mormon.org Հայաստան
Մեր մարդիկ
Մեր արժեքները
Մեր հավատալիքները
Այցելեք մեզ
.

Ինչո՞ւ է միայն որոշ Մորմոնների թույլատրվում մտնել տաճար: Արդյո՞ք ինչ-որ գաղտնի բան է կատարվում Մորմոնական Տաճարներում: Ի՞նչ է տեղի ունենում Մորմոնական Տաճարներում:

Պաշտոնական պատասխան

Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցին ունի ավելի քան 100 գործող տաճարներ ողջ աշխարհում: Այցելուներին հրավիրում ենք գալ տաճարի տարածք նվիրագործումից առաջ` բաց դռների օրերին: Ինչևէ, նվիրագործումից հետո միայն մկրտված անդամները, ովքեր արժանի են և պատրաստ, կարող են մտնել տաճար:

Տաճարներում, Եկեղեցու անդամները մասնակցում են ծեսերին, որոնք հավետ միավորում են իրենց ընտանիքները և օգնում են նրանց վերադառնալ Աստծո մոտ: Տաճարում անդամները`

  • Սովորում են հավերժական ճշմարտություններ
  • Ստանում են սուրբ ծեսեր, ներառյալ նրանք, որ ամուսնուն և կնոջը հավերժ կապում են միմյանց, ինչպես նաև միացնում են երեխաներին և ծնողներին (Մաղաքիա Դ.5-6):
  • Կատարվում են արարողություններ, օրինակ` մկրտություն նրանց համար, ովքեր մահացել են չունենալով Հիսուս Քրիստոսի ավետարանը ստանալու հնարավորություն (Ա Կորնթացիս ԺԵ.29; Ա Պետրոս Դ.6)