mormon.org Հայաստան
Մեր մարդիկ
Մեր արժեքները
Մեր հավատալիքները
Այցելեք մեզ
.

Ինչո՞ւ են Մորմոնական միսիոներները քարոզում:

Պաշտոնական պատասխան

Փրկիչն ուսուցանել է Իր աշակերտներին. «Ուրեմն գնացեք բոլոր ազգերը աշակերտեցեք» (Մատթեոս ԻԸ.19): Որպես Հիսուս Քրիստոսի հետևորդներ, Նրա Եկեղեցու անդամները պատրաստ են խանդավառությամբ հռչակել Նրա վերականգված ավետարանի ավետիքը բոլոր նրանց, ովքեր ցանկանում են լսել:

Եկեղեցու ղեկավար Կառլոս Ի. Ասեյն ասել է. «(Գոյություն ունի) հրաշալի երևույթ, որը հայտնվում է այն մարդկանց մեջ, երբ ավետարանի լույսը ողողում է նրանց կյանքը: Ճշմարտության լույսը գրեթե բնազդորեն առաջ է բերում կիսվելու զգացում: Երբ նոր գիտելիքն ընդլայնում է մեր միտքը, մենք ցանկանում ենք մյուսներն էլ իմանան. երբ մեր հոգին վեհանում է երկնային ազդեցությամբ, մենք ցանկանում ենք մյուսներն էլ զգան. և երբ մեր կյանքը լցվում է բարությամբ, մենք ցանկանում ենք մյուսները, հատկապես մեր սիրելիներն էլ ունենան նույնը իրենց կյանքում»:

Դուք միգուցե տեսել եք միսիոներներին հեծանվով անցնելիս կամ դռնից դուռ գնալիս, կիսվելով իրենց ուղերձով: Նրանք իրենց հնարավորության սահմանում անում են ամեն ինչ, որպեսզի գտնեն մարդկանց, ովքեր կցանկանան ավելին իմանալ Հիսուս Քրիստոսի և իրենց երջանկության համար նախատեսված Աստծո ծրագրի մասին: Նրանք ծառայում են զույգերով, քանի որ «երկու կամ երեք վկայի բերանով ամեն բան կը հաստատուի» (Մատթեոս ԺԸ.16): Միսիոներները կամավոր լիաժամկետ ծառայություն են կատարում տասնութ ամսից երկու տարի ժամկետով:

  • Դուք և ես ճշմարտության անկատար իմացողներ ենք: Մենք փորձում ենք մեր լավագույնը, այն տեղեկություններով, որ մենք ունենք՝ մեր նախկին համոզմունքների և հակումների և դրդապատճառների ու խոչընդոտների հետ կապված, որոնք շրջապատում են մեզ: Որովհետև մենք անկատար ենք, դուք և ես կիսվում ենք միմյանց հետ նրանով, ինչ մենք սովորել ենք, հատկապես, երբ այն, ինչով կիսվում ենք, այն ուղին է, որը տանում է դեպի մեծ օրհնություններ: Ցույց տալ ավելին

Արդյունքներ չկան