mormon.org Հայաստան
Մեր մարդիկ
Մեր արժեքները
Մեր հավատալիքները
Այցելեք մեզ
.

Ձեր կյանքում Փրկչի ո՞ր ուսմունքներն են ազդել ձեզ վրա:

  • Մի բան, ինչին Փրկիչն իսկապես մեծ նշանակություն էր տալիս, ձեր մերձավորներին սիրելն էր: Սա մի փիլփսոփայություն է, որը ես հաստատ դեռևս կատարյալ ձևով չեմ հասկանում: Ես, այնուամենայնիվ, միանշանակ հավատում եմ, որ եթե նույնիսկ այս կյանքում ես դրանում կատարելության չհասնեմ, Փրկիչը հաստատ ցանկանում է, որ ես շարունակեմ ձգտելը դրան այս կյանքից հետո: Իմ կյանքի ընթացքում ես շատ սեր եմ ստացել, և մորմոնական Եկեղեցու ուսմունքների շնորհիվ իմ կարողությունը և հասկացողությունը մեծացել է, թե ինչպես սիրել իմ մերձավորներին: Իմ մայրը մերձավորների հանդեպ սեր ունենալու կատարյալ օրինակ է: Հաճախ իմ կյանքի ընթացքում, անկախ այն բանից, թե որտեղ ենք մենք ապրել, մենք հաճախ այցելուներ կունենայինք, ովքեր պարզապես ուզում էին ազատություն տալ իրենց զգացմունքներին կամ խոսել իրենց խնդիրների մասին իմ մայրիկի հետ, և նա երբեք այն անձնավորությունը չի եղել, որ հեռու պահեր իր լսող ականջը: Այժմ ես ծրագրում եմ ծառայել լիաժամկետ միսիա Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու համար, և ես հուսով եմ, որ կարող եմ մարմնավորել քրիստոսանման սեր, որն ուներ իմ մայրը: Ցույց տալ ավելին

  • Խնդրեք և կտրուի ձեզ. որոնեցէք և կգտնէք, դուռը թակեցէք և կբացուի ձեզ. (Մատթեոս Է․7) Ցույց տալ ավելին

  • Մատթեոսի 25.40-ում ասված Փրկչի խոսքերը՝ «որովհետեւ այս իմ փոքր եղբայրներից մէկին արիք, ինձ արիք», շարունակում է ազդեցություն թողնել իմ կյանքին: Երբեմն իմ առաջին ցանկությունն է դատել ուրիշներին, բայց հետո այս խոսքերը հիշեցնում են ինձ, որ բոլորս սիրող Երկնային Հոր զավակներն ենք, որը ցանկանում է, որ մեզանից յուրաքանչյուրը հաջողության հասնի, և իմ գործն է ուղիներ գտնել բարձրացնելու և օգնելու ինձ հանդիպած մարդկանց: Սա սկսվում է տանը, որտեղ ես պետք է պատրաստ լինեմ օգնել իմ կնոջն ու երեխաներին, նույնիսկ այն ժամանակ, երբ հոգնած եմ ու կան բաներ, որ կնախընտրեի անել, և դա տարածվում է բոլոր իմ փոխհարաբերություններին՝ աշխատանքում, ծառայության մեջ և կարճ պատահական հանդիպումներում: Երբեք չես իմանում, թե երբ մի ժպիտը կամ մի բարի խոսքը կամ արարքը կտա խիստ անհրաժեշտ հույսը կամ օգնությունը մերձավորին: Ցույց տալ ավելին

Արդյունքներ չկան