mormon.org Հայաստան
Մեր մարդիկ
Մեր արժեքները
Մեր հավատալիքները
Այցելեք մեզ
.

Ի՞նչն է օգնել ավելի մեծ ներդաշնակություն զարգացնել ձեր տանը:

  • Ներդաշնակությունը տանը կարևոր է իմ և ամուսնուս համար, քանի որ մենք չենք կիսում միևնույն կրոնական համոզմունքները: Այնուամենայնիվ, մենք կիսում ենք սերը Աստվածաշնչի հանդեպ, որը երկուսիս հավատալիքների հիմքն է: Մենք փոխադարձ հարգանք ունենք միմյանց պաշտամունքի ընտրության համար, սակայն երկուսս էլ ամուր ենք մեր առանձին կրոնական համոզմունքներում: Ցույց տալ ավելին

  • Ես հասկացել եմ, որ միևնույն ժամանակ փորձել բոլորին երջանիկ պահելը, իսկապես, բարդ խնդիր է: Երջանիկ տունը սկսվում է ինձանից և իմ սեփական տրամադրությունից: Ես չեմ կարող ակնկալել, որ երեխաները համերաշխ կլինեն, եթե ինքս միշտ քմահաճ եմ: Այնպես որ, երբ նկատում եմ, որ ինքս ոչ միտումնավոր թթու վերաբերմունք եմ ցուցաբերում, ես փորձում եմ ինքս ինձ հաղթահարել և ժպտում եմ, երգում, կատակում եմ երեխաների հետ կամ խնդրում ինչ-որ մեկին պատմել իրենց լավագույն հումորը: Եվ ստացվում է: Բոլորն էլ սիրում են լավ ծիծաղելի անեկդոտ պատմել, այդպես չէ՞: Երջանիկ տան մեկ այլ կարևոր տարր է մտածելը բոլոր այն բաների մասին, որոնք քեզ երջանիկ են դարձնում: Պարզապես սկսեք ցուցակ կազմել: Ես երջանիկ եմ, որ ընտանիք ունեմ: Կարող է այսպես պարզ սկսվել: Երջանիկ լինելը և ներդաշնակ ընտանիք ունենալը ընտիր վերաբերմունք է: Այն ձեզ հասանելի է և դրա համար արժե ջանք թափել: Ցույց տալ ավելին

  • Հիսուս Քրիստոսի Ավետարանը մեծ ներդաշնակություն է բերել իմ ընտանեկան կյանքում: Երկնային Հայրը մեծ ցանկություն է բերել մեզ բոլորիս վրա՝ սովորելու ավետարանը: Մենք այդքան շատ բաներ չէինք անում միասին և գիտենք, որ բոլորս ցանկանում ենք լինել միմյանց հետ: Մենք փորձում ենք խաղաղություն պահպանել մեր տանը: Մայրս և ես մկրտվել ենք: Ես գիտեմ, որ Երկնային Հայրը կպատրաստի իմ ընտանիքիմյուս անդամներին միանալ մեզ Եկեղեցում որպես վերջին օրերի սրբեր: Ես գիտեմ, որ Ավետարանն օգնում է ընտանիքներին միավորվել և բերում է նաև երջանկություն նրանց կյանք: Դժվարին ժամանակներ կարող են գալ, բայց ավետարանով ավելի հեշտ կլինի դրանք հաղթահարել: Ցույց տալ ավելին

