mormon.org Հայաստան
Մեր մարդիկ
Մեր արժեքները
Մեր հավատալիքները
Այցելեք մեզ
.

Կարո՞ղ եք հիշել մի հատուկ խնդիր ձեր ընտանիքում, որ հաղթահարել եք Ավետարանի Սկզբունքների օգնությամբ:

  • Երբ ես 17 տարեկան էի, ինձ իմունային համակարգի խախտում ախտորոշեցին, որը մեծապես ազդեց իմ ապրած կյանքի վրա: Վերջին 15 տարիների ընթացքում ես շատ եմ խորհել այն մասին, թե ինչպիսին կլիներ իմ կյանքը, եթե ես չունենայի այդ մարտահրավերը: Երբեմն, ես հուսահատություն էի զգում, մտածելով կորցրած հնարավորությունների և կյանքի չիրականացած նպատակների մասին: Մյուս կողմից ես շատ մտածում էի Աստծո մասին և Երկրի վրա իմ կյանքի իրական նպատակի մասին: Հավատացած եմ, որ երկրային կյանքի հիմնական նպատակը ֆիզիկական մարմին ձեռք բերելն ու հոգևորապես աճելն է: Չնայած իմ խանգարումը թույլ չի տվել ինձ անել և դառնալ իմ ուզած բաներից շատերը, այնուամենայնիվ, այն ինձ օգնել է հոգևորապես: Ես գիտեմ, որ Աստված մեզ խնդիրներ է տալիս, որպեսզի կարողանանք ավելի լավ մարդ դառնալ, քան կլինեինք հակառակ դեպքում: Ես երախտապարտ եմ աճելու այս հնարավորության համար՝ մի ձևով, որ այլ կերպ չէի կարող առանց Աստծո հանդեպ իմ հավատքի: Ցույց տալ ավելին

  • Մայր լինելով մի փոքր տղայի, ով ծնվել է վնասված ուղեղով, ես շատ մարտահրավերներ եմ ունեցել: Մեր որդին չի զարգանում նույն կերպ, ինչպես մյուս երեխաները կամ նույն նշանաձողին չի հասնում: Նա չի կարող գնալ զվարճանալու ընկերների հետ, երբեմն դժվարանում է խոսել և հեշտորեն ընկճվում է: Ինչ մենք սկսել ենք ակտիվ մասնակցել մեր տեղական ՎՕՍ Եկեղեցու կյանքում, տղայիս կյանքը շատ ավելի իմաստալից է դարձել: Առաջին անգամ իր կյանքում, նա ունի ընկերներ իր դպրոցից դուրս, ովքեր սիրում և հոգում են նրա մասին: Եկեղեցու երիտասարդներն այնքան բարի, օգտակար և հոգատար են նրա հանդեպ, որ տղաս կարողանում է մասնակցել Եկեղեցու միջոցառումներին և զվարճանալ իր նոր ընկերների հետ: Իմ որդին պատասխանատու չէ իր ընտրությունների համար, և ես հասկացել եմ, որ, քանի որ նա պատասխանատու չէ, զոհաբերությունը, որ Հիսուս Քրիստոսը կատարել է նրա համար, նշանակում է, որ նա կարիք չունի մկրտվելու: Նա մեր Երկնային Հոր շատ հատուկ զավակն է, և ես պատիվ եմ զգում, որ նա վստահել է ինձ հոգալ այս անհավատալի փոքրիկ հոգու մասին: Ես շատ երախտապարտ եմ այդ գիտելիքի համար: Իմ որդին սիրում է եկեղեցին. նա սիրում է մարդկանց. նա սիրում է երգել այլ երեխաների հետ: Եվ մենք շատ օրհնված ենք՝ որպես ընտանիք, քանի որ ապրում ենք Հիսուս Քրիստոսի ավետարանով: Իմ որդին չէր կարողանում կարդալ, մինչև որ մենք սկսեցինք ուսումնասիրել սուրբ գրությունները միասին որպես ընտանիք ամեն օր: Կրկնելով բառերը և հետևելով կարդացածին, աներևակայելիորեն նա սկսել է կարդալ ինքնուրույն: Դա մեծ քայլ է նրա համար և բերկրանք է ինձ համար՝ որպես իր մայր, և ընդամենը մեկ օրինակ է այն շատ օրհնությունների, որոնք զգացել ենք ավետարանով ապրելիս: Նախկինում դժվար էր ապագան ծրագրել: Մենք չգիտեինք, թե ինչպես մեր որդին կգոյատևի աշխարհում, և մտածում էինք ինչպես օգնել նրան գտնել իր տեղը: Հիմա մենք ունենք աջակցության անհավատալի շրջապատ՝ առաջին անգամ իր կյանքում իմ որդին ունի ընկերներ և նա անընդհատ սովորում է և զարգանում: Ցույց տալ ավելին

