mormon.org Հայաստան
Մեր մարդիկ
Մեր արժեքները
Մեր հավատալիքները
Այցելեք մեզ
.

Ի՞նչ է հույսը և ինչի՞ համար եք դուք հույս տածում:

  • Ես շատ բան եմ սովորել հույսի վերաբերյալ վերջին մի քանի տարիների ընթացքում, երբ մեր դստեր մոտ ախտորոշվեց հազվադեպ հանդիպող ժառանգական համախտանիշ: Ես միշտ սրտանց օգնության եմ հասել ուրիշներին, ովքեր վիշտ են ունեցել և առողջական խնդիրներ իրենց երեխաների հետ կապված, սակայն ես երբեք չեմ մտածել, որ ԵՍ նման խնդիրներ կունենամ: Երբ մեր աղջկան տվեցին այդ ախտորոշումը, դատարկության մի ամբողջ նոր զգացում պատեց ինձ: Սակայն, երբ ես հետ եմ նայում, ես զգում եմ ուժն ու միասնությունը, որ տեղ էին գտել մեր ընտանիքում, քանի որ մենք ունեինք մեծ հույսեր ապագայի հետ կապված: Ես զգացել եմ, որ Աստված տարել է ինձ իր ձեռքերի վրա ամենադժվար պահերին և որ փորձությունները մեզ կարող են ավելի ամուր դարձնել: Ցույց տալ ավելին

  • Հույսը հոյակապ բառ է: Ինձ համար «հույսը» լավատեսության հետ է կապված: Դա այն է, երբ մի բան տեսնում ես այնպես, ինչպես կարող էր լինել կամ ինչպես է: Մենք հույս ունենք արևի, երբ անձրևում է: Մենք հույս ունենք գարնան, երբ ձմեռ է (համենայն դեպս, ես այդպիսին եմ, չեմ սիրում ցուրտը): Մենք հույս ունենք առողջանալու, երբ հիվանդ ենք: Մենք հույս ունենք սիրո, երբ զգում ենք ատելություն մեր նկատմամբ: Երբ հույս ունենք, չենք վախենում: Եվ երբ հոգևոր բաների նկատմամբ հույս ունենք, մենք զարգացնում ենք հավատք: Ես լավատես անձնավորություն եմ, ով հույս ունի այնպիսի բաների նկատմամբ, որ միայն կարող էի երազել: Ես հուսով եմ, որ կարող եմ գոլֆի մեջ ավելի լավը դառնալ, հուսով եմ, որ կարող եմ լավ ընտանիք մեծացնել, հուսով եմ, որ կնոջս առողջությունը կբարելավվի, հուսով եմ, որ կկարողանամ ապահովել ընտանիքս ֆինանսապես: Հուսով եմ, որ որդիս կկարողանա աշխատանք գտնել` չնայած որ դա դժվար է նրա համար: Ես հուսով եմ, որ մեր կառավարությունը կկարողանա ավելի հստակ տեսնել, որ մեր քաղաքագետները և լրատվական միջոցները կկարողանան ավելի քիչ եռանդով հարձակումներ գործել և փոխարենը խոսել մտահղացումների մասին լայն մտահորիզոնով: Գուցե այդ ժամանակ կկարողանանք լավ որոշումներ կայացնել, թե ինչպես պայքարենք մեր դիմաց ծառացած մարտահրավերների դեմ: Հուսով եմ սերը կհաղթի ատելությանը, հավատքը կհեռացնի վախը, լավատեսները ստվերի մեջ կթողնեն վատատեսներին, և գետնանուշի կարագի անոթի կափարիչը կընկնի հատակին այնպես, որ գետնանուշի կարագը մաքուր կմնա: Իհարկե, ես նաև հույս ունեմ Քրիստոսի նկատմամբ: Այդ հույսը տանում է դեպի հավատք: Եվ հույսով եմ... որ հավատքը կտանի դեպի գթություն, սեր, խաղաղություն և երջանկություն: Այո, հույսը հիանալի բառ է: Ցույց տալ ավելին

  • Հույսը դա այն է, ինչը մեզ բարձրացնում է հուսահատության ճիրաններից: Հույսը մեզ ուժ է տալիս դիմակայելու կյանքի ողբերգություններին: Հույսը պարգև է, որը դուք կարող եք նվիրել այն կորցնողին, մինչդեռ դուք ունեք ձեր անձնականը: Հույսը բուժումից առաջ կարող է բերել ձեզ ուրախություն: Երբ կիսվում եք հույսով, այն տալիս է ուժ մյուս մարդկանց, համայնքներին, քաղաքներին, ազգերին, աշխարհին: Հույսը ուժեղ է նույնիսկ, երբ այն համեստ է արտահայտված, և անդադար է, երբ այն զորեղ է արտահայտված, և երկուսը միասին կարող են դառնալ լույսի մեկ բռնկում: Ցույց տալ ավելին

