mormon.org Հայաստան
Մեր մարդիկ
Մեր արժեքները
Մեր հավատալիքները
Այցելեք մեզ
.

Կպատմե՞ք ձեր մկրտության մասին:

  • Ես մկրտվել եմ 23 տարեկան հասակում Մորմոնի Գիրքը կարդալուց և հրաշալի մորմոն միսիոներների կողմից ուսուցանվելուց հետո: Դա եղել է առանձնահատուկ ժամանակ իմ կյանքում, նոր սկիզբ` հետևելու Հիսուս Քրիստոսի օրինակին և ուսմունքներին: 35 տարի անց ես դեռևս հիշում եմ մկրտվելու համար ունեցած խանդավառությունը և խաղաղ զգացմունքները, որ ուղեկցեցին այդ փորձառությանը: Ես մեծապես օրհնվել եմ այդ օրվանից սկսած, զարգացնելով բազմաթիվ տաղանդներ և ունենալով անձնական աճ մեր ընկերներին և հարևաններին ծառայելու միջոցով: Այն եղել է և շարունակում է լինել հրաշալի ճամփորդություն: Ցույց տալ ավելին

  • Ես մկրտվել եմ 2001 թվականին: Դա շատ հետաքրքիր էր: Ամեն-ինչ նոր էր ինձ համար, քանի որ ես միշտ կաթոլիկ եմ եղել: Իմ ընտանիքը և կինս ներկա էին մկրտությանը: Ցույց տալ ավելին

  • Ես աղոթել և ծոմ եմ պահել, որպեսզի իմանամ, թե արդյոք Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցին Աստծո ճշմարիտ Եկեղեցին է, և ստացել եմ դրա հաստատումը: Ես գիտեի, որ պետք է մկրտվեի: Երբեք չեմ մոռանա այն օրը, երբ ընկղմվեցի ջրի մեջ լիազորված քահանույություն կրողի հետ և դուրս եկա ջրից մաքրված լինելով իմ նախկին մեղքերից: Ցույց տալ ավելին

  • Ես ութ տարեկան էի, երբ իմ հայրը մկրտեց և հաստատեց ինձ որպես եկեղեցու անդամ Կանադայի, Ալբերտա նահանգի, էդմոնտոն քաղաքում: Դրսում ցուրտ էր և ձյուն էր գալիս, բայց նստած լինելով հորս կողքին և բռնելով նրա ձեռքը, այդքան ջերմ, պաշտպանված և սիրված ինձ երբեք չէի զգացել: Նա մահացավ երեք տարի առաջ, բայց ես դեռ աչքերս փակելով կարող եմ զգալ իմ փոքրիկ ձեռքը նրա ափի մեջ: Ցույց տալ ավելին

  • Դա հրաշալի էր: Ցույց տալ ավելին

  • Եթե ​​դուք նման եք ինձ, ապա մանուկ ժամանակ ձևացնում էիք, որ արքայադուստր եք: Հնարավոր է, դուք էլ էիք զարդարվում, թագ դնում ձեր գլխին, գավազան վերցնում ձեր ձեռքին, ճեմում էիք սենյակով և ձեզ արքայական զգում: Դա ուրախությո՜ւն է: Դուք հիշո՜ւմ եք, թե ինչ էիք զգում: Ես մկրտվել եմ, երբ ութ տարեկան էի: Ես դեռ լավ հիշում եմ այդ փորձառությունը, որովհետև հիշում եմ, թե ինչպես էի զգում: Ես սպիտակ զգեստ էի հագել և նստել էի հայրիկիս մոտ մեր եկեղեցու ժողովարանի նստարանին: Հայրս էլ էր սպիտակ հագած, քանի որ ինքը ինձ ջրի մեջ ընկղմեց՝ փաստացի մկրտություն կատարելով ինձ համար: Ես զգացում ունեի, որ իմ մեղքերը լվացվելու են, և ես համոզված էի զգում (իմ փոքրիկ 8-ամյա խելքով), որ Աստված անձամբ երկնքից նայում է ինձ վրա այդ օրը: Ես համոզված էի, որ կարող էր ինձ տեսնել, և որ նա հպարտանում էր ինձանով: Մտածելով այդ մասին, ես լավ զգացումներ ունեի: Դուք, հնարավոր է, մտածեք, թե ինչ մեղքի համար է անհանգստանում 8-ամյա աղջիկը: Բայց ինձ ողջ կյանքում սովորեցրել էին, որ ես պատասխանատու եմ իմ սեփական մտքերի ու գործողությունների համար: Ինձ սովորեցրել էին, որ վիրավորական գործերը և չմտածված սխալները երեխայական քայլեր էին և տանում էին սխալ ճանապարհով: Կարծում եմ, որ մկրտվելով, առաջին քայլն ենք կատարում, որպեսզի այս կյանքն ավեարտվելուց հետո վերադառնանք ապրելու Աստծո հետ: Ինձ արդեն սովորեցրել էին լավագույնն ակնկալել ինքս ինձնից, և միշտ փորձել ներքուստ որքան հնարավոր է բարձր մնալ և իմ լավագույնը դրսևորել: Յուրաքանչյուր ոք սխալ է գործում: Դեպի երջանկություն և դեպի քո բարելավված տարբերակը տանող ճանապարհը այդ սխալներն անմիջապես ճանաչելն է և անելն այն, ինչ կարող ենք, որ վիրավորանքը վերացնենք, խոստովանենք սխալը՝ կա՛մ անձամբ, կա՛մ աղոթքով, և շարունակենք ջանքերը: Իմ մկրտության ժամանակ ինձ ոչ թե պալատական, գոռոզ արքայադուստր էի զգում, այլ վեհ և հաճելի զգացումներ ունեի: Ես գիտեի, ճիշտ ուղու վրա եմ, և դա լավ զգացում էր: Ցույց տալ ավելին

  • Ես 10 տարեկան էի, երբ մկրտվեցի: Ես գնացել էի Վայոմինգ` ընտանիքիս այցելելու, որտեղ մայրս և մորաքույրերս փաթաթեցին ինձ սպիտակ սավանով: Նրանք մեջտեղում մի անցք կտրեցին, որպեսզի գլխովս անցկացնեմ, և այնուհետև մի պարան կապեցին մեջքիս` դարձնելով այն մկրտության զգեստ: Երբ ես մտա Քրոու Քրիկի ձնաջրերի մեջ, ես մտածում էի, որ մահու չափ կսառչեմ: Օգոստոսի վերջերին էր, բայց ջրերը հունվար ամսվա սառնությունն ունեին: Լիովին ընկղմվելուց հետո երբ ես դուրս եկա, մինչև ծնկներս ծածկված էի սառցե ցեխով: Հորեղբայրս արագ բարձրացրեց ինձ դեպի գետի ափը, որտեղ ինձ փաթաթեցին տաք ծածկոցով և նստեցրին կոճղի վրա: Այդ կոճղի վրա էր, որ ես պատկերացում կազմեցի Սուրբ Հոգու մասին: Ինձ ուսուցանել էին, որ Սուրբ Հոգին Աստվածագլխի անդամ է, անդամ, ով հայտնի է որպես Մխիթարիչ: Մինչ տաք ծածկոցով փաթաթված նստած էի, ես զգացի, թե ինչի է նման մեր Մխիթարիչի սիրո մեջ փաթաթված լինելը: Ինձ համար Նա երկնային ընկեր էր, որ ինձ հետ կլիներ այնքան, որքան ես արժանի կապրեի այդ պարգևին: Փաթաթված այդ ծածկոցով` ես սկսեցի զգալ այն ջերմությունը, որը կգար Սուրբ Հոգով շրջապատված լինելուց: Դա նման կլիներ այդ ծածկոցով փաթաթված լինելուն, իմ ողջ կյանքի ընթացքում ջերմություն, ապահովություն և խաղաղություն զգալուն: Հիմա գիտեմ, որ շատ անգամ իմ կյանքում ընկճված պահերին մխիթարվել եմ այդ նույն Մխիթարիչի կողմից: Ես ամեն օր փորձում եմ ապրել իմ կյանքն արժանի Նրա ներկայությանը: Ճիշտն ընտրելու մղումները, վտանգից խուսափելը, սիրտ մեղմացնելը կամ տխուր մարդուն հանգստացնելը. բոլորը եղել են այդ օրվա օրհնությունները Քրոու Քրիկի սառը ջրերում: Ցույց տալ ավելին

  • Դա իրոք պարզ էր: Իմ քույրն այնտեղ էր և ես խաղաղ էի զգում: Ես չգիտեի բոլոր բաների պատասխանը, բայց ես գիտեի կարևոր բաների պատասխանը, և ես հավատք ունեի Աստծո հանդեպ: Ես հավատում էի, որ ամեն ինչ իր ժամանակին կբացահայտվեր: Ցույց տալ ավելին

Արդյունքներ չկան