Սուրբ ԾննդյանGIF-եր

GIF-ը անիմացիոն նիշքի ձևաչափ է։ Սուրբ Ծննդյան GIF-երը նվիրված են մեր Փրկիչ Հիսուս Քրիստոսի ծնունդը տոնելուն։ Այս Սուրբ Ծնունդին ներբեռնեք և կիսվեք այս անիմացիոն GIF-երով նրանց հետ, ում սիրում եք ։

Մատթեոս 1.18

Եվ Հիսուսի Քրիստոսի ծնունդն այսպես էր․

Ղուկաս 1.26-27

Գաբրիել հրեշտակն Աստուածանից ուղարկվեցավ Գալիլեայի մի քաղաք, որի անունը Նազարեթ էր, մի կույսի մոտ, որ նշանված էր մի մարդի, որի անունը Հովսեփ էր՝ Դավիթի տանիցը․ և այն կույսի անունը Մարիամ էր։

Ղուկաս 1.30

Եվ հրեշտակը ասեց նորան․ Մի վախենար, Մարիամ․ որովհետև Աստուածանից շնորհք գտար։

Ղուկաս 1.31-33

Եվ ահա կհղանաս՝ և որդի կծնես․ և նորա անունը ՀԻՍՈՒՍ կդնես։

Մատթեոս 1.1-16 կամ Ղուկաս 1.32

Հակոբը ծնեց Հովսեփին՝ Մարիամի մարդին, որից ծնվեցավ Հիսուսը, որ ասվում է Քրիստոս։

Մատթեոս 1.20-21

Եվ մինչդեռ նա մտածում էր այս, ահա Տիրոջ հրեշտակը երազում երևեցավ նորան։

Ղուկաս 1.41-42

Եվ եղավ, երբոր Եղիսաբեթը Մարիամի բարևը լսեց, երեխան նորա որովայնումը խաղաց։

Ղուկաս 2.1

Եվ այն օրերումն եղավ, որ հրաման դուրս եկավ Օգոստոս կայսերից, որ բոլոր աշխարհ գրվի։

Ղուկաս 2.3

Եվ ամենքը գնում էին գրվելու՝ ամեն մեկն իր քաղաքը։

Ղուկաս 2.4-5

Հովսեփն էլ Գալիլեայիցը՝ Նազարեթ քաղաքիցը գնաց Հրեաստան Դավիթի քաղաքն, որ Բեթլեհեմ է կոչվում ․․․ որ գրվի իր նշանած Մարիամի հետ, որ հղի էր։

Ղուկաս 2.7

Իջևանումը տեղ չկար նորանց համար։

Ղուկաս 2.6

Եվ եղավ, երբոր նորանք այնտեղ էին․ նորա ծնելու օրերը լրացան։

Մատթեոս 2.2

Մենք տեսանք նորա աստղը արևելքումը, և եկանք նորան երկրպագելու։

Ղուկաս 2.8

Եվ այն տեղումը հովիվներ կային դաշտումը կացող, որ գիշերն իրանց հոտերը պահում էին։

Ղուկաս 2.9

Եվ ահա Տիրոջ հրեշտակը կանգնեց նորանց առաջին, և Տիրոջ փառքը նորանց շուրջը ծագեց․ և մեծ վախով վախեցան։

Ղուկաս 2.10

Եվ հրեշտակն ասեց նորանց․ Մի վախենաք, որովհետև ահա մեծ ուրախություն եմ ավետում ձեզ, որ բոլոր ժողովրդին պիտի լինի։

Ղուկաս 2.13-14

Եվ հանկարծակի այն հրեշտակի հետ եղավ երկնավոր զորքի մի բազմությունը, որ Աստծուն օրհնում էին և ասում․ Փառք Աստուծոյ բարձունքումը, և երկրի վերայ՝ խաղաղություն, և մարդկանց մեծ հաճություն։

Մատթեոս 2.9-10

Եվ ահա այն աստղը, որ տեսան արևելքումը, նորանց առաջին գնում էր։

Ղուկաս 2.7

Եվ իր անդրանիկ որդին ծնեց, և պատեց խանձարուրներով։

Ղուկաս 2.19

Իսկ Մարիամն այս բոլոր բաները պահում էր, և իր սրտումը մտածում էր։

Ղուկաս 2.16

Եվ շտապելով եկան և գտան Մարիամին և Հովսեփին, և երեխային՝ մսուրի մեջ դրած։

Ղուկաս 2.15

Հովիվ մարդիկն իրար ասեցին․ Եկեք գնանք մինչև Բեթլեհեմ, և տեսնենք այս եղած բանը։

Մատթեոս 2.1

Արևելքից մոգեր եկան Երուսաղեմ։

Մատթեոս 2.11

Եվ իրանց գանձերը բացին՝ ընծայ տվին նորան՝ ոսկի և կնդրուկ և զմուռս։

Եսայիա 9.6

Որովհետև մեզ համար մի մանուկ ծնվեցավ, մեզ մի որդի տրվեցավ, և իշխանությունը կլինի նորա ուսի վերայ, և նորա անունը կկոչվի Սքանչելի, Խորհրդական, Հզոր Աստված, Հավիտենականության Հայր, Խաղաղության Իշխան։