Փրկիչի Նպատակը

Մեզանից յուրաքանչյուրը փորձության Եվ ցավերի է հանդիպում:

Պայքարը կյանքի մասն է կազմում։ Մենք բոլորս անցնում ենք դրա միջով։ Բայց այդ դժվարին ժամանակները նպատակ ունեն:



ՄԵՆՔ ՍԽԱԼՆԵՐ ԵՆՔ ԳՈՐԾՈՒՄ, ՈՐՈՎՀԵՏԵՎ ՄԱՀԿԱՆԱՑՈՒ ԵՆՔ։

Մենք այստեղ ենք սովորելու համար։ Իսկ սովորելու ընթացքը սխալներ է ներառում։ Սակայն մենք կարող ենք աճել մեր փորձառությունների արդյունքում:



ՉՆԱՅԱԾ ՄԵՐ ԼԱՎԱԳՈՒՅՆ ՋԱՆՔԵՐԻՆ ՄԵՐ ԵՎ ԱՍՏԾՈ ՄԻՋԵՎ ՏԱՐԱԾՈՒԹՅՈՒՆ ԿԱ։

Այդ տարածությունը առաջանում է, երբ մենք հեռանում ենք Նրանից։ Երբեմն մենք դա միտումնավոր ենք անում, երբ ընտրում ենք Աստծուն չհնազանդվելը։ Երբեմն մենք դա անում ենք առանց գիտակցելու: Այդ տարածությունը մեզ զրկում է երջանկությունից։



ՄԵՆՔ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԿԱՐԻՔ ՈՒՆԵՆՔ։

Մենք չենք կարող ամեն ինչ ինքնուրույն անել։ Երբ մենք չենք կարող ինքնուրույն գործել, մեզ հարկավոր է մեկը, ով կարող է տեսնել ավելի մեծ պատկերը։ Մեկը, ում դրդապատճառները մաքուր են։ Համախոհ։ Ընկեր։ Բարեխոս։



ՄԵԿԸ, ՈՎ ԼԻՈՎԻՆ ՀԱՍԿԱՆՈՒՄ Է ԱՅՆ, ԻՆՉ ՄԵՆՔ ԶԳՈՒՄ ԵՆՔ։

Կարո՞ղ եք դուք ասել, որ հանդիպել եք մեկին, ով լիովին գիտի, թե ինչ եք դուք զգում։ Մեկին, ով կատարելապես ըմբռնում է ձեր փորձառությունը։ Կա մի անձնավորություն, ով իսկապես գիտի, թե ինչի միջով եք դուք անցնում, որովհետև Նա անցել է այդ ամենի միջով։



ՄԵԶ ՀԱՐԿԱՎՈՐ Է ՄԵԿԸ, ՈՎ ԿԱՐՈՂ Է ՕԳՆԵԼ ՄԵԶ ՈՒՂՂԵԼ ՄԵՐ ՍԽԱԼՆԵՐԸ ԵՎ ԲՈՒԺԵԼ ՄԵՐ ՎԵՐՔԵՐԸ։

Կա մի անձնավորություն, ով կարող է բուժել ցանկացած վերք և ուղղել ցանկացած սխալ։ Ոչ մի ցավ կամ զղջում հարատև չի։



ԱՅԴ ՄԵԿԸ ԿԱՐՈՂ Է ԿԱՄՈՒՐՋ ԳՑԵԼ ՄԵՐ ԵՎ ԱՍՏԾՈ ՄԻՋԵՎ ՏԱՐԱԾՈՒԹՅԱՆ ՎՐԱ։

Եթե մենք հեռացել ենք այն բաներից, որոնք մեզ երջանկացնում են, ապա կարող ենք հույս գտնել, իմանալով, որ կա ետդարձի ճանապարհ։ Ապագան փորագրված չէ քարի վրա։ Մենք ընկեր ունենք, ով կարող է մեզ ետ բերել դեպի Աստված և լրացնել այն ամենը, ինչը մենք ինքնուրույն չենք կարողանում անել։



ԱՅԴ ՄԵԿԸ ՓՐԿԻՉՆ Է։ ԱՅԴ ՓՐԿԻՉԸ ՀԻՍՈՒՍ ՔՐԻՍՏՈՍՆ Է:

Նա ծնվեց շատ վաղուց մի փոքրիկ քաղաքում։ Ծնվեց՝ ապաքինելու մեր կոտրված սրտերը, ծնվեց՝ ամրացնելու մեզ մեր թուլություններում։ Նա ծնվեց՝ ազատելու մեզ մեր բեռներից և միավորելու մեզ Հայր Աստծո հետ։ Քանի որ Քրիստոսը ծնվեց, մենք կարող ենք վերածնվել։ Քանզի մեզ համար #Փրկիչծնվեց։



ԻՆՉՊԵ՞Ս ԵՆՔ ՄԵՆՔ ՕԳՏՎՈՒՄ ԱՅՆ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆԻՑ, ՈՐԸ ՓՐԿԻՉԸ ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ՄԵԶ ԱՅԺՄ։

Հիսուս Քրիստոսը ծնվեց և տվեց Իր կյանքը, որպեսզի ամեն մարդ հնարավորություն ունենա որոշելու իր ապագան։ Նա տառապեց, որպեսզի մենք հնարավորություն ունենանք ազատվելու տառապանքից: Որպեսզի մենք կարողանանք ընտրել ճիշտը սխալի փոխարեն, որպեսզի կարողանանք փոխվել, եթե զգում ենք, որ գնում ենք սխալ ուղղությամբ։ Մենք օգտվում ենք այդ պարգևից լավագույն ձևով, երբ որոշում ենք հետևել Նրան։ Ընդունել Նրա շնորհը ապաշխարության միջոցով։ Այս ընտրությունը կատարելով, մենք ընտրում ենք երջանկությունը։



Ի՞ՆՉ Է ՆՇԱՆԱԿՈՒՄ ՀԵՏԵՎԵԼ ՔՐԻՍՏՈՍԻՆ ԱՅՍՕՐ:

Մենք որոշում ենք հետևել Հիսուս Քրիստոսին, լսելով Նրա խոսքերին, հետևելով Նրա օրինակին։ Նա մեզ ուղեցույցներ է տվել, որոնք առաջնորդում են մեր կյանքը, լցնում այն ուրախությամբ և նպատակով։