mormon.org Հայաստան
Մեր մարդիկ
Մեր արժեքները
Մեր հավատալիքները
Այցելեք մեզ
.

Ինչպե՞ս է Սուրբ Հոգին օգնել ձեզ:

  • Սուրբ Հոգին ինձ օգնել է կայացնել իմ կյանքի կարևոր որոշումները: Եկեղեցուն միանալուց մինչև միսիա գնալը, ում հետ ամուսնանալու հարցից մինչև մեր առաջին տունը գնելը և երեխաներ ունենալը: Ես գնահատում եմ Նրա մշտական ընկերակցությունը և առաջնորդությունը: Ես գիտեմ Նրա շշունջների մասին և ամեն անգամ, երբ խիզախությամբ հետևել եմ Նրա հուշումներին, արդյունքը եղել է ապահովությունը և երջանկությունը: Ցույց տալ ավելին

  • Սուրբ Հոգին օգնում է ինձ ձեռք բերել ներքին խաղաղություն: Այն ինձ տալիս է մտածելու և որոշում կայացնելու պարզությունը: Ցույց տալ ավելին

  • Աստված ինձ օգնում է Սուրբ Հոգու միջոցով՝ օգնելով ինձ ճիշտ ընտրություններ կատարել ընտանիքում, աշխատանքում և եկեղեցում ծառայելիս: Ցույց տալ ավելին

  • Ես իսկապես հավատում եմ, որ Սուրբ Հոգին օգնել է ինձ իմ կյանքի յուրաքանչյուր օրը իմ ապաշխարությունից սկսած: Երբ ես փորձել եմ տքնաջան հետևել Նրա հուշումներին, ես ստացել եմ անվերջ օրհնություններ բոլոր իմ գյուտերում, բոլոր իմ աշխատանքային հարաբերություններում և իմ ամուսնությունում և իմ ընտանեկան հարաբերություններում՝ իմ որդիների, դուստրերի և թոռների հետ: Ես ունեմ ուժեղ վկայություն Սուրբ Հոգու մեծության վերաբերյալ իմ կյանքում: Ցույց տալ ավելին

  • Սուրբ Հոգու պարգևը մեծ սփոփանք է եղել իմ կյանքում: Ես միշտ զգում եմ Նրա ազդեցությունը և երախտապարտ եմ Նրա առաջնորդության համար: Առօրյա իրադարձությունները, ինչպես օրինակ ընկերոջը զանգելու որոշումը, որոշակի միջոցառման մասնակցելը, ֆինանսական որոշումներ կայացնելը կամ երեխաներիս փորձությունների միջով անցնելիս օգնելը, կատարվել են Սուրբ Հոգու ազդեցությամբ: Ես սովորել եմ, որ եթե կանգ առնեմ և լսեմ այն զգացումներին և մղումներին, որ ստանում եմ, և գործեմ համաձայն դրանց, Երկնային Հոր հետ ներդաշնակության մեջ կլինեմ: Ցույց տալ ավելին

