mormon.org Հայաստան
Մեր մարդիկ
Մեր արժեքները
Մեր հավատալիքները
Այցելեք մեզ
.

Ողջույն, ես Andres-ն եմ

  • Andrés Dominguez
  • Andrés Dominguez
  • Andrés Dominguez
  • Andrés Dominguez
  • Andrés Dominguez
  • Andrés Dominguez
  • Andrés Dominguez
  • Andrés Dominguez

Իմ մասին

Այնտեղ, որտեղ ապրում եմ, եղանակը տաք է, և ես սիրում եմ բացօդյա միջոցառումներ: Ես լճի մոտ, լողափին կամ լեռնային տարածքներում քեմփինգ անելու մեծ երկրպագու եմ: Ես սիրում եմ վայելել շաբաթվա վերջին օրերն ընտանիքիս հետ, լողալ, դահուկներով սահել, նավակով զբոսնել կամ պարզապես հանգստանալ նրանց հետ: Այս պահերն ամենաերջանիկն են ինձ համար: Ես շատ յուրահատուկ ընտանիք ունեմ: Իմ 20 տարվա անուշ կինը շատ առանձնահատուկ կին է: Մենք միասին ունենք 15-ամյա դուստր և 17-ամյա ատլետիկ որդի: Նրանք իմ երջանկությունն ու ուրախությունն են: Իմ անդամակցությունն այս Եկեղեցում ինձ օգնել է ավելի լավ հասականալ ինչպիսին պետք է լինի հայրը, ամուսինը, եղբայրը և քաղաքացին: Այն նաև ինձ օգնել է հասկանալ, որ ամենակարևոր բաները, որ պետք է անեմ, իմ տան պատերի ներսում են: Ես սովորել եմ, որ իմ ամենակարևոր աշխատանքն իմ ընտանիքի մասին հոգալն ու ծառայելն է: Ես չէի փոխի նրանց ոչնչի հետ այս աշխարհում:

Ինչո՞ւ եմ ես Մորմոն:

Ես մեծացել եմ այս Եկեղեցում և, երբ հասուն մարդ դարձա, կարողացա հասկանալ և գիտենալ, թե ինչու եմ ես Մորմոն: Ես եզրակացրեցի, որ ես Մորմոն եմ, քանի որ ես հավատում եմ, որ ընտանեկան հարաբերությունները հավերժական են, որ նույնիսկ մահը չի կարող խափանել այն: Ես Մորմոն եմ, որովհետև ես հավատում եմ, որ միասին, որպես ընտանիք, մենք կարող ենք պաշտպանել միմյանց այս աշխարհի վտանգներից: Մենք կարող ենք օգնել միմյանց մնալ բարոյապես մաքուր և հիշել, որ մենք հավերժական ընտանիք ենք: Ես Մորմոն եմ, որովհետև հասկանում եմ, որ ես զավակ եմ Աստծո, ով սիրում է ինձ, և ես սիրում եմ Նրան, Աստծուն, ով իրական է, շոշափելի և հասանելի մեզ բոլորիս համար: Ես Մորմոն եմ, որովհետև հասկանում եմ Փրկչի, Քավչի անհրաժեշտությունը, որպեսզի օգնի մեզ հետ վերադառնալ մեր Աստծո մոտ, ով արարել է մեզ: Ես Մորմոն եմ, որովհետև գիտեմ կնոջ կարևոր և էական դերը արարման և երջանկության այդ ծրագրի իրականացման մեջ: Բայց առավել կարևոր, ես Մորմոն եմ, որովհետև ես գիտեմ, որ մի օր իմ բոլոր սիրելիների հետ մենք կապրենք հավերժ միասին:

Ինչպե՞ս եմ ես ապրում իմ հավատով

Ես ջանք չեմ խնայում լավ անձնավորություն լինելու և իմ բոլոր գործողությունների մեջ ազնիվ լինելու համար: Ներկայումս ես ունեմ կոչում Եկեղեցում, որտեղ ծառայում եմ մոտավորապես 3,500 մարդու համար: Ամեն շաբաթ նրանց ծառայելու և օգնելու համար ես ծախսում եմ շուրջ 12-15 ժամ: Ես պատասխանատու եմ 12-18 տարեկան երիտասարդների համար և փորձում եմ օգնել նրանց ընդգրկվել սկաուտինգի ծրագրի մեջ, լինել լավ քաղաքացիներ, լավ ուսանողներ և լավ որդիներ ու դուստրեր: Ես փորձում եմ ոգեշնչել նրանց լինել բարոյապես մաքուր և հնազանդվել պատվիրաններին ու տեղական օրենքներին: Մենք միշտ փնտրում ենք հնարավորություններ, որպեսզի մեր շրջապատի մարդկանց համար ապահովենք իմաստալից ծառայություն: Ամեն ամիս իմ որդու հետ մենք այցելում ենք մեր համար նշանակված երեքից չորս ընտանիքի, որպեսզի հոգ տանենք նրանց մասին և հավաստիանանք, որ իրենց կարիքներն ապահովված են: Մենք գնում ենք նրանց տուն, որպեսզի կիսվենք հույսի, սիրո և հավատքի մասին ուղերձով: Սա հիանալի հնարավորություն է ուրիշներին ծառայելու և մեր հարևաններին սիրելու համար` անկախ նրանց տարիքից, սեռից, ծագումից կամ ազգությունից: