mormon.org Հայաստան
Մեր մարդիկ
Մեր արժեքները
Մեր հավատալիքները
Այցելեք մեզ
.

Ինչպե՞ս է Մորմոնի Գիրքն օգնել ձեզ հասկանալ կյանքի նպատակը:

  • Դա օգնեց ինձ փորձ կատարել։ Ես ամեն երեկո ուսումնասիրում էի այն և հարցնում Աստծուն, թե արդյոք այն ճիշտ է։ 3 ամիս անց Աստված տվեց ինձ մի հատուկ փորձառություն, որպեսզի հայտնի ինձ դրա ճշմարտացիության մասին։ Սակայն ես շարունակում էի բավական համառ և «գիտական» լինել` Աստծուն ընդունելու համար։ Ապա, գրեթե մեկ ամիս անց Աստված օգնեց ինձ, որ խոնարհեցնեմ իմ անձը, երբ իմ փոքր քույրը հանկարծակի կուրացավ և կասկածներ կային, որ նա ուղեղի ուռուցք ուներ։ Երբ ես և իմ մյուս քույրը, ով արդեն իսկ ճանաչում էր Քրիստոսին, ծոմ պահեցինք և աղոթեցինք 48 ժամ, իմ փոքր քրոջ առողջությունը զարմանալի կերպով լիովին վերականգնվեց։ Նրա բժիշկը այդպես էլ չիմացավ, թե ինչն էր պատճառը։ Ուստի, ես որոշեցի շնորհակալություն հայտնել Աստծուն և խոնարհեցնել իմ անձը՝ գալով դեպի Քրիստոսը։ Ցույց տալ ավելին

  • Իմ սիրած հատվածը Մորմոնի Գրքում ասում է.«Ադամն ընկավ, որպեսզի մարդիկ լինեն. և մարդիկ կան, որպեսզի ունենան ուրախություն»: Իմ կարծիքով դա կյանքի նպատակն է – գտնել ուրախություն: Երբ կինս վարակվեց հազվադեպ հիվանդությամբ, որը կոչվում է Գուիլլիան Բար, և անդամալույծ դարձավ ու հիվանդանոցում էր ծանր նյարդային վնասվածքներով, որը դարձավ քրոնիկական վիճակ (քրոնիկական բորբոքային նյարդաթաղանթային ֆունկցիայի խանգարում), մեր կյանքը հավերժորեն փոխվեց: Ես մոտ տասնութ ամիս չէի աշխատում, որպեսզի կարողանայի հոգ տանել մեր փոքրիկ դուստրերի մասին: Մենք այցելեցինք բազմաթիվ բժիշկների, փնտրեցինք բուժումներ, համբերությամբ տարանք շատ սարսափեցնող պահեր, և հասկացանք, որ կյանքը կարող է լինել շատ կարճ: Այդ ծանր փորձության ընթացքում, մինչ կարդում և ուսումնասիրում էի Մորմոնի Գիրքը, ես սկսեցի գնահատել յուրաքանչյուր օրս, փնտրել ուրախություն մեր ընտանիքի հետ անցկացրած քաղցր պահերին, սիրել մեզ շրջապատող գեղեցիկ բաները, փայփայել երաժշտությունը և հոգևոր բավարարվածությունը: Մորմոնի Գիրքը ինձ օգնել է հասկանալ, որ Աստված մեզ ուղարկել է այս աշխարհ, որովհետև Նա սիրում է մեզ: Նա թույլ է տալիս, որ անցնենք դժվարություններով, որպեսզի օգնի մեզ սովորել, աճել և երջանիկ լինել: Նա թույլ է տալիս մեզ զգալ ցավ, որպեսզի իմանանք և գնահատենք լավ առողջությունը: Մենք ճաշակում ենք վիշտ, որպեսզի իմանանք, թե ինչ է ուրախությունը: Մորմոնի Գիրքը լի է հիանալի խորաթափանց մտքերով, որ հիմնավորում են Քրիստոսի ուսմունքները կյանքի նպատակի, քավության, Աստծո ծրագիրի մասին մեզ համար: Այն հսկայական փոփոխություն է բերել իմ կյանք: Ցույց տալ ավելին

  • Մորմոնի գիրքն ինձ սովորեցրել է, որ մենք ապրում ենք, որ ունենանք ուրախություն, տևական ուրախություն, ոչ թե այնպիսի ուրախություն, որը թոշնում է առավոտյան: Այն ինձ սովորեցրել է նաև, որ պետք է լինի հակադրություն բոլոր բաներում, որովհետև առանց վշտի, մենք չէինք իմանա, թե ինչ է ուրախությունը: Մորմոնի Գիրքն ինձ օգնել է հասկանալ, որ մեզ տրված է ընտրելու և ինքնուրույն գործելու ազատություն, որ գիտելիք ու փորձ ձեռք բերենք և գտնենք մեր ճանապարհը դեպի տուն՝ մեր Երկնային Հոր մոտ: Մորմոնի Գրքի օգնությամբ ես հասկացել եմ, որ ընտրելով Քրիստոսին և Նրա ուսմունքներին հետևելը, ես երջանիկ եմ, և որ կկարողանամ երջանիկ մնալ և հույս ունենալ անգամ զրկանքների ժամանակ, և որ Քրիստոսի Քավությունը տուն տանող միակ ճանապարհն է: Ցույց տալ ավելին

Արդյունքներ չկան