  • Երկու ծնողներից և մեր երեք փոքր երեխաներից բաղկացած մեր ընտանիքը կարող է օգտվել այն ամբողջ օգնությունից, որը մենք կարող ենք ստանալ մեր տանը ներդաշնակություն հաստատելու համար: Մեզ տրված լավագույն հուշումն այն է, որ մենք յուրաքանչյուր երկուշաբթի երեկո նախատեսում ենք ընտանեկան երեկո ունենալ և այն ամբողջությամբ փոխել է մեր կյանքը: Մորմոնները երբեմն կոչում են այս երեկոն «Ընտանեկան երեկո» և մեզ խրախուսել են ունենալ այն ամեն շաբաթ: Ընտանեկան երեկոյի ընթացքում մենք հաճախ մի քանի րոպե տրամադրում ենք շաբաթվա ցանկացած կազմակերպչական գործողություններին, ընտանեկան գործերին, օրակարգում եղած կետերին կամ հատուկ միջոցառումներին: Մենք այնուհետև ունենում ենք որոշակի կարճ դասի կամ միջոցառման բազմազան տարբերակներ: Երբեմն մենք պատմում ենք սուրբ գրություններից մեր սիրած պատմությունը (Դանիելը առյուծների գուբում պատմությունը միշտ հաղթում է, որը լրացվում է ձայնային էֆեկտներով և հուզիչ մեկնաբանություններով) և խոսում ենք այն մասին, թե ինչ կարող ենք սովորել պատմությունից: Այլ առիթներով մենք պատրաստում ենք թխվածքաբլիթներ մեր հարևանների համար, խաղ ենք խաղում, պատրաստում ենք պաղպաղակ կամ խոսում ենք մեթոդների մասին, որոնք մենք կարող ենք օգտագործել խնդիրները լուծելու, վիճաբանություններից խուսափելու կամ մեր խաղալիքներով սիրով կիսվելու համար (դա վերաբերվում է ինչպես փոքրերին, այնպես էլ մեծերին): Մենք հաճախ մի քանի երգ ենք երգում, զվարճալի խաղ ենք խաղում և փորձում ենք համատեղել այդ ամենը: Արդյունքները եղել են նշանակալի: Մինչ մենք ամեն շաբաթ անց ենք կացրել ընտանեկան երեխոներ, մենք տեսել ենք, որ մենք որպես ընտանիք ավելի ենք մոտեցել իրար, մեր իրար հետ շփվելու կարողությունը բարելավվել է, մենք տեսել ենք ավելի քիչ վիճաբանություններ և ավելի շատ սիրո արտահայտումներ, և մենք զգում ենք ավելի միասնական և ներդաշնակ մթնոլորտ մեր տանը: Մեր երեխաները սպասում են ընտանեկան երեկոներին ամեն շաբաթ, և մենք ներգրավում ենք նրանց այս միջոցառումների ծրագրման և իրականացման մեջ: Մեր տունը ավելի երջանիկ վայր է ընտանեկան երեկոյի շնորհիվ: Ցույց տալ ավելին

