mormon.org Հայաստան
Մեր մարդիկ
Մեր արժեքները
Մեր հավատալիքները
Այցելեք մեզ
.

Ի՞նչ է Հիսուս Քրիստոսի Քավությունը: Ինչո՞ւ էր անհրաժեշտ, որ Հիսուս Քրիստոսը զոհաբերեր Իր կյանքը:

Պաշտոնական պատասխան

Անհնար է խոսքերով ներկայացնել Քավության ողջ իմաստը, որն աշխարհի պատմության մեջ ամենակարևոր և ամենանշանակալից իրադարձությունն է: Գեթսեմանի պարտեզում և խաչի վրա Իր կրած տառապանքներով Փրկիչը քավեց մեր մեղքերը: Սա բարի ավետիք է բոլոր մարդկանց համար:

Մենք չենք կարող լիովին հասկանալ, ինչպես Հիսուսը տառապեց մեր մեղքերի համար: Սակայն մենք գիտենք, որ Գեթսեմանի պարտեզում մեր մեղքերի ծանրությունից Նա այնպիսի հոգևարք ապրեց, որ Նրա մարմնի յուրաքանչյուր ծակոտիից արյունահոսում էր (Վարդապետություն և Ուխտեր 19.16-17):

Ավելի ուշ, խաչին գամված, Հիսուսը կրկին անգամ զգաց մեր մեղքերի ծանրությունը, երբ Նա կամովին տառապեց և մահացավ երբևէ հայտնի ամենադաժան ձևով: Հիսուս Քրիստոսը, էջ 462-ում ասվում է. «Թվում է, որ ի լրումն խաչելությանը բնորոշ սոսկալի տառապանքի, Գեթսեմանի հոգևարքը կրկնվեց առավել ահագնացած, քան կարող էր մարդը կրել: Այդ ամենածանր պահին, մահացող Քրիստոսը միայնակ էր` միայնակ ամենադաժան իրականության մեջ»:

Փրկիչն ասում է մեզ.

«Քանզի ահա, ես ... տառապել եմ այս բաները բոլորի համար, որպեսզի նրանք չտառապեն ... ճիշտ ինչպես ես»: (Վարդապետություն և Ուխտեր 19.16-17)

Հիսուս Քրիստոսն Իր ուժերի չափով արեց առավելագույնը` քավելով մեր մեղքերը: Որպեսզի Նրա քավությունն լիարժեք գործի մեր անձնական կյանքում, մենք պետք է հավատք ունենանք առ Քրիստոս, ապաշխարենք մեր մեղքերից, մկրտվենք և հաստատվենք իշխանություն ունեցողի կողմից, ստանանք Սուրբ Հոգու պարգևը, հնազանդվենք Աստծո պատվիրաններին, ստանանք սուրբ արարողությունները և ձգտենք դառնալ Նրա նման: Այդպիսով, Նրա Քավության միջոցով մենք կարող ենք վերադառնալ հավերժ ապրելու Նրա և մեր Երկնային Հոր հետ:

  • Քավությունը տրված է հաղթահարելու կամ քավելու համար մեղքի հետևանքները` Ադամի ժամանակներից մինչև Հիսուս Քրիստոսի մահը: Ճշմարիտ հավատացյալներին պատվիրված էր Տիրոջը կենդանիներ զոհաբերել: Այդ զոհաբերությունները խորհրդանշում էին Հիսուս Քրիստոսի գալիք մահը: Հիսուս Քրիստոսը որպես Աստծո Միածին Որդի և միակ անմեղ մարդն այս Երկրի վրա, միակն էր, որ կարող էր կատարել քավությունը մարդկության համար: Ցույց տալ ավելին

Արդյունքներ չկան