mormon.org Հայաստան
Մեր մարդիկ
Մեր արժեքները
Մեր հավատալիքները
Այցելեք մեզ
.

Ինչպե՞ս կարող ենք ավելի մեծ ներդաշնակություն զարգացնել մեր տներում:

  • Շատ կարևոր է ամեն օր ընտանիքով աղոթելը և ընտանեկան երեկոներ անցկացնելը: Ցույց տալ ավելին

  • Նվագարկել Իմ ընտանիքում մենք մեծացել ենք շատ ջանասիրաբար աշխատելով, սակայն խաղացել ենք նույնիսկ ավելի մեծ ջանասիրությամբ: Մենք ունենում էինք արկածներ այնքան հաճախ, որքան հնարավոր էր, և ես կարծում եմ, որ դա անելը մեզ բոլորիս թույլ տվեց ավելի մտերմանալ իրար հետ: Երբ մենք միասին խաղում էինք, մենք սովորում էինք բազմազան արժեքավոր դասեր ինքներս մեր և իրար մասին: Ես միշտ կփայփայեմ այդ դասերը, և ես ու իմ ամուսինը ծրագրում ենք նույնն անել մեր երեխաների հետ: Ցույց տալ ավելին

  • Ամեն գիշեր ես ոտնաթաթերի վրա մտնում եմ երեխաներիս սենյակ, որպեսզի ծածկեմ նրանց և շշնջամ ականջներին` «բարի գիշեր»: Հատկապես, հիշում եմ մի գիշեր, երբ ես հասկացա, թե իմ մեծ աղջիկը ինչքան է մեծացել: Մտածում էի, թե ինչքան արագ է ժամանակը անցնում և ինչքան շատ եմ դեռ ուզում ուսուցանել նրան: Այդ գիշերը շրջադարձային էր ինձ համար: Իմ վերաբերմունքը դեպի նա և իմ մյուս երկու երեխաները փոխվեցին, երբ ես հասկացա, որ ամեն օրը դա հնարավորություն է սիրելու, ուսուցանելու նրանց և սովորելու նրանցից: Երախտագիտության զգացումը այն մտքից, որ ես նրանց մայրն եմ և կլինեմ հավերժ, ամենադժվար օրը դարձնում է տանելի: Ցույց տալ ավելին

  • Կանոնավոր ընտանեկան աղոթքը և ընտանեկան սուրբ գրությունների ուսումնասիրությունը օգնել են, որ մեր տունը դառնա ավելի ներդաշնակ: Թվում է, որ երբ մենք հավատարմորեն անում ենք այդ երկու բաները, մենք ունենում ենք շատ ավելի մեծ համբերություն և սեր մեր զավակների հանդեպ և նրանց մոտ շատ ավելի լավ է ստացվում բարի և սիրալիր լինել մեկը մյուսի հետ: Ընտանիքով ընթրելը մեզ նույնպես օգնել է զարգացնել ավելի մեծ ներդաշնակություն մեր տանը: Միմյանց հետ խոսելու և իրար լսելու հնարավորությունը ընթրիքի ժամանակ մեզ հաստատ ավելի է մոտեցրել իրար և զարգացրել է բաց հաղորդակցություն մեր տանը: Ի վերջո, պարզելով, թե ինչպես միասին անցկացնել զվարճալի ժամանակ որպես ընտանիք, խաղալ խաղեր տանը կամ վայելել դրսի միջոցառումները, օգնել է լինել շատ արդյունավետ գործիք, դարձնելով մեր տունը ամենաներդաշնակ վայրը: Ցույց տալ ավելին

  • Ինձ համար շատ թանկ է հետևյալ մեջբերումը «Ընտանիք` Հայտարարություն աշխարհին» ուղերձից. «Հաջողակ ամուսնություններն ու ընտանիքները հիմնվում և պահպանվում են հավատքի, աղոթքի, ապաշխարության, ներողամտության, հարգանքի, սիրո, կարեկցանքի, աշխատանքի և առողջ ու ստեղծարար միջոցառումների սկզբունքներով»: Ծնող լինելը ինձ դրդում է լինել ավելի լավ մարդ, իմանալով, որ իմ երեխաները հետևում են ամեն մի քայլս: Ես խրախուսվում եմ բառացիորեն ապրել հավատքիս հավատարիմ: Երեխաները հաճախ աղմկում են մեր տանը՝ լաց լինելով, ճչալով և բղավելով: Սակայն ամեն օր ժամանակ գտնելով ընտանիքով աղոթելու և սուրբ գրություններ կարդալու համար և ամեն շաբաթ ընտանիքով եկեղեցի հաճախելու համար կրկին մեր տունը լցնում ենք խաղաղությամբ: Ցույց տալ ավելին

  • Ներդաշնակությունը սկսվում է մի հոգուց, ապա տարածվում անհատների վրա և, ի վերջո` խմբերի: Առանձնանալը և անձնական ժամանակ տրամադրելը խորհելու և մտորելու համար, թե ինչ պետք է մենք ցանկանանք մեզ համար և մեր ընտանիքների համար, հավասարազոր է տան ներդաշնակությանը: Այսպիսի ներդրումը առաջ է բերում աջակցություն և օգտակար հեռանկար դժվարին պահերին: Տունը կարիք ունի օրենքների, և եթե դրանք տրվում են պարզ ձևով և կառավարվում արդար և հետևողական կարգով, ընտանիքը կունենա ապահով ապաստան անցանկալի արտաքին ազդեցություններից: Իմ հայրն ուներ բացառիկ առաքինություն, ինչը նրան հատկապես լավ էր ծառայում ճգնաժամի պահին, որպես հակադրություն իր սուբյեկտիվ մտքերը կամ նախկին կարծիքները պնդելուն, նա առաջինը հասկանում էր ուրիշներին: Երբ ես փորձում եմ նման ջանքեր գործադրել և դնել ինձ իմ որդու տեղը, ես չեմ կենտրոնանում իմ անձի վրա կամ փնտրում անձնական վիրավորանք, այլ կարողանում եմ շատ ավելի անկողմնակալ նայել իրավիճակներին և ավելի լավ մթնոլորտ ստեղծել ընտանիքում: Անհատական ժամանակը և դրական վստահությունը, որ ծնողը տալիս է իր յուրաքանչյուր երեխայի, նպաստում է ինքնագնահատականի զարգացմանը և հասկացողությանը, որ երեխան կարևոր է: Իմ ընտանիքում կատարվող շարունակական փոփոխություններին հարմարվելու համար ես գտա, որ անհատական և ընտանեկան խորհուրդ անցկացնելը իմ տղաների հետ կարևոր դեր ունի մեր շփման և ընդհանուր բարեկեցության համար: Սա յուրահատուկ գոհացնող անձնական փորձառություն է: Այս խորհուրդների ժամանակ պետք է մշակվի մի կարգ, որի համաձայն մեզանից յուրաքանչյուրը կարող է արտահայտել մեր մտքերը և մտահոգություններն առանց ճնշամիջոցի: Միշտ չէ, որ անմիջապես կարելի է հասնել ներդաշնակության, սակայն եթե գործընթացը կրկնվում է և անկեղծ ուշադրության է արժանանում, ընտանիքում շփում կսկսվի և իր ժամանակին ավելի խաղաղ և սիրալիր մթնոլորտ կստեղծվի: Ցույց տալ ավելին

Արդյունքներ չկան