mormon.org Հայաստան
Մեր մարդիկ
Մեր արժեքները
Մեր հավատալիքները
Այցելեք մեզ
.

Խնդրում ենք բացատրել, թե ի՞նչ դեր է խաղում աղոթքը ձեր կյանքում:

  • Աղոթքն այն ուղին է, որով ես հաղորդակցվում եմ իմ Երկնային Հոր հետ: Նա լսում և առաջնորդում է ինձ, երբ ես կարիք ունեմ Նրա հետ խոսելու։ Աղոթքի միջոցով ես Նրան շնորհակալություն եմ հայտնում այն ամենի համար, որ Նա տվել է ինձ։ Ցույց տալ ավելին

  • Երբ աղոթում եմ, ես մոտ եմ զգում իմ Երկնային Հորը, և ես զգում եմ Նրա առաջնորդող ձեռքը իմ կյանքում: Եթե ​​կա մի բան, որ սովորել եմ, սա է՝ Աստված գիտի մեզ, Նա սիրում է մեզ, և Նա ակնկալում է օգնել մեզ: Երբ աղոթում եմ, ես հաճախ եմ ինձ պատկերացնում իմ խնդիրները Աստծո առաջ բերելիս: Իմ մտքում ես խոնարհությամբ բառացիորեն ամեն ինչ դնում եմ նրա ոտքերի մոտ և խնդրում եմ Նրան օգնել ինձ: Նա երբեք ինձ հուսախափ չի արել: Երբեմն, իմ աղոթքներն անմիջապես չեն պատասխանվում: Սակայն, ի վերջո, երբ հավատք եմ գործադրում, ես զգում եմ նուրբ հուշումներ, Հոգու շշունջները և ստանում եմ պատասխանը, որը փնտրում էի: Աղոթքը փրկապարան է ինձ համար: Այն իմ հավատքի դրսևորման կարևորագույն երևույթներից է: Եթե ​​խնդրենք, նա կպատասխանի: Ես չեմ կասկածում: Դա արտակարգ օրհնություն է և Աստված այն խոստացել է բոլորին՝ մեզանից յուրաքանչյուրին: Ցույց տալ ավելին

  • Աղոթքը մեծ դեր է կատարում իմ կյանքում: Ընտանիքս և ես ամեն օր միասին աղոթում ենք: Այդպես անելը տալիս է մեզ լավ հնարավորություն միասին գալ Տիրոջ առջև: Երբ մենք ուղղում ենք մեր մտքերն ու մեր սրտերի մտահոգությունները աղոթքում, մենք ավելի ենք մոտենում և նորոգում մեր հավատքը, որ չնայած մեր հանգամանքներին մեզանից յուրաքանչյուրն ունի վիթխարի առավելություն, որ Հայր կա երկնքում, որը սիրում է մեզ և հոգ տանում մեզ համար: Աղոթքն օգնում է ինձ հիշել, թե կյաքում ինչն է իսկապես կարևոր և տալիս է մեզ հոգևորը բարձրացնող փորձառություններ: Այն նաև հնարավորություն է տալիս մեզ երկնքի օրհնությունների պատուհանը բացել նրանց համար, ում մասին մենք հոգ ենք տանում: Օրվա ընթացքում ես փորձում եմ աղոթքը պահել իմ սրտում: Դա օգնում է ինձ ավելի լավ մարդ լինել և դնում է ինձ ավելի լավ դիրքում օրհնություններ ստանալու համար: Սփոփիչ է իմանալ, որ անկախ նրանից, թե որտեղ եմ ես կամ ինչ է կատարվում իմ շրջապատում, Երկնային Հայրն ընդամենը մի աղոթքի հեռավորության վրա է: Իսկապես ես մենակ չեմ: Ցույց տալ ավելին

  • Ես կարծում եմ, որ աղոթքը մարդու համար Աստծո հետ խոսելու հնարավորություն է: Ճիշտ այնպես, ինչպես դուք խորացնում եք ձեր հարաբերությունները նոր ծանոթացած անձի հետ կապ պաշտպանելու միջոցով, կարծում եմ, նույնն է, երբ շփվում ես Աստծո հետ աղոթքի միջոցով — որքան ավելի շատ եք շփվում, այնքան ավելի շատ է խորանում ձեր հարաբերություններն Աստծո հետ: Խոսելով Աստծո հետ իմ սեփական զգացմունքների ու մտքերի մասին՝ ես նրանից օգնություն եմ ստանում: Երբեմն կարող ես մխիթարություն ստանալ, երբեմն էլ կարող ես վստահությամբ իմանալ, որ նա լսեց քո աղերսները. լինում են ժամանակներ նաև, որ կարող է զգաք, որ ոչինչ չեք լսում: Անկախ նրանից, թե որքան ժամանակ է պահանջվում պատասխանի համար, և անկախ նրանից, թե ինչ ձևով ենք աղոթքում, Աստված անշուշտ լսում է մեր աղոթքները: Աղոթքի միջոցով դուք միշտ կարող եք զգալ, որ Աստված ձեր կողքին է, և դուք կարող եք քաջություն ստանալ դրանից: Ցույց տալ ավելին