  • Մանուկ հասակից սկսած ես ունեցել եմ առանձնահատուկ փորձառություններ՝ անձնական աղոթքի միջոցով շփվելով իմ Արարիչի հետ։ Բազմիցս ես ունեցել եմ զգացողություններ, մտքեր և խաղաղության, մխիթարության և առաջնորդության զգացում, երբ խնդրել եմ Նրա օգնությունը և ակնկալել պատասխաններ իմ մտահոգություններին։ Ես հիշում եմ իմ մանկության մութ, անձրևային, ցուրտ գիշերները, երբ վախեցած արթնանում էի և հավատքով աղոթում, որ Աստված ցրեր իմ վախը, և ես մեծ խաղաղություն էի զգում, մինչ վախը հեռանում էր ինձանից, իսկ խաղաղության ջերմ զգացողությունները վերադառնում էին և բերում ապահովության զգացում, իմանալով, որ Նա այնտեղ է, ինձ մոտ, որ Նա իսկապես գիտի ինձ, որ ես կարևոր եմ Նրա համար, Նա սիրում է ինձ և լավագույնն է ցանկանում ինձ։ Ահա թե ինչու Սուրբ Հոգու միջոցով Նա իսկապես արձագանքում է ինձ ցանկացած պահի, երբ ես հավատքով խնդրում եմ իրեն։ Նաև, ամեն անգամ, երբ ես վշտացած խնդրում եմ նրան օգնել ինձ գտնելու ինձ համար կարևոր նշանակություն ունեցող ինչ-որ բան, որը կորցրել եմ, ես կարողանում եմ ետ գնալ և կրկին փնտրել նույն տեղում, որտեղ արդեն իսկ նայել էի, և շատ անգամ ես գտնում եմ կորցրած իրը, սակայն Նրան խնդրելուց հետո, և ոչ թե դրանից առաջ։ Ապագայում, երբ ավելի մեծ էի, ամեն անգամ երիտասարդ մի տղամարդու հանդիպելիս, ում հետաքրքիր կամ յուրահատուկ էի գտնում, դիմում էի իմ Երկնային Հորը առաջնորդության համար, որպեսզի Նա օգներ ինձ գտնելու լավագույն անձնավորությանը, ում հետ ես կարող էի երջանիկ լինել։ Եվ ամեն անգամ ես ստանում էի պատասխան․ շատ անգամներ այն լինում էր «Ոչ», և միայն մի անգամ այն եղավ «Այո»։ Եվ որքան հրաշալի էր այդ օրը։ Ցույց տալ ավելին