  • Մենք ունենք չորս երեխաներ, ովքեր բոլորն էլ տարբեր բաների ակնկալիքներ ունեն: Եթենը դեռահաս է դառնում և մտավոր խնդիրներ ունի: Նա մեծ առաջընթաց է ապրում, սակայն տարիքի հետ կապված բնական հորմոնների առաջացման հետ կապված դժվարանում է ագրեսիվ վերաբերմունքի միջադեպերից խուսափելը: Սովորաբար նա խնդիրներ է ստեղծում ավտոբուսում կամ երբ նա հասնում է դպրոց: Դա շատ մեծ լարվածություն է առաջ բերում, և երբեմն նա կարող է իսկապես անզուսպ լինել: Դերիկը Իթենի նույն տարիքին է և ունի նույն այդ որոշ խնդիրները: Նա կարող է մի վայրկյան շատ մեղմ լինել և հաջորդ վայրկյանին նա կսկսի լաց լինել և խփել: Դաունի համախտանիշով երեխաները հակված են բավականին կամակոր լինել: Որոշ օրեր պահանջվում է ունենալ շատ մեծ համբերություն և ֆիզիկական ուժ: Ինչ վերաբերվում է աղջիկներին, նրանցից մեկը հիմնականում իմ փոքրիկ տեսակն է: Նա իմ մոր անեծքն է: Նա երբեմն լինում է չափազանց դյուրագրգիռ, սակայն նաև զվարճալի, ուրախ և էներգիայով լի է: Նրա քույրը լրիվ հակառակն է: Նա նույնպես էներգիայի հարուստ պաշար ունի, սակայն նա բավականին հանգիստ ու կայուն է: Սակայն այժմ, երբ նա հասունացման տարիքում է, նա սկսում է ունենալ որոշ դժկամ պահեր, մինչ նա փորձում է պարզել, թե ով է նա: Այս անկայուն խառնուրդի հետ մեկտեղ կարող է շատ դժվար լինել մեր տանը խաղաղություն և ներդաշնակություն պահպանելը: Անկեղծ ասած, դա իմ ամենօրյա ամենամեծ նպատակն է: Ես չէի կարող դա անել, եթե մենք բոլորս էլ նույն նպատակները և վերից օգնություն չունենայինք: Ամեն առավոտ ես աղոթում եմ համբերության համար, որ կարողանամ հաղթահարել դժվարությունները: Ես երբեք չգիտեմ, թե երբ աղջիկները կկռվեն կամ երբ տղաները դպրոց գնալիս հանկարծական կատաղություն կունենան: Ես չեմ կարող վերահսկել այս ամենը: Որպես անձնավորություն, ով սիրում է հսկողություն, սա ինձ համար եղել է դառը դեղահաբի ընդունում, սակայն դա այն էր, ինչ ես ունեի: Ես կարող եմ, այնուամենայնիվ, լինել մեկը, ով խաղաղ է մնում փոթորիկների ժամանակ: Աղջիկները միշտ ասում են իրենց առավոտյան աղոթքները նախքան դպրոց գնալը և ես կարծում եմ, որ դա օգնել է նրանց հիշել, թե ինչպես պետք է իրենք իրենց պահեն ամեն օր: Որպես ընտանիք մենք կարդում ենք սուրբ գրությունները և ասում ենք աղոթքներ միասին ամեն գիշեր: Սրանում հետևողական լինելը իսկապես օգնել է մեր ընտանիքին: Կարող է ուշ լինել և բոլորը քնելու ցանկություն ունենան, սակայն մենք այնուամենայնիվ անում ենք դա: Որոշ երեկոներ աղջիկները հարցեր են ունենում և մենք արդյունքում շատ խորիմաստ քննարկումներ և լավ սովորելու առիթներ ենք ունենում: Նրանք սովորել են ակնածանք և սեր ունենալ սուրբ գրությունների հանդեպ: Մենք նաև օգնել ենք նրանց անգիր սովորել շատ սուրբ գրություններ վերջին մի քանի տարիների ընթացքում: Դա շատ լավ է, քանի որ երբ նրանք սկսում են կռվել, ես կարող եմ ստիպել նրանց անգիր ասել սիրո կամ համերաշխության վերաբերյալ մի սուրբ գրություն: Այո, ես այդ մայրն եմ: Հիմնականում, յուրաքանչյուրի կյանքն էլ բարդ է: Երեխաներ մեծացնելը հեշտ չէ, անկախ այն բանից, թե ինչպիսի երեխաներ դուք ունեք: Սակայն Եկեղեցին մեզ տվել է ծրագիր, որ օգնի հաղթահարել բաներ: Դա չի նշանակում, որ խնդիրները հեռանում են: Իթենը միշտ չէ, որ իրեն հաճելի ձևով է պահում, սակայն ես կարող եմ աղոթել և ստանալ մեծ խաղաղություն: Մենք փորձում ենք սովորեցնել մեր երեխաներին և օգնել նրանց լինել հաջողակ չափահասներ, և աղոթելն ու սուրբ գրություններ ունենալը իրոք տալիս են մեզ գործիքներ, որոնց կարիքը մենք ունենք: Ընդհանուր առմամբ, մեր տանը մեծ սեր կա և դա գալիս է Աստծո կիսած սիրուց: Մենք Նրան ներս ենք հրավիրում և մենք զգացել ենք նրա օգնությունը բազում առիթներով: Ցույց տալ ավելին

Արդյունքներ չկան