mormon.org Հայաստան
Մեր մարդիկ
Մեր արժեքները
Մեր հավատալիքները
Այցելեք մեզ
.

Միսիոներական աշխատանք

Միսիոներական Եկեղեցի

Պատկերացրեք դուք գտել եք քաղցքեղի բուժման եղանակը: Որքա՞ն արագ կտարածեիք ձեր հայտնագործության նորությունները: Ո՞ւմ կասեիք այդ մասին: Հիսուս Քրիստոսի ավետարանը բուժումն է կյանքի բազում դժվարությունների, և Մորմոնները նման արագությամբ ցանկանում են կիսվել հավերժական կյանքի ավետիքով:

Տիրոջ Եկեղեցին միշտ եղել է միսիոներական եկեղեցի: Հիսուս Քրիստոսի կյանքը միսիոներական աշխատանքի կատարյալ օրինակն է: Երկրի վրա Իր ծառայության ընթացքում նա ուսուցանեց ավետարանը բոլոր ժամանակներում, բոլոր վայրերում և բոլոր տեսակի մարդկանց: Հիսուսն ուսուցանեց կրթված մարդկանց տաճարում, մեղսավորներին, բոլոր հավատարիմներին և անհավատներին: Նա նաև կանչեց առաքյալներին և մյուս աշակերտներին քարոզել ավետարանը, որպեսզի ավելի շատ մարդիկ կարողանան լսել Նրա ավետարանի օրհնությունների մասին: Քրիստոսի կյանքի ընթացքում նրանք քարոզում էին իրենց ժողովրդին` Հրեաներին: Հիսուսի հարությունից հետո Նա այցելեց Իր առաքյալներին և նրանց ուղարկեց քարոզելու հեթանոսներին: Նա պատվիրեց նրանց. «Գնացէք բոլոր աշխարհք, աւետարանը քարոզեցէք ամեն արարածի» (Մարկոս ԺԶ.15):

Ինչու են Մորմոնները միսիոներներ ուղարկում ողջ աշխարհ

Այն, որ Մորմոնները միսիոներական աշխատանք են կատարում Եկեղեցին ներկայացնող ամենահայտնի հատկանիշներից մեկն է: Այժմ, տասնյակ հազարավոր միսիոներներ են ոտքով, մեքենայով կամ հեծանվով շրջում աշխարհում, բաժանելով Մորմոնի Գիրքը և իրենց հանդիպող մարդկանց հետ կիսվելով ավետարանով: Ինչո՞ւ են այդ մարդիկ, որոնցից շատերը 25 տարեկանից ցածր են, իրենց հաշվին կամավոր հեռանում իրենց տնից և իրենց կյանքի այդ ժամանակահատվածը նվիրում Հիսուս Քրիստոսի ավետարանը քարոզելուն:

Տերն ասել է. «Հռչակիր իմ ավետարանը՝ երկրից երկիր և քաղաքից քաղաք ... վկայություն բեր ամենուր, բոլոր մարդկանց մեջ» (Վարդապետություն և Ուխտեր 66.5,7): Մենք սրտանց ընդունում ենք այդ պատվիրանը և հնարավորություններ փնտրում բոլորի հետ կիսվելու օրհնություններով, որոնք ստացել ենք ավետարանով ապրելու արդյունքում: Հիսուսն ուսուցանել է. «Եթե մէկը ջրից եւ Հոգուց չծնուի, նա կարող չէ Աստուծոյ արքայությունը մտնել» (Հովհ. Գ.5): Իմանալով, որ որոշակի արարողություններ, ինչպիսին մկրտությունն է, կարևոր են մեր Երկնային Հոր մոտ վերադառնալու և ապրելու համար, մենք զգում ենք, որ պետք է շտապ կիսվել այդ օրհնությամբ ում հետ կարող ենք: Որպես Եկեղեցի մենք շահագրգռված ենք, որ հնարավորինս շատ մարդկանց զավակներ փրկվեն և վեհացում ստանան: Մինչ մենք գործում ենք մեր իսկ փրկությունը, մենք ցանկանում ենք մեր շրջապատի մարդիկանց ևս օգնել նույնը անել: Քանի որ մենք բոլորս մեր Երկնային Հոր որդիներն ու դուստրերն ենք, մեզանից որքան շատերը սովորեն ու պահեն Նրա պատվիրանները և վայելեն հավերժական կյանքը, այնքան երջանիկ մենք բոլորս կլինենք:

Ի՞նչ են միսիոներներն անում

Եկեղեցու միսիոներներից շատերը մոտ քսան տարեկան են, թեպետ շատ անդամներ նաև կամավոր ծառայում են թոշակի անցնելուց հետո: Բոլոր ապագա միսիոներները դիմումներ են ներկայացնում Եկեղեցու վարչություն և նրանք կանչվում են աշխարհի որևէ միսիա: Նրանք մի քանի ամիս անցկացնում են վերապատրաստման կենտրոնում, որտեղ նրանցից ոմանք սովորում են նոր լեզու և նրանք բոլորը լրջորեն ուսումնասիրում և վարժվում են ավետարանը ուսուցանելուն: Ապա նրանք ուղևորվում են իրենց նշանակված տարածքներ և սկսում են ծառայությունը: Միսիոներների կյանքը լիովին նվիրվում է Հիսուս Քրիստոսի ավետարանը քարոզելուն: Նրանք իրենց գումարն են ծախսում և երկու տարով հետաձգում են դպրոցը, ժամադրությունը և աշխատանքը, որպեսզի լիովին կենտրոնանան Տիրոջ աշխատանքի վրա:

