mormon.org Հայաստան
Մեր մարդիկ
Մեր արժեքները
Մեր հավատալիքները
Այցելեք մեզ
.

Ինչո՞ւ եմ ես Մորմոն:

  • Ես ծնվել եմ մի ընտանիքում, որտեղ բարոյական արժեքները միշտ բարձր են գնահատվել: Մայրս մեծացել է մորմոնական ընտանիքում: Հայրս դարձի է եկել հուդայականությունից, երբ ես վեց տարեկան էի: Նույնիսկ դրանից առաջ էլ մայրս ինձ տանում էր Եկեղեցու ժողովներին, ուստի, ես հիմնականում մեծացել եմ այս հավատքում: Ութ տարեկանում ես մկրտվել եմ, ինչպես ընդունված է Եկեղեցում: Ես շարունակել եմ զարգացնել Եկեղեցու ուսուցանած արժեքները և սկզբունքները որպես իմ չափանիշներ, երբ կայացրել եմ կարևոր որոշումներ: Ես ապրել եմ իմ կյանքը համաձայն այս արժեքների: Մինչև այժմ այն ինձ տվել է շատ արժեքավոր փորձառություններ, որոշ դժվարություններ, սակայն նաև շատ հրաշալի բաներ: Մանկության տարիներին և որպես չափահաս իմ խնդիրը կայանում է և կայացել է նրանում, որ հաստատեմ իմ հավատքը այն պայմաններում, որոնք որոշում են իմ կյանքը: Իմ հավատքի ամենակարևոր առանձնահատկություններից մեկն այն է, որ Աստծո հետ ակտիվ և անձնական հարաբերությունը միշտ պետք է լինի մարդու հոգևոր լինելու կարևորագույն մասը: Ես ամեն օր ձգտում եմ ապրել համաձայն իմ ներքին համոզմունքների: Այս համոզմուննքներն ամեն օր հիմնավորվում են իմ արարքներով: Ես մորմոն եմ, քանի որ ես մշտապես տեսնում եմ, թե ինչպես է իմ հավատքն օգնում ինձ իմ կյանքում և քանի որ ես տեսնում եմ, որ Աստված իմ կյանքի մի մասն է: Ցույց տալ ավելին

  • Որքան շատ եմ հասկանում Հիսուս Քրիստոսի ուսմունքներն իմ կյանքում, այնքան կյանքն ավելի իրական է դառնում: Ես տեսել եմ շատ տարբեր մարդկանց, և կա մեզ իրար կապող մի բան: Դա միմյանց հանդեպ սերն է: Երբ ես խորանում եմ, թե ինչն է ինձ համար իրականում կարևոր, միշտ հանգում եմ իմ ընտանիքին և Փրկչի սիրուն: Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու ուսմունքները ինձ մոտեցրել են իմ Երկնային Հորը և այն գաղափարին, թե որքան կարևոր է Փրկիչն իմ կյանքում: Իմ հավատքն ինձ ուղղորդում է իմ կյանքում և օգնում ինձ դառնալ ավելի լավը այն ամենի մեջ, ինչ ես անում եմ: Ցույց տալ ավելին

  • Ավարտական դասարանից մի լավ ընկեր կիսվեց Մորմոնի Գրքով ինձ հետ և ասաց, որ այն Աստծո խոսքն էր՝ Եվս մեկ վկայություն Հիսուս Քրիստոսի մասին: Ես որոշեցի դրան լրջորեն վերաբերվել: Շատ ամիսներ անխելամիտ ձախ հայացքներով մոտեցումից հետո այդ մեծ հարցին` մի թերություն որում ես մեղավոր եմ գրեթե ամեն օր, ես վերջապես հետևեցի «Աստծուց հարցնելու» հորդորին... իմանալու թե արդյոք այս բաները ճիշտ չեն... մաքուր սրտով, անկեղծ միտումով»: Ի զարմանս ինձ ես ստացա հստակ պատասխան: Աստված իսկապես պատասխանում է աղոթքներին: Ցույց տալ ավելին

  • Ես Մորմոն եմ, որովհետև այն ինձ երջանկություն է բերում: Երբ ես հնազանդվում եմ Մորմոնական ուսմունքներին` ծառայել Աստծուն, ծառայել ուրիշներին, ապրել լավ կյանքով, իմ կյանքն ավելի շատ է իմաստ, նպատակ և հեռանկար ստանում: Ես ավելի շատ լավատեսության և վստահության զգացումով եմ ապրում, որ Աստված իմ կողքին է. Ես գիտեմ, որ Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցին Նրա եկեղեցին է: Ես գիտեմ, որ Մորմոնի Գիրքը Աստվածաշնչի նման Նրա խոսքն է, ես սիրում եմ սնվել Նրա խոսքով, կարդալ, խորհել և զգալ օգնությունն ու ուժը, որ Նա տալիս է ինձ այս տառապալից աշխարհում: Վերջապես ես գիտեմ և զգացել եմ ներշնչում, այդ երկայնամիտ հոգևոր ուժը, բարությունը և սերը բոլոր այն ղեկավարների, որոնց Տերը կանչել է այս եկեղեցի, եպիսկոպոսներից մինչև մարգարե: Ցույց տալ ավելին