  • Քոլեջի ավագ կուրսում, ես հիշում եմ, մի ուշ գիշեր, երբ առանձնահատուկ անհանգստություն էի զգում: Ես ավարտում էի այդ կիսամյակի վերջում, լրջորեն հանդիպում մեկի հետ, սակայն դեռևս համոզված չէի, որ նա էր «այն միակը»: Ես պարապում էի Իրավաբանական ընդունվելու քննություն տալու համար, սակայն այդ ամսվա սկզբին ես ստացել էի աշխատանքի առաջարկ Կորեայում և հաջորդ օրը ես պետք է տայի իմ պատասխանը: Ուստի, հորս հետ երկար հեռախոսային զրույց ունենալուց հետո այն բանի վերաբերյալ, որ իրավաբանական կրթությունը կիսատ թողնելը աշխարհի մյուս ծայրը տեղափոխվելու համար «ծուղակ է», ես դուրս եկա իմ բնակարանից և գնացի քայլելու համալսարանական ավանի շուրջը: Եվ այդ ուշ գիշերը միայնակ շրջում էի արահետներում, կարծես, դրանք լինեին իմ կյանքի խաչմերուկները` լիովին ճնշված զգալով: Ի՞նչ կլինի, եթե ես սխալ ընտրություն անեմ: Արդյո՞ք այդ աղջիկը հենց «այն միակը» չէր: Արդյո՞ք սա էր աշխատանքային գործունեության իմ ուղին: Ես դեռևս պարզ հիշում եմ այն վախի զգացումը, որ ես ունեի: Եվ երբ ես իմ սիրտը բացեցի Երկնային Հոր առջև, խնդրելով առաջնորդություն, ես պատասխան չստացա: Ընդարմացած միտքս չեր պարզվում: Դրա փոխարեն ես զգացի հետևյալը՝ Ռայան, միայն հնազանդ եղիր և վստահիր ինձ, և ես կհոգամ քո համար: Ահա բոլորը, չկան վառվող լույսեր դուռ #1-ի կամ դուռ #2-ի վերևում: Միայն սփոփանք, որ ես կարիք չունեի վախենալու: Հաջորդ օրը, դեռևս անվստահ, սակայն այս անգամ հույս ունենալով վախի փոխարեն, ես ընդունեցի աշխատանքի հրավերը և 3 ամիս անց տեղափոխվեցի Սեոուլ, Կորեա: 4 ամիս անց Սեոուլում ես հանդիպեցի իմ կնոջը. Նրա տնից և իմ տնից 6000 մղոն հեռավորության վրա: Նա Կանադայից մեկ շաբաթ առաջ էր եկել Կորեայում անգլերեն սովորեցնելու համար: 6 տարի ամուսնացած լինելուց հետո ես վերցրեցի Էրինին և այն ժամանակ մեր երկու երեխաներին և մենք այցելեցինք իմ հին քոլեջի ավանը առաջին անգամ: Երբ մենք քայլում էինք դրա շուրջը, ես մեր 2 տարեկան դստերը նստեցրել էի իմ ուսերին և մեր 4 տարեկան տղան վազում էր մեր շուրջը: Հրաշալի եղանակ էր: Եվ ես նայեցի իմ գեղեցիկ, անվեհեր, հրաշալի կնոջը և այդ պահին ամեն ինչ կանգ առավ: Եվ ես վերջապես հասկացա շատ տարիներ առաջ այդ նույն վայրում իմ ասած աղերսական աղոթքի պատասխանը. «Սա այն էր, ինչ ես ունեի պահած քեզ համար,… արժեր պայքարել դրա համար»: Ես ամեն ինչ կտայի, որ կարողանայի ետ գնալ այդ գիշեր այդ տղայի մոտ, որ խորհում էր, վախեցած էր, փնտրում էր պատասխաններ, և տալ նրան լոկ մի ակնարկ այն ամենի վերաբերյալ, ինչ սպասում էր իրեն, ամեն բանի, որ սպասում էր նրան առջևում: Հիսուս Քրիստոսի ավետարանը սովորեցրել է ինձ վստահել իմ Երկնային Հորը և հույս ունենալ: Ցույց տալ ավելին

Արդյունքներ չկան