ կարդալու նրանց համար կամ պարզապես լսելու նրանց պատմությունները։ Դա յուրահատուկ փորձառություն էր։ Ես շատ բան սովորեցի, և մենք օգնեցինք Եկեղեցու երիտասարդների հետ միասին։ Հեռուստատեսային ծրագրի միջոցով ես կիսվել եմ իմ փորձառությամբ սննդի պահեստավորման և տնային պայմաններում պատրաստելու վերաբերյալ, որն օգնում է դիմակայել կյանքի դժվարին պայմաններում ավելի դրական վերաբերմունք ունենալով, որն օգնում է ինձ լինելու հաջողակ։ Ամեն օր ես ապրում եմ իմ հավատքով որպես անհատ և իմ ընտանիքով, որպեսզի կարողանամ զարգանալ։ Ես կատարյալ չեմ, սակայն փորձում եմ կատարելագործվել բաներում, որոնք անում եմ օգնելով նրանց, ովքեր ամենաշատն ունեն դրա կարիքը։ Ինձ դուր է գալիս օգնել ուրիշներին և սովորեցնել իմ իմացած թեկուզ մի փոքր բանը։ Խոհարարական բաղադրատոմսը նման է հավատքին։ Ավետարանում անհրաժեշտ են տարբեր բաղադրիչներ, որպեսզի կատարյալ ուտելիք ստացվի։ Նույնը կարող ենք ասել հավատքի, ավետարանի, սիրո, ընտանիքի, շնորհի և օրինակ լինելու մասին։ Այս և շատ այլ բաներում մեր մերձավորներին օգնելով՝ մենք կկարողանանք հրաշալի ուտելիք պատրաստել։ Մենք բոլորս էլ խոհանոցում ունենք բաղադրիչներ, սակայն չգիտենք, թե ինչպես պատշաճ կերպով օգտագործել դրանք, որպեսզի պատրաստենք որոշակի ուտեստ։ Նման կերպ, մենք պետք է կիրառենք այդ բաղադրիչները մեր ամենօրյա կյանքում, որպեսզի համ ու հոտ ավելացնենք մեր ուտելիքին և մեր կյանքում։ Ավետարանը մեզ սովորեցնում է դա և ավելին, ուստի, եկեք կիրառենք այդ ամենը մեր հավատքում։