  • Իմ տատիկն ու պապիկը երկու կողմերից էլ Եկեղեցուն են միացել շատ տարիներ առաջ և իմ ծնողներին ուսուցանել են Քրիստոսի հանդեպ հավատքի և ավետարանի այլ սկզբունքների մասին: Ես հավերժ պարտական կլինեմ ​​նրանց բարության և ինձ ժամանակ ու հնարավորություն տալու մասին՝ ինձ համար պարզելու, որ Աստված կա, և որ նա հոգում է մեր բոլորի մասին: Եկեղեցին ինձ հնարավորություն է տվել ավելին անել, և ավելի լավ հայր ու ամուսին դառնալ: Ցույց տալ ավելին

  • Ես երջանիկ եմ, որ մկրտվել եմ ՀԻՍՈՒՍ ՔՐԻՍՏՈՍԻ ՎԵՐՋԻՆ ՕՐԵՐԻ ՍՐԲԵՐԻ ԵԿԵՂԵՑՈՒՄ: Հավատում եմ Երկնային Հորը և Նրա Որդուն՝ Հիսուս Քրիստոսին, և Սուրբ Հոգուն: Հավատում եմ փրկությանը և ընտանիքի հավերժական լինելուն, եթե միշտ ապրեմ Տիրոջ օրենքներով ու պատվիրաններով: Եկեղեցու հետ ծանոթանալուց հետո ես ավելի շատ եմ սովորել Հիսուս Քրիստոսի մասին, նրա դերի մասին որպես ողջ մարդկության Փրկիչ: Ցույց տալ ավելին

  • Իմ սիրած սուրբ գրություններից մեկն ասում է. «խորհեք նրանց օրհնված և երջանիկ վիճակի վրա, ովքեր պահում են պատվիրանները»: Որպես մեկը, ով ամբողջ օրը վերլուծում է ընկերություններ, փորձելով հասկանալ, թե ինչը ինչ հետևանք է բերում, ես անձամբ շատ եմ մտածել, թե ինչն է երջանկություն բերում: Ես ապրել եմ ավելի քան 10000 օր և հետևել եմ շատ ընտանիքների և ընկերների կյանքին: Հավաքաբար, դա տվյալների մեծ պաշար է: Պատճառահետևանքային մի կապ անսխալելի պարզ է այդ տվյալներից բոլորի մեջ. Աստծո պատվիրաններով ապրելը տանում է դեպի երջանկություն: Մորմոնական լինելն ինձ օգնում է ավելի լավ ապրել պատվիրաններով, և հետևաբար, ինձ բերում է երջանկություն: Ցույց տալ ավելին

  • Ես երախտապարտ եմ այն փաստի համար, թե ինչպես եմ նախապատրաստվել իմ կյանքում Հիսուս Քրիստոսի ավետարանն ընդունելու համար, քանի որ նախկինում ես երբեք չէի լսել այն ամենի մասին ամբողջությամբ, այլ միայն երբ ես քոլեջում էի սովորում, որտեղ նա պետք է ընդուներ կարևոր որոշումներ (ընտանիք ունենալ և ում ես կընտրեի լինելու իմ ամուսինը): Ավետարանի միջոցով ես գիտեմ այս ճշմարտությունները: Ես կասկած չունեմ, որ իմ Երկնային Հոր սերը միշտ հոգ էր տանում ինձ համար, պաշտպանելու և օգնելու ինձ, այսօր ես կարող եմ հաստատել սա, մինչ նրանք շարունակաբար զգում են իմ Փրկչի սերը, ես տեսնում եմ նրա փառքը տիեզերքի արարման մեջ և իմ ընտանիքում, կարևոր գիտելիք է, որով իմ երեխաների հետ կիսվելու արտոնությունն ունեմ Ցույց տալ ավելին

  • Ես մորմոն եմ, քանի որ կարծում եմ, որ այս Եկեղեցին՝ Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցին, Քրիստոսի Եկեղեցին է երկրի վրա։ Լինել մորմոն նշանակում է երջանիկ լինել։ Ցույց տալ ավելին

  • ես Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցի անդամ եմ,որովհևտև ես գիտեմ որ այս ճշմարիտա:Պարզ ասած, այն մեծ ուրախություն է պարգևում իմ կյանքին: Ես արթնանում եմ ամեն օր խաղաղությամբ և հույսով: Կյանքը կարող է դժվար լինել, սակայն Եկեղեցու անդամ լինել լինելը թվում է, թե կարող է այն մի փոքր հեշտացնել, որ ավելի լավ ընտրություններ կատարենք, որ արագ ոտքի կանգնեք: երբ դուք ընկնում եք, աղոթել օգնության համար, եվ հուսացեք, որ Աստված լսում է ձեզ աղներոտք: Ցույց տալ ավելին

Արդյունքներ չկան