Միսիոներների համար սովորական օրը սկսվում է առավոտյան 6:30 արթնանալով, որից հետո նրանք ուսումնասիրում են սուրբ գրությունները և նոր մարդկանց հանդիպում ավետարանով կիսվելու համար: Կեսօրին նրանք ավետարանի դասեր են անցկացնում մարդկանց հետ և կամավոր ծառայություն են մատուցում համայնքում: Երեկոյան նրանք ուսուցանում են ավետարանը հետաքրքրված անհատներին և օգնում են նրանց սովորել և պահել Աստծո պատվիրանները, կամ մասնակցում են մկրտության ծառայությանը նրա, ով որոշել է միանալ Եկեղեցուն: Նրանք վերադառնում են տուն մոտ 21:30, և հոգնած ու երջանիկ մտնում անկողին:

Յուրաքանչյուր անդամ միսիոներ է

Միայն մեր լիաժամկետ միսիոներները չեն կիսվում ավետարանով: Քանի որ մենք հավատում ենք, որ Հիսուս Քրիստոսի ավետարանը դեպի ճշմարիտ երջանկություն տանող ճանապարհն է, մենք ցանկանում ենք այդ մասին որքան հնարավոր է շատ ընկերների և ընտանիքի անդամների ասել: Մենք հավատում ենք, ինչպես Պետրոսն է ուսուցանել Նոր Կտակարանում, որ մենք պետք է`

Իհարկե ամենահամոզիչ վկայությունը Քրիստոսի ուսմունքներով ապրող մարդու լավ, երջանիկ կյանքն է, սակայն մենք նաև զգում ենք, որ մյուսների հետ մեր անհատական փորձով կիսվելը հրաշալի միջոց է, որի արդյունքում նրանք ավելին կսովորեն Հիսուս Քրիստոսի մասին:

Ավետարանով կիսվելը միշտ չէ, որ հեշտ է: Մեզանից շատերը վախենում են մեր ընկերներին վիրավորել, չցանկանալով համառ և ճնշող մարդու տպավորություն թողնել կամ ասել մի բան, որը սխալ կմեկնաբանվի: Մենք հավաքում ենք մեր քաջությունը և փորձում ենք միջոց գտնել ասելու, թե որքան մեծ նշանակություն ունի մեզ համար ավետարանը, միևնույն ժամանակ հարգելով մյուսների հավատքն ու ընտրությունները: Մենք ոգևորվում ենք, երբ ընկերները կիսում են կենդանի ավետարանի ուրախությունները: Սա կարող է լինել շաբաթվա ընթացքում հաճախելով Եկեղեցու ժողովներին և միջոցառումներին և հանդիպելով միսիոներների հետ, ովքեր կպատմեն, թե ինչպես կարող է ավետարանը օրհնել իրենց կյանքը: Եթե դուք ցանկանում եք Մորմոնի օրը հաջողակ դարձնել, հարցրեք, արդյոք կարող եք այցելել նրանց Եկեղեցի: Ինչևէ, մենք սիրում ենք մեր ընկերներին, անկախ նրանից նրանք կընդունեն մեր Եկեղեցու ուսմունքները, թե ոչ:

Մենք ուսուցանում ենք Հիսուս Քրիստոսի մասին

Միսիոներները կիսվում են միայն ու միայն մեկ բանով` մեր Փրկչի ավետարանով: Նեփիի պես. «Մենք խոսում են Քրիստոսի մասին, մենք հրճվում ենք Քրիստոսով, մենք քարոզում ենք Քրիստոսի մասին, մենք մարգարեանում ենք Քրիստոսի մասին, և մենք գրում ենք մեր մարգարեությունների համաձայն, որ մեր զավակները կարողանան իմանալ, թե ինչ աղբյուրի նրանք կարող են ապավինել իրենց մեղքերի թողության համար» (2 Նեփի 25.26): Տարօրինակ կթվա, թե ինչու ենք այդքան շատ կենտրոնանում Հիսուս Քրիստոսի վրա, սակայն ավետարանի իմաստությունը կիրառվում է ամեն ինչում` կյանքի նպատակից սկսած մինչև աշխատանքի հանդեպ մեր մոտեցումը, ուրիշների հանդեպ մեր վերաբերմունքը, անգամ թե ինչպես ենք հոգ տանում մեր մարմինների համար: Հիսուս Քրիստոսի ուսմունքները ավելի շատ զորություն ունեն հարատև երջանկություն բերելու, քան ողջ հաջողությունն ու հաճույքը, որ կարող է աշխարհն առաջարկել: Մորմոն միսիոներների ներկայացրած յուրաքանչյուր ուղերձը Նրա մասին է, և թե ինչպես են Նրա Քավությունն ու արարողությունները թույլ տալիս մեզ վերադառնալ ապրելու մեր Երկնային Հոր և մեր ընտանիքների հետ երկնքում:

Միսիոներներ ողջ աշխարհում

52 000 միսիոներներ են այժմ ծառայում ողջ աշխարհի 350 միսիաներում: Նրանք քարոզում են այն երկրներում, որտեղ կառավարությունը և քաղաքական մթնոլորտը թույլ է տալիս: Շատ միսիոներներ սկսում են սիրել այն տարածքը, որտեղ իրենք ծառայում են, և իրենց համար ավելի դժվար է դառնում միսիայից հետո տուն գնալը, քան միսիայի մեկնելն էր: Նրանք վերադառնում են տուն որպես տվյալ ազգի և մշակույթի մասին տեղեկացված դեսպաններ: