mormon.org Հայաստան
Մեր մարդիկ
Մեր արժեքները
Մեր հավատալիքները
Այցելեք մեզ
.

Ողջույն, ես Mossi-ն եմ

  • Amos Watene
  • Amos Watene
  • Amos Watene
  • Amos Watene
  • Amos Watene
  • Amos Watene
  • Amos Watene
  • Amos Watene

Իմ մասին

Ինչպե՞ս ես պետք է նկարագրեմ ինքս ինձ։ Օ՜հ... Ահա մի բան, ... ես սիրում եմ երաժշտություն: Երբ ես տասներկու տարեկան էի, ես ստացա իմ առաջին կիթառը և այդ պահից սկսած ես չեմ բաժանվել դրանից։ Այդ պահից սկսած դա եղել է ամենակայուն բանն իմ կյանքում։ Ես նվագել եմ մի շարք խմբերում, երաժշտություն եմ գրել բազմաթիվ տարբեր նախագծերի համար, իսկ վերջին մի քանի տարիների ընթացքում երաժշտությունը կենտրոնական դեր է խաղացել իմ կարիերայում։ Եկեք տեսնենք... Ես սիրում եմ իմ ընտանիքը: Ես ամուսնացա, երբ 25 տարեկան էի, և երեք տարի հետո մենք ունեցանք մեր առաջին երեխային։ Ես հայր եմ, սակայն նորեկ եմ հայրության խաղադաշտում, ուստի ես դեռ փորձում եմ պարզել, թե արդյոք ես լավ հայր եմ, թե` ոչ։ Ես հաճույքով են զբաղվում մի շարք նախասիրություններով, սակայն, երբ ես երաժշտություն չեմ նվագում, այդ ժամանակ ամենաշատը զբաղվում եմ գլորասահքով և տախտակալողով։ (Երևի որովհետև պատանեկությանս տարիները հիմնականում անց եմ կացրել Օրինջ գավառում): Ահա զվարճալի մասը` ես դեռևս սովորում եմ քոլեջում... Գերազանց գնահատական ստանալու համար ինձանից պահանջվել է տասը տարի և այժմ ես, ի վերջո, փորձում եմ ստանալ բակալավրի աստիճան։ Դասարանում ես ինձ ծեր մարդ եմ զգում, սակայն ես զարմացած եմ, քանի որ իրականում կարող էի շուտ ավարտել։

Ինչո՞ւ եմ ես Մորմոն:

Իմ կյանքի ընթացքում ես ունեցել եմ մի շարք փորձառություններ, որոնք ինձ ուսուցանել են Հիսուս Քրիստոսի մասին։ Դրանցից մի քանիսը եղել են լավը, մի քանիսն էլ վատը, սակայն դրանք բոլորն էլ ինձ ուսուցանել են Աստծո և իմ հանդեպ նրա սիրո մասին։ Եղել են մի շարք միջադեպեր, որոնք փորձել են իմ համոզմունքները Աստծո, հավատքի և նույնիսկ իմ գոյության վերաբերյալ, սակայն հետաքրքրականն այն է, որ այս բոլոր փորձերից առաջ են եկել հարցեր։ Ես այս հարցերը համարում եմ հրաշալի բաներ, քանի որ պետք է ինքնուրույն գտնեի պատասխանները և հասկացել եմ, որ երբ ծառայել եմ ուրիշներին և փորձել ապրել Հիսուս Քրիստոսի պես, ես գտել եմ հարցերի պատասխանները, խնդիրների լուծումները և նույնիսկ հստակություն` երբ ինձ առաջնորդություն է պետք եղել։ Ես գիտեմ, որ Աստված ուզում է, որ բոլորս էլ երջանիկ լինենք և նաև Նա ցանկանում է, որ մենք կարողանանք հասկանալ, թե ինչպես գտնել երջանկություն և նպատակ մեր կյանքում։ Կարծում եմ, որ Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցին ինձ տվել է այդպիսի փորձառություն։ Իմ ողջ նպատակն է ապրել Քրիստոսի պես, սիրել միմյանց և ընկեր կամ եղբայր լինել ցանկացած մարդու համար, ում ես հանդիպում եմ։ Դա հենց այն է, ինչ ինձ ուսուցանել են որպես մորմոն։ Միշտ չէ, որ ես երջանիկ եմ, ես կատարյալ չեմ, երբեմն անում եմ հիմար բաներ և երբեմն զայրանում եմ մարդկանց և նրանց արածների վրա, սակայն Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու անդամ լինելը նաև օգնել է ինձ հասկանալ, որ կյանքը երբեմն բարդ է լինում և երբեմն մարդիկ կարող են սխալ հասկանալ միմյանց, երբեմն մենք սխալ ընտրություններ ենք կատարում և երբեմն բարի ու երջանիկ անձնավորություն լինելն այդքան էլ հեշտ չէ։ Ի վերջո, ես մորմոն եմ, ու թեև հնարավոր է, որ մենք անցնենք այս բոլոր փորձառությունների միջով, ես գիտեմ, որ Աստված հավասարապես սիրում է մեզանից յուրաքանչյուրին և ցանկանում է, որ բոլորս էլ կարողանանք կրկին լինել Իր հետ՝ անկախ այն բանից, թե ինչեր ենք արել այս կյանքում։ Ես գիտեմ, որ Աստված այնքան շատ է մեզ սիրում, որ ուղի է պատրաստում մեզ համար հասկանալու, թե ով ենք մենք և ինչպես կարող ենք ի վերջո գտնել հավերժական երջանկություն, և դա հրաշալի է։

Ինչպե՞ս եմ ես ապրում իմ հավատով

Հիմնականում ես կարծում եմ, որ կարևոր է սիրել միմյանց։ Ես զգում եմ, որ ամենամեծ բանը, որ կարող ենք անել միմյանց համար, պետք է փորձենք և տեսնենք միմյանց այնպիսին, ինչպիսին կանք և ինչ ներուժ ունենք դառնալու։ Ես կարծում եմ, որ ապրում եմ ըստ իմ հավատքի՝ սիրելով ուրիշներին։ Ես սիրում եմ մարդկանց և հետաքրքիր պատմությունները, որ յուրաքանյուր ոք ցանկանում է կիսել։ Ես զգում եմ, որ յուրաքանչյուրն ունի պատմություն և ես հասկացել եմ, որ անկախ այն բանից, թե ով է ինձ հետ կիսվում իր փորձառությամբ, ես սովորաբար հեռանում եմ ոգեշնչված զգալով։ Մարդիկ հետաքրքիր են, քանի որ մենք բոլորս էլ շատ եռանդուն ենք։ Իմ կարծիքով, դա այս կյանքը դարձնում է շատ հրաշալի։ Ես իմ սեփական աչքերով տեսել եմ, որ երբ մենք միմյանց հետ կիսվում ենք սիրով, կարեկցանքով և հասկացողությամբ, մենք ունենում ենք սարեր տեղափոխելու զորություն։