mormon.org Հայաստան
Մեր մարդիկ
Մեր արժեքները
Մեր հավատալիքները
Այցելեք մեզ
.

Ի՞նչ օրհնություններ են եկել առ Հիսուս Քրիստոս հավատքի շնորհիվ:

  • Ես հավատում եմ Հիսուս Քրիստոսին, որ Նա, Իր կյանքի և Քավության միջոցով, ինձ ավելի հարուստ կյանք է առաջարկել այս աշխարհում և հավերժական կյանք՝ հանդերձյալ աշխարհում, որտեղ իմ կարիքը կա և որտեղ ես օգտակար կլինեմ, և իմ երջանկությունը կմեծանա ու կբազմապատկվի: Այս ճշմարտությունների մասին հավատքը, ինձ համար և ձեզ համար տարած Նրա տառապանքի՝ Նրա կատարած Քավության մասին իմ հասկացողությունը, թեև լիովին դեռ չեմ ըմբռնում, – այս բաները մեծ շարժող ուժ են՝ բարիք գործելու, ավելի լավը դառնալու, մերձավորի սիրո և ծառայության Նրա գործին լավագույնս մասնակցելու և Նրա առաջարկած փրկագնման գործի տարածմանը նեցուկ լինելու համար: Այդ հավատքն ինձ դրդում է ավելի լավ ամուսին և հայր՝ լավ ընկեր լինել: Ես կատարելագործվելու երկար ճանապարհ ունեմ բոլոր առումներով, սակայն վստահություն ունեմ, որ կկարողանամ՝ Նրա շնորհի ու զորության, բարության Նրա գնահատման և իմ հանդեպ Նրա վստահության շնորհիվ: Ցույց տալ ավելին

  • Ես հավատում եմ Զատիկի բուն էությանը: Այլ կերպ ասած, ես հավատում եմ, որ Հիսուս Քրիստոսը մահացել է, և հետո, երեք օր անց կրկին քայլել երկրի վրա որպես հարություն առած էակ: Ես հավատում եմ, որ Նա տառապել և արյուն է թափել իմ մեղքերի համար և նրա շնորհիվ ես հնարավորություն ունեմ ապաշխարելու (իմ լավագույնը փորձելու, որ շտկեմ իմ սխալները): Այդ ջանքերի միջոցով և Նրա շնորհով ես կարող եմ հավերժական կյանքի հնարավորություն ունենալ, ոչ միայն որպես անհատ, այլ նաև որպես ընտանիք: Ես գիտեմ նաև, որ թե՛ ես, թե՛ իմ հարազատները նրա ձեռքում ենք: Գիտեմ, որ Նա սիրում է ինձ, և նույնիսկ, եթե ինչ-որ բան այնպես չլինի, ինչպես ես ուզում եմ, խնդիր չէ: Աստծո շնորհով, ի վերջո, ամեն բան կկարգավորվի, քանի դեռ ես հավատում եմ և անում եմ իմ լավագույնը: Այդ իսկ պատճառով Զատիկը տարվա իմ ամենասիրելի օրն է: Այդ գիտելիքն ինձ մեծապես ուրախացնում է, նույնիսկ այն հանգամանքներում, որոնք իմ ակնկալիքներից տարբեր են: Ցույց տալ ավելին

  • Խաղաղություն և պարզություն։ Ես ականատես եմ եղել, թե ինչպես է մարդկանց կյանքում տեղի ունենում Աստծո հրաշագործ բժշկությունը: Ցույց տալ ավելին

  • Իմ հավատքը աջակցել է ինձ անձնական փորձությունների ժամանակ, ներառյալ այն պահը, երբ ես ավտովթարի արդյունքում կորցրեցի իմ եղբորը: Քանի որ ես հավատում եմ հավերժական ընտանիքներին, ես չեմ հուսահատվում: Ես օրհնված եմ խաղաղությամբ, որ չնայած ես միգուցե չեմ հասկանում բոլոր բաների իմաստը, սակայն ես սիրված եմ և կարող եմ նրան կրկին տեսնել: Ցույց տալ ավելին

  • Իմ հավատքի միջոցով ես ստացել եմ իմ կյանքի ամենամեծ օրհնությունը՝ իսկապես իմանալը, որ Աստված ապրում է և սիրում է ինձ: Ես բացահայտեցի դա, երբ հայտնաբերեցի, որ հիվանդ եմ քաղցկեղի հազվադեպ տեսակով: Քանի որ ես երջանիկ անձնավորություն էի, որն երբեք ոչ մի առողջական խնդիր չէր ունեցել, ինձ համար շատ դժվար էր. երբեք չէի մտածի, որ կարող էի քաղցկեղ ունենալ: Դա ցնցող ախտորոշում է: Ես հավատացած եմ, որ դա պարգև էր իմ կյանքի այդ շրջանում, երբ ես սպասում էի զննման արդյունքներին: Թույլ դառնալու փոխարեն, ես դարձա շատ ուժեղ, իսկ ընտանիքս և մարդիկ դարձան շատ միավորված: Մեր հավատքի օգնությամբ մենք ուժ էինք փնտրում, որը, մարդ կարող է մտածել, թե չունի: Այդ ժամանակահատվածում ես կարողացա զգալ Քրիստոսի մեծ սերը և դա դարձավ իմ աճի մի մասը: Կարծում եմ, կան բաներ, որ պահված են մեզ համար, որ հասանելի չեն մեզ, սակայն ապագայում կբացեն իրենց ողջ իմաստը, երբ մենք կարողանանք կատարելապես հասկանալ և մեծապես երախտապարտ լինել Աստծուն այդ փորձառության համար: Ցույց տալ ավելին

Արդյունքներ չկան