  • Իմ կյանքի բոլոր կարևոր որոշումները կայացվել են Սուրբ Հոգուն լսելուց և հետևելուց հետո: Նրա առաջնորդությունը յուրաքանչյուր անձի համար կարող է տարբեր լինել: Եվ նույնիսկ անհատապես, այն կարող է փոփոխվել որոշման վերաբերյալ շատ լավ զգալուց իրականում իմ մտքում բառեր լսելուն, կամ այլ դեպքերում ես պարզապես ներքուստ մեծ ջերմություն եմ զգում, նույնիսկ դրանք հասնում են արցունքների: Ցանկացած դեպքում ես համոզվում եմ, թե որ ուղղությունը ես պետք է ընտրեմ: Իմ կայացրած որոշումներից ամենամեծը եղել է մեր փոքր տղային որդեգրելը: Սա, անկեղծ ասած, իմ մտահղացումը չի եղել, այլ մի բան, ինչ Աստված է ինձ առաջնորդել անել ի սկզբանե (Սուրբ Հոգու միջոցով ունեցած զգացմունքների միջոցով): Ես երեք երեխաներ էի ունեցել կեսարյան հատումով (և մի երեխա էի կորցրել երկրորդ եռամսյակի ընթացքում), և ուստի իմ բժիշկը բացառել էր ավելի շատ երեխաներ ունենալը մեր ընտանիքում: Որը, անկեղծ ասած, խնդիր չէր ինձ համար: Մեր ավագը հաշմանդամություն ուներ, և երկու կրտսեր աղջիկների հետ միասին մեր տունը շատ խառն էր: Այնուհետև, մեր կրտսերի ծնվելուց մոտավորապես մեկ տարի անց, ես մարզասրահում ինչ-որ բան էի դիտում հեռուստացույցով Չինաստանի մանկատների աղջիկների վերաբերյալ: Մի ցածր ձայն եկավ իմ մտքում. «Դու կարող ես դա անել»: Թվում էր, թե այն գալիս էր անիմանալի մի տեղից: Սակայն ես գիտեի, որ դա Սուրբ Հոգին էր, որ հուշում էր մեզ որդեգրել: Այսպիսով, առաջ անցնենք մոտավորապես մեկ ու կես տարի: Իմ ամուսինն ու ես գնում էինք նրա ծնողների տուն իմ ընտանիքի հետ մեկ շաբաթ հանգիստ անցկացնելուց հետո: Մեր սիրած մարդկանց հետ հաճելի ժամանակ անցկացնելու ընթացքում իմ ամուսինը առաջ քաշեց որդեգրման հետ կապված թեմա, իմանալով, որ ընտանիքը կյանքի որջ իմաստն է: Ես հասկացա, որ սա իմ ստացած ոգեշնչման հաստատումն էր: Մի բան էր այդ մասին շատ մտածելը, սակայն իրականում այդ մտքերը իրագործելը մի փոքր վախենալի էր: Նույնիսկ շատ վախենալի: Երբ մենք տուն վերադարձանք Տեխաս, ես սկսեցի աղոթել այն բանի վերաբերյալ, թե մենք ինչ պետք է անեինք: Ես այնքան հստակ և առանձնահատուկ պատասխան ստացա, որ ես գիտեի, որ մեր անելիքի հետ կապված այլևս հարց չկար: Իմ միտքը հեղեղված էր բառերով, որոնք իմը չէին: Դրանք ավելի ճիշտ սուրբ գրության զգքացողություն էին հաղորդում: Ես ոտքի կանգնեցի և արցունքները հոսեցին իմ աչքերից: Այդ պահից սկսած իմ ամուսինն ու ես երկուսս էլ գիտեինք, որ մենք պետք է որդեգրեինք հաշմանդամ երեխա: Հատկապես ես հույսեր էի կապում մոտավորապես մեր տղայի տարիքի Դաունի համախտանիշ ունեցող փոքրիկ տղայի հետ: Մեր առաջին երեխայից հետո մենք գիտեինք, թե ինչ պետք էր անել: Եվ կան բազմաթիվ հաշմանդամ երեխաներ, որոնք դժվարություններ են կրում ժամանակավոր խնամակալության համակարգում: Նրանք սիրող, մշտական տների կարիքն ունեն: Մոտ չորս օր հետո ես մի փոքրիկ տղա գտա արագ պատրաստվող և մատուցվող սննդի կայքի որդեգրման կապի միջոցով: Նա մեկ ամսով փոքր էր մեր ավագ որդուց և ուներ Դաունի համախտանիշ: իմ առաջին միտքը հետևյալն էր. «Ես կարող էի սիրել այդ փոքրիկ տղային»: Այդ ժամանակ իմ ամուսինը երեխաների սենյակում պարում էր նրանց հետ: Ես կարողանում էի պատկերացնել այս փոքրիկ տղային նրանց հետ միասին: Ես իմ ամուսնուն ցույց տվեցի կայքէջը և նա նուն զգացողությունն ունեցավ: Մոտավորապես ութ ամիս տևեց, մինչև մենք նրան բերեցինք տուն: Այդ ընթացքում բազմաթիվ ուրախալի և դժվար պահեր եղան, և ես գիտեմ, որ Աստված առաջնորդեց ուղին մեր տղայի համար, որ նա գար մեր տուն: Նա չի խոսում և չի կարողանում օգտվել գիշերանոթից, ուստի որոշ օրեր կարող են դժվար լինել: Քանի որ ես գիտեմ, որ սա այն է, ինչ Աստված է կամենում մեր ընտանիքի համար, սա այդ դժվար օրերը ավելի հեժտ է դարձնում: Սա տալիս է ինձ վստահություն և մեծ մխիթարություն, որ ես կարող եմ դա անել: Սա այն է, ինչ Սուրբ Հոգին է անում ինձ համար: Վախը, որ սկզբում ուղեկցում էր այս գործընթացին, չքացավ, երբ ես գիտակցեցի, որ սա է ինձ համար Աստծո կողմից նախատեսված ուղին: Սուրբ Հոգուն հետևելով ես հասկացա, որ Աստծո ծրագիրը ավելի լավն էր, քան որևէ բան, որ ես երբևէ կարող էի ծրագրել ինձ համար: Ես նոր եմ սկսում տեսնել օրհնությունները, որոնք Նա ունի իմ և իմ ընտանիքի համար պահված: Դրանք հարատև են: Ցույց տալ ավելին

Արդյունքներ չկան