  • Աղոթքը զրույց է Աստծո հետ, Աստծո հետ հաղորդակցվելու միջոց: Աղոթքը հավատքի զորացումն է: Այն հոգու սնունդն է: Եթե ամեն օր չաղոթենք, ապա հոգին կհիվանդանա եւ կմահանա: Աղոթքը չարի, փորձությունների, մեղքի դեմ պայքարի ամենահզոր զենքն է: Աղոթելիս մարդ շնորհներ է ստանում: Աղոթքը սիրո ամենաքաղցր պտուղն է, որ մատուցում ենք Աստծուն: Առանց աղոթքի ոչ մեկը չի կարող փրկվել: Ես միացա վերականգնված եկեղեցուն 20 տարեկանում ,իմ ընտանիքից առաջին անդամն էի , ես ուսուցանվում էի եկեղեցում սիրո մասին աղոտքի մասին հնազանդության մասին:Ես տեսնում էի եկեղեցու երջանիկ անդամներին : Ես միշտ էի երազում որ իմ ընտանիքնել միանա եկեղեցուն : Միշտ աղոթում էի որ իմ մայրս ընդունի վերականգնված ավետարանը, որ մենքել այցելենք եկեղեցի : Ես աղոթել եմ դրա համար, շուրջ 6 տարի ,որ իմ ընտանիքի անդամներն կմիանան եկեղեցուն, շատ դժվարություներ եմ ունեցել կապված եկեղեցու հետ : Մայրս լսել չեր ուզում եկեղեցու մասին,եղպապրս միշտ փոխում էր խոսակցությունը,ես չեի ընկճվում ես գիդեի որ իմ աղոտքներն կպատասխանվի : Ես որաշեցի ծառայել միսիա . Ես շարունակուն էի աղոթել : Ես իմացա որ պիտի ծառայեմ միսիա Հայաստան ,ինձ համար անակնկալ էր դա, Ես ծառայեցի միսիա Հայաստանում , Մի գարնանային գեղեցիկ օր ինձ զանգահարեց միսիայի նախագան ,ու ասեց Երեց ջան դու կմկրտես քո Մայրիկին :.Ես շատ ուրախացա ես հասկացա որ ՄԵՐ ՍԻՐԵԼԻ ԵՐԿՆԱՅԻՆ ՀԱՅՐՆ լսել է իմ աղոթքներն 6 տարի ,Ես շատ եմ սիրում զրուցել իմ Երկնային Հոր հետ , ներկայացնել իմ ծրագրի մասին ,իմ դժվարության մասին , իմ շնորհակալոխթյունը հայտնել ,որ մենակ չեմ որ ինքն միշտ ինձ հետ է:Աղոտքով օրը սկսել,դա լավագույն դեղատոմսն է պաշտպանելու աշխհարի գայթակղություներից:Հետո տեղափոխվեցի Մոսկվա. Ցույց տալ ավելին

  • Աղոթքն ինձ օգնում է հասկանալ կյանքի ամենակարևոր բաները: Երբ երեկոյան ծնկի եմ գալիս, որպեսզի աղոթեմ, ես իմ մտքում ունենում եմ մի քանի պարզ բաների ցուցակ (բաներ, որոնց մասին ցանկանում եմ աղոթել): Սակայն, ես սկսում եմ ամենակարևոր բաներից, օրինակ՝ շնորհակալություն հայտնելով Աստծուն իմ ընտանիքի առողջության, վնասից պաշտպանության և նրանց բոլորին իրենց անկողիններում ապահով տեսնելու համար: Երբ ես ցանկանում եմ առաջ գնալ իմ ցուցակի հաջորդ տողին, ես հիշում եմ, որ սրանք իմ ամենակարևոր բաներն էին և ես ուրիշ ոչինչ չեմ կամենում: Ցույց տալ ավելին

Արդյունքներ չկան