  • Ես ամուսնացած եմ եղել տասնվեց տարի մի հրաշալի մարդու հետ, ում խորապես սիրում եմ: Մենք ունենք հինգ խենթ երեխաներ, որոնց հետ սիրում ենք խաղալ: Մեր մեծ երեխան աղջիկ է, ում հաջորդում են չորս վայրագ տղաներ: Մենք շատ զվարճալի ժամանակ ենք անցկացնում միասին և հաճույք ենք ստանում միմյանց ներկայությունից: 2008 թվականի հունվարի 1-ին մենք արձակուրդ էինք գնացել, երբ մեր չորս տարեկան տղան` Ռասելը, մահացավ սահնակի դժբախտ պատահարից: Մենք քարացել էինք: Դա մեր հավատքից և ապրումներից վեր էր: Մի պահ մենք ծրագրում էինք մեր ճամփորդությունը դեպի տուն, մի րոպե անց փորձում էինք հասկանալ ինչպես ծրագրել թաղումը: Երբ իմ ամուսինը`Քըրքը, և ես շտապ օգնության սենյակում հրաժեշտ էինք տալիս մեր որդուն, զգում էինք մեր Երկնային Հոր մխիթարող ներկայությունը: Չնայած մենք հյուծվել էինք վշտից, մենք երկուսս էլ ունեինք այն ուժեղ հաստատումը, որ դա մեր Երկնային Հոր ծրագրի մի մասն է մեր ընտանիքի համար: Շատ դժվար է նկարագրել, թե որքան շատ ցավ մենք ապրեցինք, մինչդեռ զգում էինք մեր Երկնային Հոր սիրո հավաստիացումը մեզ համար: Մենք կարող էինք զգալ Նրա հոգատարությունը և հոգացողությունը մեր թույլ զգայարաններով: Այն տպավորությունն էր, կարծես, Նա գրկել էր մեզ և սգում էր մեզ հետ: Դա սուրբ պահ էր մեզ համար, մինչ մենք թողնում էինք մեր փոքրիկ տղային և բառացիորեն դնում նրան Տիրոջ Ձեռքում: Ես ունեցել եմ շատ ելևէջներ այդ օրից սկսած: Անկեղծ ասած, ավելի շատ վայրէջքներ եմ ունեցել, քան վերելքներ: Ինձ համար չափազանց դժվար է եղել համակերպվել այդ կորստի հետ: Ես պայքարել եմ վհատության դեմ, որ երբևէ չէի զգացել նախկինում: Շատ օրեր են եղել, երբ պայքարում էի վեր կենալ անկողնուց, և շատ օրեր, երբ հրաժարվում էի և մնում այնտեղ: Ես գնահատում եմ բժիշկներին, ովքեր ջանասիրաբար աշխատում էին փրկելու որդուս կյանքը, իմ որդու մահվան ականատեսը լինելու պատճառովհետտրավմատիկ ճնշվածության խանգարում ունեի: Ես ունենում էի խուճապի նոպաներ , մեծ անհանգստություն, քնի խանգարում և կյանքին դիմակայելու դժվարություն: Դժվար էր լինել լավ մայր երեխաներիս համար, բայց ես անում էի լավագույնը, որ կարող էի: Այդ առաջին սարսափելի տարվա ընթացքում ես շատ ժամանակ էի անցկացնում իմ Երկնային Հոր հետ անկեղծ զրույցներում: Ես Նրան ասացի, թե այդ ժամանակ որքան զայրացած էի Նրա վրա, և զարմացա` դեռ ուժգնորեն զգալով Նրա սերը իմ նկատմամբ: Ես ասացի Նրան, թե որքան տխուր էի, որքան մենակ առանց Ռասելի: Ես ասացի Երկնային Հորը` որքան մեծ ցավ է այն պատճառում, որքան դժվար էր ինձ համար կրկին ժպտալ: Հետո դադարեցի և լսեցի: Ես զարմացել էի հոգատարության և մտահոգության համար, որ զգում էի Նրա կողմից: Ես ստացա ավելի խորը հասկացողություն այն ցավի, որ իմ Փրկիչը կրել է Գեթսեմանի Այգում: Ես հասկացա, գեթ մի քիչ, թե որքան է իմ Երկնային Հայրը սգացել, երբ Նա տեսել է Իր Որդուն խաչի վրա մահանալիս: Հետո ինձ համակեց այն սերը, որ իմ Երկնային Հայրը և Փրկիչը` Հիսուս Քրիստոսը, ունեն մեզ բոլորիս համար, որ անցել են այս սուր ցավի և տառապանքի միջով, որ մեզ համար վերադառնալու և նրանց հետ ապրելու դուռ բացեն: Թվում է, սուրբ գրությունները ինձ կենդանացրին: Նոր տեղեկություն հայտնի պատմություններից ցատկում են դեպի իմ սիրտը: Խորաթափանցություններ, որ երբևիցէ չէի մտածել, գալիս են իմ միտք և ուսուցանում հիանալի բաներ: Եսայիայի 61.1-ում Տերը խոստանում է, որ Նա գալիս է «կոտրած սիրտ ունեցողներին բժշկելու», և Եսայիայի 61.3-ում Նա մեզ խոստանում է «փառք տրվի մոխրի տեղ», և «ուրախություն` սուգի տեղ»: Հիսուս Քրիստոսի ավետարանի շնորհիվ և իմ Երկնային Հոր հետ կապի շնորհիվ ես բժշկվեցի, ինձ տրվեց այդ փառքը և սկսում եմ զգալ այդ ուրախությունը: Ցույց տալ ավելին

Արդյունքներ չկան