mormon.org Հայաստան
Մեր մարդիկ
Մեր արժեքները
Մեր հավատալիքները
Այցելեք մեզ
.

Ողջույն, ես Ale Zumba-ն եմ

  • Alejandra Vidal
  • Alejandra Vidal
  • Alejandra Vidal
  • Alejandra Vidal
  • Alejandra Vidal
  • Alejandra Vidal
  • Alejandra Vidal
  • Alejandra Vidal

Իմ մասին

41 տարեկան եմ, ամուսնացած եմ, ունեմ երեք գեղեցիկ երեխաներ: Ես սիրում եմ կենդանիներ և պաշտպանում եմ անպաշտպան մարդկանց։ Ես շատ եմ սիրում պարել, ուստի աշխատում եմ որպես Զումբայի մարզիչ, որն ինձ հնարավորություն է տալիս առողջություն և երջանկություն բերել մարդկանց։ Իմ կարգախոսն է․ Եթե դուք ընկճված եք՝ ՊԱՐԵՔ, եթե հիվանդ եք՝ ՊԱՐԵՔ, եթե դուք հաջողության եք հասել՝ ՊԱՐԵՔ, անհաջողության եք մատնվել՝ ՊԱՐԵՔ ... այսպիսով ... և այլն, և այլն, և այլն, ՊԱՐԵՔ, ՊԱՐԵՔ և ՊԱՐԵՔ։

Ինչո՞ւ եմ ես Մորմոն:

Վաղ պատանեկության տարիներից ես իմացել եմ եկեղեցու մասին և ժամանակի ընթացքում զգացել եմ, որ ճիշտ որոշում եմ կայացրել։ Չեմ կարող պատկերացնել իմ կյանքն առանց Հիսուս Քրիստոսի ավետարանի, այն մշտապես աջակցել է ինձ իմ կյանքում և օգնել է ինձ լինելու այնպիսի կին, մայր, դուստր, քույր և ընկեր, ինչպիսին ես կամ։ Երբ ես սկսեցի կարդալ Մորմոնի Գիրքը, կարծես մի անհավանական պատմություն լիներ հրաշալի մարդկանց մասին, սակայն հետո իմ սրտում Աստծո հանդեպ երախտագիտության մի զգացողություն առաջացավ, քանի որ գիտեի, որ ամեն բան, ինչը կարդացել էի, ճշմարտություն էր, և գրված բառերից յուրաքանչյուրն օգնում էր ինձ իմ կյանքում և հարստացնում էր իմ գիտելիքները և արժեքավոր դասեր տալիս։ Դա մի հրաշալի գիրք է, որն ամեն անգամ կարդալիս ինձ նոր բաներ է սովորեցնում։ Ես սիրում եմ այս ավետարանը, քանի որ այն սովորեցրել է ինձ սիրել իմ մերձավորին և համոզված լինել, որ եթե ես անում եմ ճիշտ բաներ, ապա հավերժ կլինեմ իմ սիրելիների հետ։

Ինչպե՞ս եմ ես ապրում իմ հավատով

Եկեղեցում միշտ ուսուցանելու հնարավորություն եմ ունեցել, և դա օգնել է ինձ աճել որպես անհատ և օգնել ուրիշներին։ Այժմ ես կիրակնօրյա ժողովների երաժշտական ղեկավարն եմ, ես սիրում եմ երաժշտությունը։ Ես նաև դասավանդում եմ չափահասների կիրակնօրյա դպրոցում։ Ամեն դասից ինչ-որ բան սովորելը հրաշալի է, և ես ուսուցանում եմ, քանի որ ես միշտ սովորում եմ։ Ես շատ ջերմ հարաբերություններ ունեմ Հիսուսի հետ, քանի որ գիտեմ, որ նա իմ եղբայրն է և ընկերը, և երբեք ինձ չի թողել ամենադժվար պահերին։